Համարը 
N 40
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.03.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.03.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.1999

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՄԱՆ, ԿԱՊԻ (ՀԵՌԱԽՈՍ, ՌԱԴԻՈ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"26" ՄԱՐՏԻ 1998թ.

N 40

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 28.07.1998 N 129)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 139 որոշման 4-րդ կետին համապատասխան ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. Մինչև ընտանեկան նպաստի ներդրումը հաստատել ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 28.07.1998 N 129)

2. Սույն որոշումը կիրարկվում է 1998թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

 ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998թ. մարտի 26-ի

թիվ «40» որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման

(վերնագիրը փոփ. 28.07.1998 N 129)

 

1. Ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունները ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի թիվ 139 որոշման 1-ին կետի «ա» ենթակետում և 2-րդ կետում նշված առանձին խմբերի քաղաքացիներին մատուցում են ծառայություններ` անվճար և զեղչ սակագներով:

(2-րդ կետը փոփ. 28.07.1998 N 129)

2. Անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով ձեռնարկություններին հատկացվելիք չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման գումարները հաշվարկելիս հիմք են ընդունվում այն սակագները և նորմատիվները, որոնք ընկած են սոցիալական փոխհատուցումների հաշվարկների հիմքում:

3. Արտոնություններ ունեցող առանձին խմբերի քաղաքացիների թվի մասին տվյալները ձեռնարկությունները ներկայացնում են վերադաս կառավարման մարմին` սկզբնական փաստաթղթերի հիման վրա, որոնք գրանցվում ու հաշվառվում են յուրաքանչյուր ձեռնարկությունում:

4. Համապատասխան նախարարությունները, գերատեսչությունները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցող ձեռնարկությունների վիճակագրական հաշվետվությունների և հաշվեկշռային տվյալների հիման վրա ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն են ներկայացնում հաշվարկներ չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման համար:

5. ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է ներկայացված վիճակագրական հաշվետվությունների, հաշվեկշիռների տվյալները, հաշվարկների ճշտությունը, վնասների առաջացման պատճառները և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով, ԼՂՀ կառավարություն է ներկայացնում առաջարկություն համապատասխան ձեռնարկություններին փոխհատուցում տալու վերաբերյալ:

(կարգը փոփ. 28.07.1998 N 129)