Համարը 
N 166
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.08.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.08.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”18” օգոստոսի 1998թ.

N 166

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի փոխանակման և դրան զուգընթաց ԼՂՀ բնակչության սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացման մասին

 

Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային նոր համակարգին անցնելու անհրաժեշտությունից և բնակչության վերաբերյալ անհրաժեշտ սոցիալ-տնտեսական տեղեկություններ ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը (կցվում է):

2. ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը`

ա) միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիներին նոր անձնագրերով ապահովելու աշխատանքները Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության շրջաններում մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացնելու համար.

բ) վերահաշվառել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Մոսկովյան փողոց, 11 հասցեով գրանցված ու անձնագրեր փոխանակած ԼՂՀ քաղաքացիներին.

գ) պարզել Հայաստանի Հանրապետությունում անօրինականորեն անձնագիր ստացած ԼՂՀ քաղաքացիների հարցը.

դ) մինչև 1998թ. օգոստոսի 20-ը մշակել և հաստատել անձնագրային համակարգի կանոնադրության կիրարկման մասին հրահանգը:

(2-րդ կետը խմբ. 23.03.1999 N 53)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` ներկայումս գործածության մեջ գտնվող անձնագրերը համարել վավեր` մինչև դրանք նորերով փոխարինելը:

4. (կետն ուժը կորցրել է 05.10.1999 N 107)

5. (կետն ուժը կորցրել է 05.10.1999 N 107)

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` հավաքագրել արտասահմանում բնակվող ԼՂՀ քաղաքացիների կարգավիճակի և սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ տեղեկությունները, համաձայն հաստատված ձևերի, և տրամադրել ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը, ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հանրապետության 1998թ. կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար նախատեսված բյուջետային հատկացումների ընդհանուր ծավալի սահմաններում կանխավճարի կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

1998 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի

ԹԻՎ 166 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈԻ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի

(ուժը կորցրել է 23.03.1999 N 53)

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1998թ.

օգոստոսի ''18''-ի

թիվ ''166'' որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԼՂՀ բնակչության սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացման

(ուժը կորցրել է 05.10.1999 N 107)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության,

պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն

Ձև N 1

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1998թ. օգոստոսի 18-ի

թիվ 166 որոշմամբ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ N_________

(ուժը կորցրել է 05.10.1999 N 107)