ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"13" օգոստոսի 1999թ. |
N 29 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների համար հատկացվող հողերի ժամանակավոր արժեքների մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հողային Օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ տարածքում շենքերի և շինությունների համար հատկացվող հողերի 1 քառ. մետր հողամասի ժամանակավոր արժեքը սահմանել`
ա/ բազմաբնակարան բնակելի տների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների համար.
|
- Ստեփանակերտ քաղաքում` 10.0 դրամ |
|
- այլ քաղաքներում` 7.5 դրամ |
|
- գյուղական բնակավայրերում` 5.0 դրամ |
բ/ արտադրական և հասարակական շենքերի և շինությունների համար.
|
- Ստեփանակերտ քաղաքում` 100.0 դրամ |
|
- այլ քաղաքներում` 50.0 դրամ |
|
- գյուղական բնակավայրերում` 25.0 դրամ: |
2. Սահմնել, որ`
ա/ հատկացվող հողերի արժեքների վճարումների գումարները մուտքագրվում են պետական և համապատասխան համայնքների բյուջեներ.
բ/ 1999 թվականի հունվարի 1-ից մինչև օգոտսոի 1-ը հատկացված, սակայն չվճարված հողերի արժեքների վճարումները կատարվում են սույն որոշմամբ սահմանված չափերով:
3. ՈՒժը կորցրած ճանաչել 1998 թվականի դեկտեմբերի 22-ի “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի տների, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների համար հատկացվող հողերի գնահատման կարգի մասին” թիվ 274 որոշումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |