ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Ուղևորատար տրանսպորտի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 139 որոշման 4-րդ կետին համապատասխան ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Մինչև ընտանեկան նպաստի ներդրումը հաստատել ուղևորատար տրանսպորտի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումը կիրարկվում է 1998թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. մարտի 26-ի
թիվ «40» որոշմամբ |
ԿԱՐԳ
ուղևորատար տրանսպորտի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման
1. Ուղևորատար տրանսպորտի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունները ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի թիվ 139 որոշման 1-ին կետի «ա» ենթակետում և 2-րդ կետում նշված առանձին խմբերի քաղաքացիներին մատուցում են ծառայություններ` անվճար և զեղչ սակագներով:
2. Անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով ձեռնարկություններին հատկացվելիք չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման գումարները հաշվարկելիս հիմք են ընդունվում այն սակագները և նորմատիվները, որոնք ընկած են սոցիալական փոխհատուցումների հաշվարկների հիմքում:
3. Արտոնություններ ունեցող առանձին խմբերի քաղաքացիների թվի մասին տվյալները ձեռնարկությունները ներկայացնում են վերադաս կառավարման մարմին` սկզբնական փաստաթղթերի հիման վրա, որոնք գրանցվում ու հաշվառվում են յուրաքանչյուր ձեռնարկությունում:
4. Համապատասխան նախարարությունները, գերատեսչությունները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցող ձեռնարկությունների վիճակագրական հաշվետվությունների և հաշվեկշռային տվյալների հիման վրա ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն են ներկայացնում հաշվարկներ չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման համար:
5. ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է ներկայացված վիճակագրական հաշվետվությունների, հաշվեկշիռների տվյալները, հաշվարկների ճշտությունը, վնասների առաջացման պատճառները և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով, ԼՂՀ կառավարություն է ներկայացնում առաջարկություն համապատասխան ձեռնարկություններին փոխհատուցում տալու վերաբերյալ: