ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
”25” օգոստոսի 1998թ. |
N 173 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի թիվ 139, 1998թ. փետրվարի 4-ի թիվ 18, 1998թ. մարտի 26-ի թիվ 40 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին,, թիվ 139 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 1-ին կետից հանել ,,ա,, ենթակետը և ,,բ),, նշումը:
բ) 2-րդ կետի ,,գազի,, բառը փոխարինել ,,գազի կամ վառելափայտի,, բառերով:
2. ԼՂՀ կառավարության 1998թ. փետրվարի 4-ի ,,Առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերի հաստատման մասին,, թիվ 18 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) որոշման 1-ին կետի ,,վառելափայտի,, բառը փոխարինել ,,վառելափայտի կամ գազի,, բառերով.
բ) որոշմամբ հաստատված ,,Առանձին խմբերի քաղաքացիների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը,, շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
3. ԼՂՀ կառավարության 1998թ. մարտի 26-ի ,,Ուղևորատար տրանսպորտի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը հաստատելու մասին,, թիվ 40 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշումից հանել ,,ուղևորատար տրանսպորտի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման,, բառերը:
4. ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին, ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագծի կազմման ժամանակ հաշվի առնել պետության կողմից կարգավորվող հասարակական ծառայությունների գների և սակագների փոփոխությունները:
5. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1998թ. հուլիսի 28-ի ,,ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի թիվ 139, ԼՂՀ կառավարության 1998թ. փետրվարի 4-ի թիվ 18 և մարտի 26-ի թիվ 40 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին,, թիվ 129 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998թ. սեպտեմբերի 1-ից:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. օգոստոսի 25-ի
թիվ 173 որոշմամբ |
Առանձին խմբերի քաղաքացիներին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը
|
ՀՀ |
Քաղաքացիներ առանձին խմբեր |
Մեկ անձին տրվող փոխհատուցման գումարը (դրամ) |
|
ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվող |
շրջկենտրոն-ներում բնակվող |
այլ բնակավայրերում բնակվող
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
I և II խմբի հաշմանդամներ (բացի ՀՄՊ-ի հաշմանդամներից) |
4000.0 |
3400.0 |
2700.0 |
|
2. |
Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև Հայենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել |
3755.0 |
3170.0 |
2420.0 |
|
3. |
ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներ (ամուսիններ, երեխաներ, ծնողներ) |
3855.0 |
3270.0 |
2420.0 |
|
4. |
ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների, հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք) |
3755.0 |
3170.0 |
2420.0 |
|
5. |
Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներ (ծնողներ և այրիներ) |
3345.0 |
2760.0 |
1910.0 |
|
6. |
Արցախի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, նախկին Խորհրդային Միության հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, ,,Մարտական խաչ,, 1-ին և 2-րդ աստիճանների, ,,Փառքի,, երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք |
3755.0 |
3170.0 |
2420.0 |
|
7. |
Բռնադատվածներ |
3300.0 |
2700.0 |
2700.0 |
|
8. |
Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածներ, վթարից հաշմանդամ (3-րդ խումբ) ճանաչված քաղաքացիներ և զոհվածների ընտանիքներ |
1740.0 |
1740.0 |
1740.0 |
|
9. |
Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներ |
4000.0 |
3400.0 |
2700.0 |
|
10. |
Մանկուց հաշմանդամ երեխաներ |
4000.0 |
3400.0 |
2700.0 |
|
11. |
Անհատական կենսաթոշակառուներ |
2195.0 |
2150.0 |
1400.0 |
|
12. |
Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին ուղեկցողներ |
1000.0 |
1000.0 |
1000.0 |
|
13. |
Խուլ, համր հաշմանդամներ (16 տարեկանից բարձր) |
1000.0 |
1000.0 |
1000.0 |
|
14. |
Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ |
1750.0 |
1210.0 |
510.0 |
|
15. |
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք |
540.0 |
- |
- |
|
16. |
5 և ավելի երեխա ծնողներից մեկը |
540.0 |
- |
- |