ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 14-ի ,,ԼՂՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին,, թիվ 30 որոշման մեջ լրացում կատարելու մասին
ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 14-ի ,,ԼՂՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին,, թիվ 30 որոշմամբ հաստատված ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստեղծման և գործունեության հիմունքների ,,Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցի սկզբնական պետական գրանցման կարգը,, բաժնի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
,,Սկզբնական պետական գրանցման նպատակով համապատասխան փաստաթղթերի պատրաստման համար ձեռնարկության հիմնադրին (հիմնադիրներին), ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող անձանց ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կամ համապատասխան շրջանային բաժնի կողմից տրվում է գրանցման ընթացակարգի մասին տեղեկանք: Սույն հիմունքներով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո գրանցամատյանում կատարվում է գրառում:,,:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |