Համարը 
N 48
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.03.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.03.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.1999

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի «ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի «ԼՂՀ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 139 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"26" ՄԱՐՏԻ 1998թ.

 N 48

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997թ. նոյեմբերի 28-ի «ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 139 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 165 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի նոյեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 139 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 165 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին`

1998 թվականի ապրիլի 1-ից միայնակ չաշխատող կենսաթոշակառուների և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքների անդամներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումների վճարումը կատարել միայն 1997 թվականի օգոստոսի 7-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 139 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

 

 

ԼՂՀ վարչապետ

 ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