ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"7" օգոստոսի 1997թ. |
N 139 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին
Մինչև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետը խմբ. 28.07.1998 N 129, հանվել է 25.08.1998 N 173)
2. Սահմանել գազի կամ վառելափայտի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունք հետևյալ խմբերի քաղաքացիների համար.
ա) Հայրենական Մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների և հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողները (նրանց հավասարեցված անձինք), ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքները (ամուսին, երեխաներ, ծնողներ).
գ) Հայրենական Մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ (ծնողներ և այրիներ).
դ) Արցախի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, նախկին խորհրդային Միության հերոսները, սոցիալիստական աշխատանքի հերոսները, «Մարտական խաչի» 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք.
ե) անհատական կենսաթոշակառուները:
(2-րդ կետը փոփ. 25.08.1998 N 173)
3. Սահմանել առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հնարապետությունում ներքաղաքային (միայն ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին) ներհանրապետական և միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), երթևեկելու, էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը (կցվում է):
(3-րդ կետն ուժը կորցրել է 04.02.1998 N 18)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ վնասների փոխհատուցման կարգի մասին:
5. «Արցախտրանս» պետական ձեռնարկությանը` 10-օրյա ժամկետում հաստատել ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների միասնական նոր ձևը և դրանց տալու կարգը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը.
ա) 1997թ. ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրամական փոխհատուցումների չափերի փոփոխման վերաբերյալ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն առաջնահերթ կարգով հատկացնել լրացուցիչ միջոցներ անհրաժեշտ ձևերի և բլանկների տպագրության և սոցիալական ապահովության մարմինների աշխատողների աշխատավարձին հավելում տալու համար.
գ) «Արցախտրանս» պետական ձեռնարկությանը հատկացնել միջոցներ սույն որոշման 5-րդ կետում նշված վկայականների միասնական նոր ձևի տպագրության համար:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության և ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության կենսաթոշակ նշանակող մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների վճարումը` կենսաթոշակների վճարմանը զուգահեռ:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997թ. պետական բյուջեով արտոնությունների համար նախատեսված դրամական փոխհատուցումների գումարը սահմանված կարգով հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ու զինծառայողներին կենսաթոշակ նշանակող և վճարող մարմիններին:
9. Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերին` անհրաժեշտ աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության տարածքային կենտրոններին` դրամական փոխհատուցումների վճարումները ժամանակին ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում նշված կենտրոններին հատկացնել լրացուցիչ աշխատասենյակներ:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` անհրաժեշտության դեպքում մեթոդական օգնություն ցուցաբերել դրամական փոխհատուցումներ վճարող մարմիններին:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997թ. սեպտեմբերի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997թ. օգոստոսի 7-ի
թիվ 139 որոշմամբ |
ՑԱՆԿ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքային, ներհանրապետական, միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների
(ցանկը լրաց. 28.11.1997 N 165, ուժը կորցրել է 28.07.1998 N 129, հանվել է 25.08.1998 N 173)
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997թ. օգոստոսի 7-ի
թիվ «139» որոշմամբ |
ԿԱՐԳ
առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու
(կարգը փոփ. 28.11.1997 N 165, հանվել է 25.08.1998 N 173)
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997թ. օգոստոսի 7-ի
թիվ «139» որոշմամբ |
Առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը
(լրաց. 28.11.1997 N 165, ուժը կորցրել է 04.02.1998 N 18)