ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի «ԼՂՀ-ում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 109 և 1995 թվականի հուլիսի 25-ի «ԼՂՀ տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու ու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկի հաստատման մասին» թիվ 162 որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
1. ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի «ԼՂՀ-ում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 109 որոշման կարգում և թիվ 3 ցանկում կատարել լրացումներ և փոփոխություններ, համաձայն թիվ 1 հավելվածի:
2. ԼՂՀ կառավարության 1995 թվականի հուլիսի 25-ի «ԼՂՀ տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկի հաստատման մասին» թիվ 162 որոշման անվանացանկում կատարել լրացումներ և փոփոխություններ համաձայն թիվ 2 հավելվածի:
| ԼՂՀ վարչապետ` |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ` |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության 1996թ.
ապրիլի 8-ի թիվ 75 որոշման |
ԼՂՀ կառավարության 1995թ. հունիսի 19-ի թիվ 109 որոշման կարգում և թիվ 3 ցանկում կատարվող լրացումների և փոփոխությունների մասին
1. (կետն ուժը կորցրել է 29.09.1998 N 204)
2. «ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարություն» բաժինը ձևակերպել հետևյալ նոր խմբագրությամբ.
|
ԼՂՀ գյուղատնեսության և պարենամթերքների նախարարություն |
Սերմնաբուծություն և տնկանյութերի արտադրության կազմակերպում,
սերմնանյութի և տնկանյութի իրացում |
5 |
| |
Մասնավոր անասնաբուժական սպասարկում (հիվանդ կենդանիների բուժօգնություն) |
5 |
| |
Գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային և բուժախտականխիչ միջոցառումների կազմակերպում (դեզինֆեկցիա, դեզինսեկցիա, դերատիզացիա) |
5 |
| |
Պատրաստի դեղանյութերի գնում և վաճառք |
5 |
| |
Թունաքիմիկատների, ախտահանիչ նյութերի, պարարտանյութերի, հերբիցիդների գնում և վաճառք |
5 |
| |
Ջրամբարների կառուցում և շահագործում |
համաձայն պայմանագրի |
| |
Գյուղատնտեսական տեխնիկայի կոմիսիոն առևտուր»: |
|
3. «ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարություն» բաժնից հետո ավելացնել «ԼՂՀ արդյունաբերության նախարարություն» բաժինը հետևյալ խմբագրությամբ.
|
«ԼՂՀ արդյունաբերության նախարարություն |
Սննդամթերքի, ծխախոտի և խմիչքի (բացի կոնյակից) արտադրություն |
Նորմատիվատեխնիկական փաստաթղթերում նշված ժամկետի համաձայն»: |
ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն» բաժնի
- 17-րդ գործունեության տեսակի «գնում» բառից հետո ավելացնել «և վաճառք» բառերը:
- 22-րդ և 23-րդ գործունեության տեսակները ձևակերպել համապատասխանաբար հետևյալ խմբագրություններով.
«Ուղևորների վճարովի ավտոբուսային փոխադրումներ հանրապետությունից դուրս»
«Բեռների վճարովի փոխադրումներ հանրապետությունից դուրս»:
- 25-րդ գործունեության տեսակից հետո ավելացնել հետևյալ գործունեության տեսակը.
«Տեսասրահների կազմակերպում»:
«Շրջանային և քաղաքային վարչակազմեր»
բաժնի 5-րդ և 6-րդ գործունեության տեսակները ձևակերպել համապատասխանաբար հետևյալ խմբագրություններով.
«Ուղևորների վճարովի ավտոբուսային փոխադրումներ հանրապետության սահմաններում»
«Բեռների վճարովի փոխադրումներ հանրապետության սահմաններում»:
(թիվ 1 հավելվածը փոփ. 29.09.1998 N 204)
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ` |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության 1996թ.
