Համարը 
N 129
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.07.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.07.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.09.1998

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ԹԻՎ 139, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 18 ԵՎ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 40 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"28" ՀՈՒԼԻՍԻ 1998թ.

 N 129

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի թիվ 139, ԼՂՀ կառավարության 1998թ. փետրվարի 4-ի թիվ 18 և մարտի 26-ի թիվ 40 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի ,,ԼՂՀ առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին,, թիվ 139 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

,,1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առանձին խմբերի քաղաքացիների` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու կարգը (կցվում է),,:

2. ԼՂՀ կառավարության 1998թ. փետրվարի 4-ի ,,Առանձին խմբերի քաղաքացիներին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերի հաստատման մասին,, թիվ 18 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

3. ԼՂՀ կառավարության 1998թ. մարտի 26-ի ,,Ուղևորատար տրանսպորտի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը հաստատելու մասին,, թիվ 40 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշումից հանել ,,ուղևորատար տրանսպորտի,, բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998թ. օգոստոսի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

1998թ. հուլիսի 28-ի

թիվ 129 որոշման

 

Առանձին խմբերի քաղաքացիներին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը

 

հ/հ

Քաղաքացիներ առանձին խմբեր

Մեկ անձին տրվող փոխհատուցման չափը (դրամ)

ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվող

շրջկենտրոններում բնակվող

այլ բնակավայրերում բնակվող

1

2

3

4

5

1.

I և II խմբի հաշմանդամներ (բացառությամբ ՀՄՊ-ի հաշմանդամների)

 

4000.0

 

3400.0

 

2700.0

2.

Հայրենական Մեծ պատերազմում, այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմում, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել

 

 

 

 

3660.0

 

 

 

 

3120.0

 

 

 

 

2420.0

3.

ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներ

(ամուսիներ, երեխաներ, ծնողներ)

 

 

 

3760.0

 

 

 

3220.0

 

 

 

2420.0

4.

ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների, հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք)

 

 

 

 

 

3660.0

 

 

 

 

 

3120.0

 

 

 

 

 

2420.0

5.

Հայրենական Մեծ պատերազմում, այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներ (ծնողներ և այրիներ)

 

 

3250.0

 

 

2710.0

 

 

1910.0

6.

Արցախի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, նախկին Խորհրդային Միության հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, ,,Մարտական խաչ,, 1-ին և 2-րդ աստիճանի, ,,Փառքի,, երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք

 

 

 

3660.0

 

 

 

3120.0

 

 

 

2420.0

7.

Բռնադատվածներ

3300.0

2700.0

2700.0

8.

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածներ, վթարից հաշմանդամ (3-րդ խումբ) ճանաչված քաղաքացիներ և զոհվածների ընտանիքներ

 

 

 

1740.0

 

 

 

1740.0

 

 

 

1740.0

9.

Միայնակ չաշխատող կենսաթոշակառուների և միայնակ չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներ

 

 

4000.0

 

 

3400.0

 

 

2700.0

10.

Մանկուց հաշմանդամ երեխաներ

4000.0

3400.0

2700.0

11.

Անհատական կենսաթոշակառուներ

2100.0

2100.0

1400.0

12.

Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին ուղեկցողներ

 

1000.0

 

1000.0

 

1000.0

13.

Խուլ, համր հաշմանդամներ (16 տարեկանից բարձր)

 

1000.0

 

1000.0

 

1000.0

14.

Հայրենական Մեծ պատերազմում, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ

 

1750.0

 

1210.0

 

510.0

15.

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք

 

 

540.0

 

 

 

-

 

 

 

-

16.

5 և ավելի երեխա ունեցող ծնողներից մեկը

540.0

-

-

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

 Գ. ՂԱԶԱՐՅԱՆ