| Համարը |
N 274 |
Տեսակը |
Հիմնական |
| Տիպը |
Որոշում |
Կարգավիճակը |
Չի գործում |
| Սկզբնաղբյուրը |
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել |
Ընդունման վայրը |
Ստեփանակերտ |
| Ընդունող մարմինը |
ԼՂՀ կառավարություն |
Ընդունման ամսաթիվը |
22.12.1998 |
| Ստորագրող մարմինը |
ԼՂՀ Վարչապետ |
Ստորագրման ամսաթիվը |
22.12.1998 |
| Վավերացնող մարմինը |
|
Վավերացման ամսաթիվը |
|
| Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
01.01.1999 |
Ուժը կորցնելու ամսաթիվը |
01.08.1999 |
|
|
|
Փոփոխողներ և ինկորպորացիաներ
Ենթարկվել է փոփոխության հետևյալ փաստաթղթերի կողմից` |
Յուրաքանչյուր փոփոխությանը համապատասխանող ինկորպորացիան` |
|
| | |
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ, ԱՅԳԵՏՆԱԿՆԵՐԻ, ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ |
|
| |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
”22” դեկտեմբերի 1998թ. |
N 274 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի տների, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների համար հատկացվող հողերի գնահատման կարգի մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերում բնակելի տների, տնտեսական և օժանդակ շինությունների համար հողերի հատկացման գործընթացը կարգավորելու նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի տների, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների համար հատկացվող հողերի գնահատման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1999թ. հունվարի 1-ից:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. դեկտեմբերի 22-ի
թիվ 274 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի տների, բնակարանների, անհատական տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների կառուցման համար հատկացվող հողերի գնահատման
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողերը գնահատվում են հետևյալ բանաձևով.
Ա=ԱհxՏxԳգxԳն
որտեղ`
Ա-ն բնակավայրի հողի արժեքն է.
Ահ-ն բնակավայրերի 1մ2 հողի արժեքն է.
Տ-ն բնակավայրի հողի մակերեսն է.
Գգ-ն բնակավայրի հողի գոտիականության գործակիցն է.
Գն-ն բնակավայրի հողի, ըստ նպատակային նշանակության, օգտագործման գործակիցն է:
2. Գնահատման կարգը
2.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողերի գնահատման համար 1մ2 հողամասի արժեքը սահմանվում է Ահ=2000 դրամ:
2.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի բնակելի տների կառուցման և սպասարկման, տնամերձ, հասարակական և արտադրական շինությունների հողերի գնահատման նպատակով տեղադրությունը /տարածագնահատման գոտիականությունը/ բնութագրող գործակիցը (Գգ) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` հետևյալ շրջանակներում.
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
բնակավայրեր նվազագույնը առավելագույնը
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ք. Ստեփանակերտ 0.3 1.0
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ք. Շուշի, ք. Ասկերան, ք. Մարտունի
ք. Մարտակերտ, ք. Հադրութ 0.1 0.3
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Գյուղեր 0.03 0.1
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Տարածագնահատման գոտիականությունը բնութագրող գործակիցը սահմանվում է հետևյալ չափերով.
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
գոտիականություն 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 1 7
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
գործակից 1.0 0.9 0.8 0.7 0.6 0.5 0.4 0.3 0.2 0.1 0.09 0.08 0.07 0.06 0.05 0.04 0.03
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Բազմաբնակարան բնակելի տների, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության տարածագնահատման գոտիականության գործակիցները ԼՂՀ տարածքում սահմանվում են հետևյալ չափերով.
|
Գոտիակա- նությունը |
գործակիցը |
անվանումը |
|
1 |
2 |
3
|
|
I |
1.0 |
ք. Ստեփանակերտ
Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է`
սկսած Անդրանիկի և Երևանյան փողոցների խաչմերուկից, ներառյալ` Ս.Շահումյանի պուրակը, Ազատամարտիկների պողոտայով մինչև Ազատության հրապարակը, Տիգրան Մեծի փողոցով մինչև Մանուկյան փողոցի խաչմերուկը, Մանուկյան փողոցով մինչև Կամոյի փողոց, Կամոյի փողոցով մինչև Բարսեղովի փողոց, Բարսեղովի փողոցով մինչև Մամիկոնյան փողոց, Ս.Շահումյանի պուրակով, Փետրվարի 20-ի փողոցով մինչև Կնունյանց փողոցի խաչմերուկը, Կնունյանց փողոցով մինչև Անդրանիկ և Երևանյան փողոցների խաչմերուկը.