ապրիլի 8-ի թիվ 75 որոշման |
ԼՂՀ կառավարության 1995թ. հուլիսի 25-ի թիվ 162 որոշման անվանացանկում կատարվող լրացումների և փոփոխությունների մասին
1. «ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարություն» բաժինը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ.
|
«ԼՂՀ գյուղատնտեսության
և պարենամթերքների նախարարություն
|
սերմնաբուծություն և տնկանյութերի արտադրության կազմակերպում, սերմնանյութերի և տնկանյութերի իրացում |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականը
2. Տեղեկանք տնամերձ կամ վարձակալված տարածքի առկայության մասին
3. Տեղեկություն մշակաբույսերի, սերմացուի արտադրման նպատակի (ցանքսի, բազմացման, գիտական և այլ նպատակների համար), որակական ցուցանիշների մասին |
| |
Մասնավոր անասնաբուժական սպասարկում (հիվանդ կենդանիների բուժօգնություն) |
1. Անասնաբույժի մասնագիտական վկայականը (դիպլոմի պատճենը)
2. Տեղեկանք աշխատանքային փորձի (ստաժի) մասին |
| |
Գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային և բուժախտականխիչ միջոցների կազմակերպում (դեզինֆեկցիա, դեզինսեկցիա, դերատիզացիա) |
1. Անասնաբույժի մասնագիտական վկայական (դիպլոմի պատճեն)
2. Տեղեկանք աշխատանքային փորձի (ստաժի) մասին |
| |
Պատրաստի դեղանյութերի գնում և վաճառք |
1. Անասնաբուժական դեղատան աշխատողի մասնագիտական վկայական
2. Տեղեկանք դեղատան կազմակերպման տարածքի սանիտարահիգիենիկ նորմաների ապահովման վերաբերյալ
3. Տեղեկանք դեղատանը տեղ հատկացնելու մասին |
| |
Թունաքիմիկատների, ախտահանիչ նյութերի, պարարտանյութերի, հերբիցիդների գնում և վաճառք |
1. Տեղեկանք թունաքիմիկատների և պարարտանյութերի պիտանիության մասին (արտադրանքի սերտիֆիկատը)
2. Տեղեկանք թունաքիմիկատների և պարարտանյութերի պահեստավորման տեղի սանիտարահիգիենիկ նորմաների ապահովման վերաբերյալ
3. Տեղեկանք աշխատողների անհատական անվտանգության միջոցների առկայության մասին |
| |
Ջրամբարների կառուցում և շահագործում |
1. Տեղեկանք հողամասի հատկացման վերաբերյալ
2. Հատուկ ջրօգտագործման թույլտվություն
3. Տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշները բնութագրող փաստաթղթեր |
| |
Գյուղատնտեսական տեխնիկայի կոմիսիոն առևտուր |
1. Աշխատող(ներ)ի մասնագիտացման վկայականը
2. Թույլտվություն խանութի և ավտոկանգառի տարածքի հատկացման մասին
3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից
4. Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր»: |
2. «ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարություն» բաժնից հետո ավելացնել «ԼՂՀ արդյունաբերության նախարարություն» բաժինը հետևյալ խմբագրությամբ.
|
«ԼՂՀ արդյունաբերության նախարարություն |
Սննդամթերքի, ծխախոտի և խմիչքի (բացի կոնյակից) արտադրություն |
1. Տարածքային սանիտարահամաճարակային ծառայության տեղեկանքը արտադրության կազմակերպման տարածքի սանիտարահիգիենիկ նորմաների ապահովման վերաբերյալ
2. Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր
3. Արտադրվող արտադրանքի նմուշի փորձաքննությամբ հաստատված եզրակացություն»: |
3. «ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն» բաժնի`
- 8-րդ և 13-րդ ներկայացվող փաստաթղթերի անվանացանկից հետո ավելացնել.
«4. Հիմնադիր փաստաթղթեր
5. Կանոնադրական ֆոնդի հաշվարկը»
- 18-րդ ներկայացվող փաստաթղթերի անվանացանկից հետո ավելացնել.
«1. Եզրակացություն թանկարժեք մետաղների և կիսաթանկարժեք քարերի հումքային հաստատված պաշարների առկայության մասին.
2. Արտադրության գործընթացի տեխնոլոգիական նկարագիրը և օգտագործվող հիմնական և օժանդակ նյութերը.
3. Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր»:
- 25-րդ գործունեության տեսակից և ներկայացվող փաստաթղթերի անվանացանկից հետո ավելացնել.
| |
«Տեսասրահների կազմակերպում |
1. Տեղեկանք տեղի մասին
2. Տեղեկանք հրշեջ ծառայությունից
3. Տեղեկանք տեսացանկի մասին»: |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ` |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |