ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"28" ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997թ. |
N 165 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 7-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին›› թիվ 139 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թ. օգոստոսի 7-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին›› թիվ 139 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
ա) որոշմամբ հաստատված ցանկը լրացնել հետևյալ ծանոթագրությամբ`
‹‹Ծանոթագրություն: Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված 1-ին խմբի հաշմանդամները ներքաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնության իրավունքը կարող են փոխանցել իրենց խնամողին (ժամկետային):››.
բ) որոշմամբ հաստատված` առանձին խմբերի քաղաքացիներին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու կարգի 12-րդ կետում ‹‹ինչպես նաև տեղեկանքներ մշտական բնակության վայրի›› բառերը փոխարինել ‹‹կամ տեղեկանքներ մշտական բնակության վայրում միայնակ ապրելու›› բառերով.
գ) որոշմամբ հաստատված ‹‹Առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը›› լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ կետերով`
‹‹11. Տեսողությունից զուրկ 1-ին խմբի հաշմանդամների ուղեկցողներ -1000 դրամ
12. Խուլ, համր հաշմանդամներ (16 տարեկանից բարձր) -1000 դրամ››:
2. Ուժը կորցրած համարել ԼՂՀ վարչապետի 1997 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 6 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |