Համարը 
N 18
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.02.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.02.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.1999

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԼՂՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

”4” ՓԵՏՐՎԱՐԻ 1998թ.

N 18

 ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերի հաստատման մասին

 

Կոմունալ և կապի ծառայությունների սակագների ու վառելափայտի գնի բարձրացման հետ կապված` ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առանձին խմբերի քաղաքացիներին ԼՂՀ-ում ներքաղաքային (ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին), ներհանրապետական և միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևերից (բացի տաքսուց) երթևեկելու, էլեկտրաէներգիայի, վառելափայտի կամ գազի (Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում բնակվողներին) ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 25.08.1998 N 173)

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի «ԼՂՀ առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 139 որոշման 3-րդ կետով հաստատված առանձին խմբերի քաղաքացիներին արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998թ. փետրվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998թ. փետրվարի 4-ի

թիվ «18» որոշմամբ

 

Առանձին խմբերի քաղաքացիներին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը

ՀՀ

Քաղաքացիներ առանձին խմբեր

Մեկ անձին տրվող փոխհատուցման գումարը (դրամ)

ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվող

շրջկենտրոն-ներում բնակվող

այլ բնակավայրերում բնակվող

 

1

2

3

4

5

1.

I և II խմբի հաշմանդամներ (բացի ՀՄՊ-ի հաշմանդամներից)

 

4000.0

 

3400.0

 

2700.0

2.

Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև Հայենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել

 

 

 

 

 

 

 

 

 

3755.0

 

 

 

 

 

 

 

 

 

3170.0

 

 

 

 

 

 

 

 

 

2420.0

3.

ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներ (ամուսիններ, երեխաներ, ծնողներ)

 

 

 

 

 

3855.0

 

 

 

 

 

3270.0

 

 

 

 

 

2420.0

4.

ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների, հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք)

 

 

 

 

 

 

 

 

 

 

3755.0

 

 

 

 

 

 

 

 

 

 

3170.0

 

 

 

 

 

 

 

 

 

 

2420.0

5.

Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներ (ծնողներ և այրիներ)

 

 

 

 

3345.0

 

 

 

 

2760.0

 

 

 

 

1910.0

6.

Արցախի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, նախկին Խորհրդային Միության հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, ,,Մարտական խաչ,, 1-ին և 2-րդ աստիճանների, ,,Փառքի,, երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք

 

 

 

 

 

 

3755.0

 

 

 

 

 

 

3170.0

 

 

 

 

 

 

2420.0

7.

Բռնադատվածներ

3300.0

2700.0

2700.0

8.

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածներ, վթարից հաշմանդամ (3-րդ խումբ) ճանաչված քաղաքացիներ և զոհվածների ընտանիքներ

 

 

 

 

 

 

1740.0

 

 

 

 

 

 

1740.0

 

 

 

 

 

 

1740.0

9.

Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներ

 

 

 

4000.0

 

 

 

3400.0

 

 

 

2700.0

10.

Մանկուց հաշմանդամ երեխաներ

4000.0

3400.0

2700.0

11.

Անհատական կենսաթոշակառուներ

2195.0

2150.0

1400.0

12.

Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին ուղեկցողներ

 

1000.0

 

1000.0

 

1000.0

13.

Խուլ, համր հաշմանդամներ (16 տարեկանից բարձր)

 

1000.0

 

1000.0

 

1000.0

14.

Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ

 

 

1750.0

 

 

1210.0

 

 

510.0

15.

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք

 

 

 

 

540.0

 

 

 

 

-

 

 

 

 

-

16.

5 և ավելի երեխա ծնողներից մեկը

540.0

-

-

(խմբ. 28.07.1998 N 129, խմբ. 25.08.1998 N 173)