Համարը 
N 166
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.08.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.08.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”18” օգոստոսի 1998թ.

N 166

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի փոխանակման և դրան զուգընթաց ԼՂՀ բնակչության սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացման մասին

 

Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային նոր համակարգին անցնելու անհրաժեշտությունից և բնակչության վերաբերյալ անհրաժեշտ սոցիալ-տնտեսական տեղեկություններ ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը (կցվում է):

2. ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին նոր անձնագրերով ապահովելու աշխատանքները Ստեփանակերտ քաղաքում իրականացնել 1998թ. օգոստոսի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը, իսկ հանրապետության շրջաններում` 1998թ. նոյեմբերի 20-ից մինչև 1999թ. օգոստոսի 20-ը.

բ) վերահաշվառել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Մոսկովյան փողոց, 11 հասցեով գրանցված ու անձնագրեր փոխանակած ԼՂՀ քաղաքացիներին.

գ) պարզել Հայաստանի Հանրապետությունում անօրինականորեն անձնագիր ստացած ԼՂՀ քաղաքացիների հարցը.

դ) մինչև 1998թ. օգոստոսի 20-ը մշակել և հաստատել անձնագրային համակարգի կանոնադրության կիրարկման մասին հրահանգը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` ներկայումս գործածության մեջ գտնվող անձնագրերը համարել վավեր` մինչև դրանք նորերով փոխարինելը:

4. ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` քաղաքացիների անձնագրերի փոխանակմանը զուգընթաց անցկացնել ԼՂՀ բնակչության սոցիալ-տնտեսական հետազոտություն:

5. Հաստատել ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կողմից մշակված` ԼՂՀ բնակչության սոցիալ-տնտեսական հետազոտության հարցաթերթի ձևը և անցկացման կարգը (կցվում են):

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` հավաքագրել արտասահմանում բնակվող ԼՂՀ քաղաքացիների կարգավիճակի և սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ տեղեկությունները, համաձայն հաստատված ձևերի, և տրամադրել ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը, ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հանրապետության 1998թ. կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար նախատեսված բյուջետային հատկացումների ընդհանուր ծավալի սահմաններում կանխավճարի կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

1998 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի

ԹԻՎ 166 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈԻ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանրապետության տարածքում և արտասահմանում նրա անձը հաստատող հիմնական փաստաթուղթն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիր պարտավոր են ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները` անկախ բնակության վայրից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիր կրողը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հովանավորության տակ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի անձնագրերի ժամկետը ներքին գործերի մարմինների կողմից կարող է երկարացվել ևս 5 տարի ժամկետով:

Ժամկետանց անձնագրերն անվավեր են և ենթակա են փոխանակման սահմանված կարգով:

4. Օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը վավերական է հինգ տարի ժամկետով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա/ ազգանունը, անունը

բ/ ծննդյան վայրը, օրը, ամիսը և թիվը

գ/ սեռը

դ/ քաղաքացիությունը

ե/ անձնական համարը

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրում կարող են կատարվել հետևյալ նշումները`

ա/ անձնագրի վավերականության ժամկետը երկարացնելու մասին` ներքին գործերի մարմինների կողմից.

բ/ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին` ներքին գործերի մարմինների կողմից.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակության վայրի մասին` ներքին գործերի մարմինների կողմից.

դ/ օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին` սահմանային ծառայությունների կողմից.

ե/ ազգության մասին` քաղաքացու ցանկությամբ ներքին գործերի մարմինների կողմից.

զ/ արյան խմբի և ռեզուսի մասին` քաղաքացու ցանկությամբ, առողջապահության մարմինների կողմից.

է/ օտարերկրյա պետություններ մշտական բնակության մեկնելու,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մշտական բնակության գալու դեպքում 16 տարին չլրացած երեխաների մասին` ներքին գործերի մարմինների կողմից:

Քաղաքացու անձնագրում այլ նշումներ կատարելն արգելվում է:

7. Օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրով:

8. Քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները հանրապետության տարածքում բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և փաստաթղթերով:

9. Անձնագրի համար քաղաքացուց վարձվում է վճար սահմանված չափով:

 

2. ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Անձնագիր ստանալու համար քաղաքացիները ներկայացնում են`

ա/ ծննդյան վկայական /առաջին անգամ ստացողները/.

բ/ սահմանված ձևի դիմում.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության մասին փաստաթուղթ.

դ/ 35մմ X 45մմ չափի երկու լուսանկար.

ե/ ներքին գործերի նախարարության կողմից սահմանված այլ փաստաթղթեր /եթե քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետի ա/ և գ/ ենթակետում նշված փաստաթղթերը/:

11. Քաղաքացիներն անձնագիրը կարող են փոխանակել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, օգտագործման համար անձնագրի ոչ պիտանի լինելու դեպքում:

12. Անձնագրի փոխանակման համար քաղաքացիները ներկայացնում են փոխանակման ենթակա անձնագիրը, սահմանված ձևի դիմում և երկու լուսանկար:

Անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս քաղաքացիները ներկայացնում են նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

13. Անձնագիրը կորցնելու մասին քաղաքացին պարտավոր է հայտնել ներքին գործերի մարմիններին:

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը պարտավոր է անձնագիրը սահմանված կարգով հանձնել համապատասխան իրավասու մարմիններին:

15. Մահացածների անձնագրերը հանձնվում են մահվան գրանցումը կատարող մարմիններին: Մահվան գրանցումը կատարելուց հետո անձնագրերը սահմանված կարգով ուղարկվում են ներքին գործերի մարմիններին:

16. Անձնագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականությունն է:

Գտնված անձնագրերը ենթակա են հանձնման ներքին գործերի մարմիններին:

17. Կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման դատապարտված անձանց անձնագրերը ժամանակավորապես վերցվում են հետաքննության և նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից: Կալանքի կամ պատիժը կրելուց ազատված անձանց անձնագրերը վերադարձվում են տերերին:

Անձնագրերը վերցնելը /բացառությամբ սույն կետում նշված դեպքերի/, դրանք այլ անձանց հանձնելը, գրավ դնելը կամ ընդունելը արգելվում են:

 

3. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները հաշվառվում են ներքին գործերի մարմինների կողմից` ըստ բնակության վայրի:

19. Քաղաքացիների հաշվառումն ըստ բնակության վայրի ձևակերպվում է բնակելի տունը կամ բնակտարածությունը որպես սեփականություն ձեռք բերելու, բնակելի տարածությունը վարձակալության, ենթավարձակալության պայմանագրով օգտագործելու փաստը հաստատող, ինչպես նաև հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով բնակելի տարածությունը նրանց զբաղեցնելու իրավունք տվող փաստաթղթի հիման վրա:

20. Քաղաքացիները սահմանված կարգով հաշվառվում են այն բոլոր բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են երեք ամսից ավելի ժամկետով, իսկ օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` համաձայն նրանց համար սահմանված կարգի:

21. Հաշվառման համար քաղաքացիներից սահմանված կարգով և չափով գանձվում է պետական տուրք:

22. Ծնողներից առանձին բնակվող, 16 տարին չլրացած քաղաքացիները, հաշվառվում են ծննդյան վկայականներով:

Ծնողների /խնամակալների, հոգաբարձուների/ հետ բնակվող 16 տարին չլրացած քաղաքացիների հաշվառումը կատարվում է ծնողներից մեկի /խնամակալի, հոգաբարձուի/ հաշվառման փաստաթղթերում նրանց մասին տվյալները գրառելու միջոցով:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառումը կատարվում է հանրապետությունում բնակվելու համար նրանց իրավունք տվող փաստաթղթերի հիման վրա:

23. Հանրապետության տարածքում բնակության վայրն ընտրելու` քաղաքացու իրավունքը կարող է սահմանափակվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:

24. Քաղաքացիներին անձնագրեր տալու, նրանց հաշվառմանը վերաբերող քարտերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ձևերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից: Անձնագիր ստանալու մասին դիմումի և հաշվառման քարտերի ձևաթղթերը քաղաքացիներին տրվում են անվճար: Մյուս ձևաթղթերի համար գանձվում է վճար` դրանց փաստացի արժեքի չափով:

25. Անձնագրային համակարգի հաշվառման կանոնների խախտման համար քաղաքացիներն ու պաշտոնատար անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվում են պատասխանատվության:

26. Անձնագրային համակարգի հաշվառման կանոնների պահպանման համար պատասխանատու են`

ա/ հանրակացարանների պարետները.

բ/ հյուրանոցների, առողջարանների, հանգստյան տների, տուրիստական բազաների, պանսիոնատների, ծերանոցների, տուն-ինտերնատների, հիվանդանոցների տնօրենները /վարիչները/, եթե դրանցում բնակվող քաղաքացիները ենթակա են հաշվառման.

գ/ սեփականատերերն ու այլ անձինք, որոնց տիրապետման, օգտագործման, տնօրինության տակ կան բնակելի տներ կամ շինություններ:

27. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են անձնագրային համակարգին առնչվող այլ կանոններ, քան պարունակվում են սույն կանոնադրության մեջ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված կանոնները:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1998թ.

օգոստոսի ''18''-ի

թիվ ''166'' որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԼՂՀ բնակչության սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացման

 

1. ԼՂՀ քաղաքացիների անձնագրերի փոխանակման շենքում հատկացվում է մեկ ծառայողական սենյակ ԼՂՀ վիճպետվարչության աշխատողների համար, որտեղ բնակչության հետազոտությունը կազմակերպելու համար աշխատելու են 1-2 հաշվարար, համակարգչի վրա մեկ աշխատող:

2. Սենյակը կահավորվում է ըստ նպատակի`

երեք գրասեղան

մեկ համակարգիչ

հինգ աթոռ

ձևավորվում է հատուկ անկյուն, որտեղ տեղադրվում են բնակչության սոցիալ-տնտեսական հետազոտության հարցաթերթը և նրա լրացման կարգը

տեղադրվում է նաև «հարցաթերթում տեղ գտած պատասխանները ոչ մի կերպ չեն ազդում անձնագրի փոխանակման վրա» տեքստով պաստառը:

3. Անձնագիրը փոխանակող քաղաքացին անձնագրային բաժնի պատասխանատու աշխատողի հետ համապատասխան փաստաթղթերը նախապատրաստելուց հետո, նրա առաջարկությյամբ, մոտենում է ԼՂՀ վիճպետվարչության աշխատողներին` իր հետ ունենալով անձնագրի փոխանակման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որոնց աջակցությամբ լրացվում է հարցաթերթը: Տվյալ քաղաքացուն բնակչության հետազոտության հարցաթերթը լրացնելու մասին տրվում է «անցել է հետազոտությունը» բառերով նշումը, ինչի հիման վրա անձնագրային բաժնում վերջնականապես կատարվում է անձնագրի փոխանակումը:

4. Բնակչության հետազոտության և անձնագրերի փոխանակման գործընթացի վերջնական ավարտից հետո բոլոր լրացված հարցաթերթերը և մուտքագրված տեղեկատվությունը կենտրոնացվում են ԼՂՀ վիճպետվարչությունում հետազոտության արդյունքները ամփոփելու համար:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության,

պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն

Ձև N 1

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1998թ. օգոստոսի 18-ի

թիվ 166 որոշմամբ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ N_________

 

Անուն _______________________________________

 

Ազգանուն ___________________________________

 

Հայրանուն ___________________________________

 

Շրջան _______________________________________

 

Բնակավայր (հասցե)____________________________

 

______________________________________________

 

Հին անձնագրի համարը__________________________

 

Նոր անձնագրի համարը _________________________

                            (կլրացվի հետո)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ

 

I. Ընտանիքում Ձեր զբաղեցրած դիրքը

 

1

 

Հայր

2

 

Կին

3

 

Պապիկ, տատիկ

4

 

Որդի

5

 

Դուստր

6

 

___________________________

2. Սեռը

 

1.

 

Արական

2.

 

Իգական

3. Ծննդյան թիվ

 

Օրը

 

 

Ամիսը

 

 

Տարին

 

 

 

4. Ծննդավայր

 

Շրջանը կամ երկիրը

 

 

 

Որ թվից է գրանցված ԼՂՀ-ում

 

 

 

ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ

 

5. Բնակության վայր

Անընդհատ բնակվում են տվյալ բնակավայրում

 

1

 

Այո

2

 

Ոչ

Եթե ոչ, ապա բացակայում է

1

 

Մինչև 1 տարի

2

 

Մեկ տարուց ավել

Բացակայության պատճառը

1

 

Աշխատանքի բացակայությունը

2

 

Եկամտի անբավարար լինելը

3

 

Ուսումը

4

 

Զինծառայությունը

5

 

Այլ պատճառ (նշել)

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

6. Զբաղվածության կարգավիճակը

 

1

 

Վարձու աշխատող

2

 

Գործատու

3

 

Արտադրական կոոպերատիվի անդամ

4

 

Անհատական հիմունքով աշխատող

5

 

Ընտանեական ձեռնարկության չվճարվող աշխատող

6

 

Զինծառայող

7

 

Գործազուրկ

8

 

Այլ կարգավիճակ

7. Գոյության միջոցների աղբյուրները

Վարձու աշխատանքից

 

1

 

Ձեռնարկությունում, կազմակերպությունում, հիմնարկում, գյուղացիական տնտեսությունում

2

 

Առանձին քաղաքացիների մոտ

Ոչ վարձու աշխատանքից

 

3

 

Սեփական ձեռնարկությունում

4

 

Սեփական գյուղացիական տնտեսությունում

5

 

Անհատական (ձեռնարկատիրական, ստեղծագործական) գործունեություն

6

 

Ընտանեական ձեռնարկությունում, գյուղացիական տնտեսությունում

7

 

Անձնական օժանդակ տնտեսությունում

Գոյության այլ միջոցներ

 

8

 

Եկամուտ սեփականությունից

9

 

Կրթաթոշակ

10

 

Կենսաթոշակ

11

 

Նպաստ (բացի գործազրկության նպաստից)

12

 

Գործազրկության նպաստ

13

 

Պետական ապահովության այլ տեսակ

14

 

Խնամքի տակ

15

 

Դրամական օգնություն

16

 

Այլ աղբյուր

8. Միջին ամսեկան եկամուտների մակարդակը

 

1

 

1-ից մինչև 3 հազար դրամ

2

 

3-ից մինչև 8 հազար դրամ

3

 

8-ից մինչև 15 հազար դրամ

4

 

15-ից մինչև 20 հազար դրամ

5

 

20-ից մինչև 50 հազար դրամ

6

 

50-ից մինչև 100 հազար դրամ

7

 

100 հազար դրամից ավել

9. Աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք չունեցող 16 և բարձր տարիքի անձանց համար նշել.