|
|
III |
0.8 |
Երրորդ գոտին սահմանագծվում է`
սկսած Հեքիմյան փողոցից մինչև Դպրոցական փողոց, Դպրոցական փողոցով մինչև Իսակովի փողոցի խաչմերուկը, Իսակով փողոցով մինչև Ս. Դավթի և Շինարարների փողոցի խաչմերուկը, Շինարարների փողոցով մինչև Դպրոցական փողոց, այնուհետև Դպրոցական փողոցով մինչև Անդրանիկի փողոցի խաչմերուկը, Անդրանիկի փողոցով մինչև Պավլովի փողոց, Պավլովի փողոցով մինչև Մամիկոնյան փողոց, Մամիկոնյան փողոցով մինչև Սախարովի փողոց, Սախարովի փողոցով մինչև Ուզբեկստանի և Մարտունու փողոցների խաչմերուկը, այնուհետև Մարտունում փողոցով մինչև Ա. Տերտերյան փողոց, Թումանյան փողոցով մինչև Տիգրան Մեծի և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկը, N 37 թաղամասը
|
|
V |
0.6 |
Հինգերորդ գոտին սահմանագծվում է`
Ուզբեկստան փողոցի կամրջից մինչև Մարտունու փողոց, Մարտունու փողոցով մինչև Ա. Տերտերյան փողոց, Թումանյան փողոցով մինչև Առաքելյան փողոց, Առաքելյան փողոցով մինչև Զորգեի փողոց, Զորգեի փողոցի տեղամասով մինչև Վաչագան Բարեպաշտի փողոց, Վարարակն տեղամասը, Շրջանային (Կրուգովայա) փողոցից մինչև Ուզբեկստանի փողոց, Հեքիմյան և Առափնյա (Նաբերեժնայա) փողոցների խաչմերուկից, Առափնյա (Նաբերեժնայա) փողոցով մինչև Մազի կամուրջ, Գորոդեցկու և Ա. Գրաշու փողոցներով, ներառյալ` Ա. Գրաշու փակուղին մինչև Վ. Վաղարշյան փողոցի հետ հատումը, Վ. Վաղարշյան փողոցով մինչև Փիրումովի փողոցի խաչմերուկը, ներառյալ` Հայկավան թաղամասը «Ջրտնտ» («Վոդխոզը»), ՌՏՍ տեղամասերը, NN 38, 36, 35 թաղամասերը.
|
|
VIII |
0.3 |
Ութերորդ գոտին սահմանագծվում է`
սկսած Կրկժան տեղամասից մինչև Ուզբեկստանի փակուղու խաչմերուկը, Սարի թաղ, Սարալանջ, Աջափնյակ և Խանիբաղի տեղամասերը.
|
| |
|
Ասկերանի շրջան |
|
IX |
0.2 |
ք. Ասկերան
|
|
X |
0.1 |
Նորագյուղ, Աստղաշեն, Այգեստան, Լեռնավան, Խանաբադ, Շոշ, Քռասնի, Ավետարանոց, Խնձրիստան, Բադարա, Ակնաղբյուր, Խաչեն գյուղեր.
|
|
XI |
0.09 |
Սարուշեն, Կարմիր գյուղ, Խաչմաչ, Ջրաղացներ, Սղնախ, Հարավ, Լուսաձոր, Խանցք, Հիլիս, Դահրավ, Ծաղկաշատ, Դաշուշեն, Բերքաձոր գյուղեր.
|
|
XIII |
0.07 |
Սարդարաշեն, Ռև, Մխիթարաշեն, Մադաթաշեն, Ն.Սզնեք, Վ.Սզնեք գյուղեր.
|
|
XIV |
0.06 |
Խրամորթ, Նախիջևանիկ, Վարդաձոր գյուղեր.
|
|
XV |
0.05 |
Սառնաղբյուր, Դահրազ, Արանզամին, Քյաթուկ, Փառուխ, Մոշխմհատ գյուղեր.
