ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերի հաստատման մասին
Կոմունալ և կապի ծառայությունների սակագների ու վառելափայտի գնի բարձրացման հետ կապված` ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առանձին խմբերի քաղաքացիներին ԼՂՀ-ում ներքաղաքային (ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին), ներհանրապետական և միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևերից (բացի տաքսուց) երթևեկելու, էլեկտրաէներգիայի, վառելափայտի (Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում բնակվողներին) ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1997թ. օգոստոսի 7-ի «ԼՂՀ առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 139 որոշման 3-րդ կետով հաստատված առանձին խմբերի քաղաքացիներին արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998թ. փետրվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. փետրվարի 4-ի
թիվ «18» որոշմամբ |
Առանձին խմբերի քաղաքացիներին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը
(վերնագիրը խմբ. 28.07.1998 N 129)
|
հ/հ |
Քաղաքացիներ առանձին խմբեր |
Մեկ անձին տրվող փոխհատուցման չափը (դրամ) |
|
ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվող |
շրջկենտրոններում բնակվող |
այլ բնակավայրերում բնակվող |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
I և II խմբի հաշմանդամներ (բացառությամբ ՀՄՊ-ի հաշմանդամների) |
4000.0 |
3400.0 |
2700.0 |
|
2. |
Հայրենական Մեծ պատերազմում, այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմում, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել |
3660.0 |
3120.0 |
2420.0 |
|
3. |
ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներ
(ամուսիներ, երեխաներ, ծնողներ) |
3760.0 |
3220.0 |
2420.0 |
|
4. |
ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների, հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք) |
3660.0 |
3120.0 |
2420.0 |
|
5. |
Հայրենական Մեծ պատերազմում, այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներ (ծնողներ և այրիներ) |
3250.0 |
2710.0 |
1910.0 |
|
6. |
Արցախի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, նախկին Խորհրդային Միության հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, ,,Մարտական խաչ,, 1-ին և 2-րդ աստիճանի, ,,Փառքի,, երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք |
3660.0 |
3120.0 |
2420.0 |
|
7. |
Բռնադատվածներ |
3300.0 |
2700.0 |
2700.0 |
|
8. |
Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածներ, վթարից հաշմանդամ (3-րդ խումբ) ճանաչված քաղաքացիներ և զոհվածների ընտանիքներ |
1740.0 |
1740.0 |
1740.0 |
|
9. |
Միայնակ չաշխատող կենսաթոշակառուների և միայնակ չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներ |
4000.0 |
3400.0 |
2700.0 |
|
10. |
Մանկուց հաշմանդամ երեխաներ |
4000.0 |
3400.0 |
2700.0 |
|
11. |
Անհատական կենսաթոշակառուներ |
2100.0 |
2100.0 |
1400.0 |
|
12. |
Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին ուղեկցողներ |
1000.0 |
1000.0 |
1000.0 |
|
13. |
Խուլ, համր հաշմանդամներ (16 տարեկանից բարձր) |
1000.0 |
1000.0 |
1000.0 |
|
14. |
Հայրենական Մեծ պատերազմում, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ |
1750.0 |
1210.0 |
510.0 |
|
15. |
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք |
540.0 |
- |
- |
|
16. |
5 և ավելի երեխա ունեցող ծնողներից մեկը |
540.0 |
- |
- |
(խմբ. 28.07.1998 N 129)