արդյո`ք փնտրում է աշխատանք

 

1

 

Այո

2

 

Ոչ

ա)

կարող է անցնել

աշխատանքի

երկու շաբաթվա

ընթացքում

1

 

նշել պատճառը

գտել է աշխատանք և կանցնի

աշխատանքի երկու շաբաթվա ընթացքում

2

 

գտել է աշխատանք և սպասում է պատասխանի

1

 

Այո

2

 

Ոչ

3

 

աշխատանք գտնելու հույս չունի

բ)

հաշվառված է

զբաղվածության

ծառայությունում

4

 

աշխատելու անհրաժեշտություն չունի

1

 

Այո

2

 

Ոչ

5

 

վարում է տնային տնտեսություն

6

 

այլ պատճառ

10. Մասնագիտությունը

 

 

 

 

 

11. Հիմնական աշխատատեղը

 

 

             լրիվ անվանումը

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

12. Բնակարանով ապահովվածությունը

 

1

 

Ունի տուն, բնակարան

2

 

Վարձով տուն կամ այլ բնակարան

3

 

Անօթևան

13. Բնակելի շինության տիպը

 

1

 

Անհատական տուն

2

 

Առանձին բնակարան

3

 

Ընդհանուր (կոմունալ) բնակարան

4

 

Հանրակացարան

5

 

Ծերերի և հաշմանդամների տուն, մանկատուն և այլն

6

 

Ինստիտուցիոնալ (համատեղ բնակության) այլ կազմակերպություն

 

7

 

Տնակ կամ ժամանակավոր կացարան

8

 

Այլ բնակելի շինություն

14. Տան կառուցման ժամանակաշրջանը

 

1

 

Մինչև 1941

2

 

1941-1960

3

 

1961-1980

4

 

1981-1990

5

 

1991-1999

15. Բնակելի շինության բարեկարգվածությունը

 

1

 

Էլեկտրականություն

2

 

Կենտրոնական ջեռուցում

3

 

Վառարանով ջեռուցում

4

 

Էլեկտրական ջեռուցում

5

 

Բնական գազ

6

 

Հեղուկ գազ

7

 

Հատակադիր էլեկտրասալիկ

8

 

Ջրմուղ

9

 

Կոյուղի

10

 

Տաք ջրամատակարարում

11

 

Լոգարան կամ ջրացնցուղ

12

 

Հեռախոս

13

 

Բարեկարգվածության նշված տեսակները չկա

16. Ում սեփականությունն է հանդիսանում բնակելի շինությունը

 

1

 

Տվյալ տնտեսության անձանց

2

 

Պետության

3

 

Այլ

17. Զբաղեցրած բնակելի սենյակների թիվը

 

 

 

 

Սենյակի մասը

18. Զբաղեցրած մակերեսի չափը (քառ./մ)

 

Ընդհանուր

 

 

 

Բնակելի

 

 

 

ԱՅԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

19. Ազգությունը

 

 

 

 

 

Անձի մայրենի լեզուն իր ազգության լեզու`ն է

 

1.

 

Այո

2.

 

Ոչ

20. Լեզուներ, որոնց ազատ տիրապետում է

 

 

 

 

 

 

 

 

 

 

21. Ամուսնական վիճակը

 

1

 

Երբեք չի ամուսնացել

2

 

Ամուսնացած է (գրանցված)

3

 

Ամուսնացած է (չգրանցված)

4

 

Այրի

5

 

Ամուսնալուծված է

6

 

Բաժանված է

22. Կրթությունը

 

1

 

Բարձրագույն (ԲՈՒՀ պետական)

2

 

Բարձրագույն (ԲՈՒՀ ոչ պետական)

3

 

Թերի բարձրագույն

4

 

Միջնակարգ մասնագիտական

5

 

Ընդհանուր (լրիվ) միջնակարգ

6

 

Ընդհանուր հիմնական

7

 

Տարրական

8

 

Չունի տարրական

9

 

Անգրագետ

Գիտական աստիճան ունեցողների համար նշել

 

1

 

Գիտությունների թեկնածու

2

 

Գիտությունների դոկտոր

23. Կանանց (տղամարդկանց խնամակալության տակ գտնվող երեխաները) համար նշել

 

ա)

քանի երեխա է ծննդաբերել

 

 

բ)

այդ թվում մինչև 16 տարեկան

 

 

գ)

նրանցից քանիսն են կենդանի