|
| |
|
Շուշիի շրջան |
|
IX |
0.2 |
ք. Շուշի
|
|
XV |
0.05 |
Ղայբալու, Միրզալար, Խալիֆալի, Զառսլու, Եղծահող, Կանաչ Թալա, Տասը վերստ, Աղբուլաղ, Ասկյարքենդ, Խրմանլար, Լիսագոր, Իմանկուլուլար, Շռլան, Ալախկուլուլար, Զամանփայասը, Խանլըկփայա, Ջամիլլու, Իմանլար, Մամիշլար, Զայքենդ, Տուրաբըխան, Հին շեն, Մեծ շեն, Քարին տակ, Քիրսավան, Դեյխան, Խումարթա, Ջամբրախաչ, Իրչան, Ղշլաղ գյուղեր.
|
| |
|
Մարտունու շրջան |
|
IX |
0.2 |
ք. Մարտունի
|
|
XI |
0.09 |
Կարմիր շուկա, Սոս, Ղուզե Ճարտար, Ճարտար, Խնուշինակ, Գիշի, Ննգի, Բերդաշեն գյուղեր.
|
|
XII |
0.08 |
Թաղավարդ, Շեխեր, Հերհեր, Մաճկալաշեն, Սպիտակաշեն, Աշան, Նորշեն գյուղեր.
|
|
XIII |
0.07 |
Քերթ, Քարահունջ, Մուշկապատ, Հաղորտի գյուղեր.
|
|
XIV |
0.06 |
Մյուրիշեն, Մսմնա գյուղեր
|
|
XV |
0.05 |
Զարդանաշեն, Սարգսաշեն, Ծովատեղ, Խերխան, Կոլխոզաշեն, Դավախան Պառավաթումբ, Կաղարծի, Եմիշճան, Հացի, Ավդուռ գյուղեր
|
| |
|
Մարտակերտի շրջան, Շահումյանի շրջան |
|
IX |
0.20 |
ք. Մարտակերտ
|
|
XII |
0.08 |
Գետավան, Ակնաբերդ գյուղեր
|
|
XV |
0.05 |
Առաջաձոր, Վանք, Ծմակահող, Չլդրան, Ն.Հոռաթաղ, Կիչան, Կարմիրավան, Հարությունագոմեր, Վ. Հոռաթաղ, Ծաղկաշեն, Կոճողոտ, Պողոսագոմեր, Զագլիկ, Թբլղու, Քոլատակ, Վաղուհաս, Շահմասուր, Գառնաքար, Մոխրաթաղ, Դրմբոն գյուղեր
|
|
XVII |
0.03 |
Ջանյաթաղ, Գլուլաթաղ, Կուսապատ, Հակոբ Կամարի, Չափար, Աղաբեկալինջ, Ղազանչի, Ն. Մարաղա, Հովտաշեն, Ն. Սեյսուլան, Թալիշ, Զարդախաչ, Մեհմանա, Տոնաշեն, Չայլու գյուղեր
|
| |
|
Հադրութի շրջան |
|
X |
0.1 |
ք. Հադրութ
|
|
XIV |
0.06 |
Ազոխ, Դրախտիկ, Տումի, Ակնաղբյուր, Թաղասեռ, Թաղոտ, Ծակուռի, Կարմրակուճ, Հախուլլու, Հակակու, Մարիամաձոր, Մոխրենես, Մեծ Թաղլար, Ջրակուս, Վանք, Վարդաշատ, Տյաք, Տող, ՈՒխտաձոր, Քյուրաթաղ գյուղեր
|
|
XVII |
0.03 |
Այգեստան, Առաքել, Արևաշատ, Բանաձոր, Խանձաձոր, Խծաբերդ, Ծաղկավանք, Ծամձոր, Հայկավան, Հին Թաղլար, Ձորագյուղ, Մելիքաշեն, Պլեթանց, Սարինշեն, Սպիտակաշեն, Ցոր գյուղեր |
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
2.3 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի բնակելի տների կառուցման և սպասարկման ու տնամերձ հողերի արժեքը հաշվարկելիս միավորի /2000 դրամ/ արժեքի վրա կիրառվում է Գն=1.0 գործակից:
2.4 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հասարակական շինությունների համար հողերի արժեքը հաշվարկելիս միավորի /2000 դրամ/ արժեքի վրա կիրառվում է Գն=1.5 գործակից:
2.5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի արտադրական շինությունների համար հողերի արժեքը հաշվարկելիս միավորի /2000 դրամ/ արժեքի վրա կիրառվում է Գն=0.6 գործակից: | | |