Համարը 
N 39
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.03.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.03.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995Թ. ՄԱՐՏԻ 14-Ի ,,ԼՂՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ,, ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"26" ՄԱՐՏԻ 1998թ.

 N 39

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 14-ի ,,ԼՂՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին,, թիվ 30 որոշման մեջ լրացում կատարելու մասին

 

ԼՂՀ կառավարությունը որոշում է.

ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 14-ի «ԼՂՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» թիվ 30 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստեղծման և գործունեության հիմունքների» «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սկզբնական պետական գրանցման կարգը» բաժնի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձեռնարկության հիմնադրին (հիմնադիրներին), ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող անձանց ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կամ նրա համապատասխան շրջանային բաժնի կողմից սկզբնական և ընթացիկ պետական գրանցման նպատակով համապատասխան փաստաթղթերի պատրաստման համար տրվում է գրանցման ընթացակարգի մասին տեղեկանք` տվյալ տեղեկանքը չպահանջող մնացած բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Սույն հիմունքներով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո գրանցամատյանում կատարվում է գրառում:

(որոշումը խմբ. 29.09.1998 N 204)

 

 

ԼՂՀ վարչապետ

 ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