ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"7" օգոստոսի 1997թ. |
N 139 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին
Մինչև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքային, ներհանրապետական և միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը (ցանկը կցվում է).
բ) առանձին խմբերի քաղաքացիների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու կարգը (կցվում է):
2. Սահմանել գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունք հետևյալ խմբերի քաղաքացիների համար.
ա) Հայրենական Մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների և հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողները (նրանց հավասարեցված անձինք), ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքները (ամուսին, երեխաներ, ծնողներ).
գ) Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ (ծնողներ և այրիներ).
դ) Արցախի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, նախկին խորհրդային Միության հերոսները, սոցիալիստական աշխատանքի հերոսները, «Մարտական խաչի» 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք.
ե) անհատական կենսաթոշակառուները:
3. Սահմանել առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հնարապետությունում ներքաղաքային (միայն ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին) ներհանրապետական և միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), երթևեկելու, էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը (կցվում է):
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ վնասների փոխհատուցման կարգի մասին:
5. «Արցախտրանս» պետական ձեռնարկությանը` 10-օրյա ժամկետում հաստատել ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների միասնական նոր ձևը և դրանց տալու կարգը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը.
ա) 1997թ. ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրամական փոխհատուցումների չափերի փոփոխման վերաբերյալ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն առաջնահերթ կարգով հատկացնել լրացուցիչ միջոցներ անհրաժեշտ ձևերի և բլանկների տպագրության և սոցիալական ապահովության մարմինների աշխատողների աշխատավարձին հավելում տալու համար.
գ) «Արցախտրանս» պետական ձեռնարկությանը հատկացնել միջոցներ սույն որոշման 5-րդ կետում նշված վկայականների միասնական նոր ձևի տպագրության համար:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության և ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության կենսաթոշակ նշանակող մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների վճարումը` կենսաթոշակների վճարմանը զուգահեռ:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997թ. պետական բյուջեով արտոնությունների համար նախատեսված դրամական փոխհատուցումների գումարը սահմանված կարգով հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ու զինծառայողներին կենսաթոշակ նշանակող և վճարող մարմիններին:
9. Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերին` անհրաժեշտ աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության տարածքային կենտրոններին` դրամական փոխհատուցումների վճարումները ժամանակին ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում նշված կենտրոններին հատկացնել լրացուցիչ աշխատասենյակներ:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` անհրաժեշտության դեպքում մեթոդական օգնություն ցուցաբերել դրամական փոխհատուցումներ վճարող մարմիններին:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997թ. սեպտեմբերի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997թ. օգոստոսի 7-ի
թիվ 139 որոշմամբ |
ՑԱՆԿ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքային, ներհանրապետական, միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների
|
հ.հ ը/կ |
Առանձին խմբերի
քաղաքացիները |
Ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով |
Ներհանրապետական ուղևորատար տրանսպորտով |
Միջհանրապետական ուղևորատար տրանսպորտով |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել |
անվճար (երթևեկության վկայականով) |
անվճար` երկկողմանի կարգով տարին 4 անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
անվճար երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
|
2. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների և հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք), ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներ (ամուսին և ծնողներից մեկը) |
անվճար (երթևեկության վկայականով) |
անվճար` երկկողմանի կարգով տարին 4 անգամ (վկայականով կամ կտրոնային թերթիկով) |
անվճար` երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
|
3. |
Արցախի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, նախկին Խորհրդային Միության հերոսները, սոցիալիստական աշխատանքի հերոսները, «Մարտական խաչի» 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք |
անվճար (երթևեկության վկայականով) |
անվճար` երկկողմանի կարգով տարին 4 անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
անվճար` երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
|
4. |
Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ (ծնողներ և այրիներ) |
անվճար (երթևեկության վկայականով) |
անվճար` երկկողմանի կարգով տարին 2 անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
50 տոկոս զեղչով` երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
|
5. |
Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք |
անվճար (երթևեկության վկայականով) |
________________ |
__________________ |
|
6. |
Զինծառայողներ |
անվճար |
անվճար` արձակուրդի անցկացման վայր մեկնելիս: Նրանց ուղեկցող ընտանիքի անդամները` 50 տոկոս զեղչով |
անվճար` արձակուրդի անցկացման վայր մեկնելիս: Նրանց ուղեկցող ընտանիքի անդամները` 50 տոկոս զեղչով |
|
7. |
Մինչև 7 տարեկան երեխաներ |
անվճար |
անվճար (տարիքը հաստատող փաստաթղթով) |
անվճար` առանց առանձին նստատեղի հատկացման (տարիքը հաստատող փաստաթղթով) |
|
8. |
Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք |
անվճար (երթևեկության վկայականով) |
անվճար (երթևեկության վկայականով) |
50 տոկոս զեղչով (համապատասխան տեղեկանքով) |
|
9. |
5 և ավելի երեխա ունեցող ծնողներից մեկը |
անվճար (երթևեկության վկայականով) |
________________ |
_________________ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997թ. օգոստոսի 7-ի
թիվ «139» որոշմամբ |
ԿԱՐԳ
առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու
1. Սույն կարգով սահմանվում է առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ (այսուհետև` փոխհատուցում) տալու կարգը:
2. Փոխհատուցումը տրվում է դրա իրավունքն ունեցող քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին:
3. Փոխհատուցում չի տրվում պետության լրիվ խնամքի տակ գտնվող անձանց:
4. Եթե ընտանիքում կամ փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մեկից ավելի անդամներ, ապա փոխհատուցումը տրվում է նրանցից յուրաքանչյուրին:
Միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է փոխհատուցում:
5. Միաժամանակ փոխհատուցման իրավունք ունեցող տարբեր խմբերին պատկանող անձին տրվում է մեկ փոհատուցում: Ընդ որում, վճարվում է ավելի բարձր չափի փոխհատուցում, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքերի:
6. Եթե սույն որոշմամբ սահմանված «Առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերի կարգը» 2, 3, 4-րդ կետերում նշված խմբերի քաղաքացիները պատկանում են նաև փոխհատուցման իրավունք ունեցող այլ խմբերի, ապա նրանց փոխհատուցումը տրվում է նշված կետերով սահմանված չափերով:
7. Սույն կարգի 10, 11, 12-րդ կետերում նշված անձանց փոխհատուցումը տրվում է այդ իրավունքն առաջանալու ամսվանից, եթե քաղաքացին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է փոխհատուցման իրավունքն առաջանալուց հետո 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետը լրանալուց հետո փոխհատուցումը տրվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնելու ամսվանից:
8. Փոխհատուցման իրավունք ունեցող կենսաթոշակառուներին փոխհատուցումը տալիս են նրանց կենսաթոշակ նշանակող մարմինները:
9. Փոխհատուցման իրավունք ունեցող, կենսաթոշակ չստացող քաղաքացիներին փոխհատուցումը տրվում է բնակության վայրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության տարածքային (շրջանային) կենտրոնի կողմից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետում նշված անձանց:
10. Փոխհատուցման իրավունք ունեցող, կենսաթոշակ չստացող քաղաքացիները դիմումի հետ մեկտեղ սոցիալական ապահովության տարածքային (շրջանային) կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա) բռնադատվածները` բռնադատվածի վկայականի պատճենը և տեղեկանք մշտական բնակության վայրի մասին.
բ) Չեռնոբլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ճառագայթային հիվանդություն ստացածները` տեղեկանքներ ճառագայթային հիվանդություն ստանալու և մշտական բնակության վայրի մասին:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) կենսաթոշակ չստացող ծնողներին և ամուսնուն փոխհատուցում տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կենսաթոշակային ապահովության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:
Նշված անձինք ներկայացնում են տեղեկանքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զինծառայողի զոհվելու (մահանալու) և մշտական բնակության վայրի մասին:
12. Միայնակ չաշխատող կենսաթոշակառուները և միայն չաշխատող կեսնաթոշակառուներից կազմված ընտանիքի անդամները դիմումի հետ մեկտեղ ներկայացնում են նաև հայտարարագիր աշխատունակ զավակներ կամ խնամակալներ չունենալու մասին, ինչպես նաև տեղեկանքներ մշտական բնակության վայրի, ընտանիքի կազմի և չաշխատելու մասին:
13. Կենսաթոշակ նշանակող մարմինները փոխհատուցումները վճարման են ուղարկում «Արցախկապ» պետական ձեռնարկության դուստր ձեռնարկությունների միջոցով` կենսաթոշակների նշանակման ու վճարման համար սահմանված կարգով:
14. Ժամանակին չստացված փոխհատուցման գումարը քաղաքացուն միանվագ վճարվում է անցած 3 տարուց ոչ ավելի ժամանակաշրջանի համար:
Փոխհատուցում նշանակող և վճարող մարմնի մեղքով չվճարված փոխհատուցման գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
15. Քաղաքացու մահվան դեպքում չստացված փոխհատուցման գումարները տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա փոխհատուցումը կարող է վճարվել միայն 3 ամսվա համար:
17. Փոխհատուցում ստացող քաղաքացու մշտական բնակության վայրի փոփոխման դեպքում փոխհատուցման վճարումը կասեցվում է և դրա վճարումը վերսկսվում է նոր բնակության վայրում` փոխհատուցումը չստացված օրվանից:
18. Կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, փոխահտուցման դադարեցման հիմքերը թաքցնելու դեպքերում ավել վճարված փոխհատուցման գումարը հետ է գանձվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
19. Փոխհատուցման գումարի վճարումը դադարեցվում է հետևյալ դեպքերում`
ա) հաշմանդամության խմբի սահմանված ժամկետը լրանալու.
բ) պետության լրիվ խնամքի տակ անցնելու.
գ) քաղաքացու մահվան:
Նշված դեպքերում փոխհատուցման վճարումը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու հաջորդ ամսվանից:
20. Փոխհատուցման նշանակման, մերժման, վճարման, կասեցման կամ դադարեցման հետ կապված փաստաթղթերը պահվում են կենսաթոշակ նշանակող մարմիններում:
21. Փոխհատուցումների նշանակման և վճարման կապակցությամբ առաջացած վեծերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997թ. օգոստոսի 7-ի
թիվ «139» որոշմամբ |
Առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը
|
NN
ը/կ |
Առանձին խմբերի
քաղաքացիները |
մեկ անձին տրվող
փոխհատուցման գումարը
(դրամ) |
| |
|
ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներ |
այլ բնակավայրերում բնակվողներ |
|
1. |
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ
(բացառությամբ Հայրենական մեծ
պատերազմի հաշմանդամների) |
3300 |
2400 |
|
2. |
Հայրենական մեծ պատերազմի և
այլ պետություններում մարտական
գործողությունների պատճառով
հաշմանդամ դարձած զինծառայողներ,
ինչպես նաև Հայրենական մեծ
պատերազմի և այլ պետություններում
մարտական գործողությունների
մասնակիցներ, որոնք հետագայում
հաշմանդամ են դարձել |
1400 |
1400 |
|
3. |
ԼՂՀ պաշտպանության ժամանակ
մարտական գործողությունների
պատճառով զինվորական ծառայության
ընթացքում կամ զինվորական
ծառայությունից սահմանված կարգով
արձակվելուց հետո ստացած
վնասվածքների, խեղումների և
հիվանդությունների հետևանքով
հաշմանդամ դարձած զինծառայողներ
(նրանց հավասարեցված անձինք),
ինչպես նաև ծառայողական
պարտականությունների կատարման
ընթացքում զոհված (մահացած)
զինծառայողների (նրանց հավասարեցված
անձանց) ընտանիքներ (ամուսիներ,
երեխաներ և ծնողներ) |
1400 |
1400 |
|
4. |
Հայրենական մեծ պատերազմում և
այլ պետություններում մարտական
գործողությունների ժամանակ զոհված
զինծառայողների ընտանիքներ
(ծնողներ և այրեր) |
1400 |
1400 |
|
5. |
Արցախի հերոսները, Հայաստանի ազգային
հերոսները, նախկին Խորհրդային
միության հերոսները, սոցիալիստական
աշխատանքի հերոսները, «Մարտական
խաչի» 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք |
1400 |
1400 |
|
6. |
Բռնադատվածներ |
3000 |
2400 |
|
7. |
Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման
աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածներ,
վթարից հաշմանդամ (3-րդ խումբ)
ճանաչված քաղաքացիներ և զոհվածների ընտանիքներին |
1700 |
1700 |
|
8. |
Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներ |
3000 |
2400 |
|
9. |
Մանկուց հաշմանդամ երեխաներ |
3000 |
2400 |
|
10. |
Անհատական կենսաթոշակառուներ |
1400 |
1400 |