Համարը 
N 18
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.02.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.02.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.1999

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԼՂՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

”4” ՓԵՏՐՎԱՐԻ 1998թ.

N 18

 ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերի հաստատման մասին

 

Կոմունալ և կապի ծառայությունների սակագների ու վառելափայտի գնի բարձրացման հետ կապված` ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առանձին խմբերի քաղաքացիներին ԼՂՀ-ում ներքաղաքային (ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին), ներհանրապետական և միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևերից (բացի տաքսուց) երթևեկելու, էլեկտրաէներգիայի, վառելափայտի (Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում բնակվողներին) ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի «ԼՂՀ առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 139 որոշման 3-րդ կետով հաստատված առանձին խմբերի քաղաքացիներին արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998թ. փետրվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998թ. փետրվարի 4-ի

թիվ «18» որոշմամբ

 

Առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը

 

հ/հ

Առանձին խմբերի քաղաքացիները

մեկ անձին տրվող փոխհատուցման գումարը (դրամ)

ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվող

շրջկենտրոններում բնակվող

այլ բնակավայրերում բնակվողներ

1.

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ (բացառությամբ Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամների)

4000

3400

2700

2.

Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել

 

2100

 

 

 

 

 

 

 

2100

 

 

 

 

 

 

 

1400

3.

ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներ (ամուսիններ, երեխաներ, ծնողներ)

 

 

 

 

2200

 

 

 

 

2200

 

 

 

 

1400

4.

ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների, հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք)

 

 

 

 

 

 

 

2100

 

 

 

 

 

 

 

2100

 

 

 

 

 

 

 

1400

5.

Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներ (ծնողներ և այրիներ)

 

2200

 

2200

 

1400

6.

Արցախի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, նախկին Խորհրդային միության հերոսներ, սոցիալիստական միության հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի, «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք

 

 

2100

 

 

2100

 

 

1400

7.

Բռնադատվածներ

3300

2700

2700

8.

Ձեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածներ, վթարից հաշմանդամ (3-րդ խումբ) ճանաչված քաղաքացիներ և զոհվածների ընտանիքներ

 

 

1740

 

 

1740

 

 

1740

9.

Միայնակ, չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներ

 

4000

 

3400

 

2700

10.

Մանկուց հաշմանդամ երեխաներ

4000

3400

2700

11.

Անհատական կենսաթոշակառուներ

2100

2100

1400

12.

Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին ուղեկցողներ

1000

1000

1000

13.

Խուլ, համր հաշմանդամներ (16 տարեկանից բարձր)

1000

1000

1000