ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"11" հուլիսի 2000թ. |
N 140 |
ք.Ստեփանակերտ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ,,բ,,
(,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,, ԼՂՀ օրենքի 1-ին հոդվածի խմբագրությամբ), ,,գ,, և ,,դ,, ենթակետերի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հողային բարեփոխումների ընթացքում, բնակելի նպատակային նշանակության շենքերի և դրանց կից տնտեսական ու օժանդակ բակային կառույցների շինարարության համար, սեփականության իրավունքով տրամադրվող պետական պահուստային ֆոնդի հողերի 1 քառ. մետրի գին հաստատել`
ա/ Ստեփանակերտ քաղաքում`
- բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար – 25.0 դրամ.
- այգեգործության (ամառանոցի) համար – 50.0 դրամ.
բ/ այլ քաղաքներում`
- բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար – 7.0 դրամ.
- այգեգործության (ամառանոցի) համար – 14.0 դրամ.
գ/ գյուղական բնակավայրերում`
- տնամերձերի համար – 4.0 դրամ.
- այգեգործության (ամառանոցի) համար – 8.0 դրամ:
2. Սահմանել, որ պետական պահուստային ֆոնդի հողերը հասարակական, արտադրական (արդյունաբերական և գյուղատնտեսական) և ինժեներական (հատուկ) նպատակային նշանակության կառույցների, ինչպես նաև առանձին կանգնած ավտոտնակների շինարարության ու սպասարկման համար տրամադրվում է`
ա/ անժամկետ օգտագործման իրավունքով` հողից օգտվելու վճարի գանձմամբ` հողի հարկի ձևով, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ/ վարձակալությամբ օգտագործման իրավունքով` հողից օգտվելու վճարի գանձմամբ` հողի վարձավճարի ձևով, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սահմանել, որ հողային բարեփոխումների գործընթացի ավարտից հետո պետական պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով տրամադրվում են ազատ ձևավորվող (շուկայական) գներով:
4. Սահմանել, որ սեփականության իրավունքով տրամադրված հողամասերի դիմաց գանձվող գումարները մուտքագրվում են`
ա/ պետական բյուջե` համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող հողամասերի համար.
բ/ համայնքների բյուջե` համայնքների վարչական տարածքում գտնվող հողամասերի համար:
5. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 13-ի ,,ԼՂՀ տարածքում շենքերի և շինությունների համար հատկացվող հողերի ժամանակավոր արժեքների մասին,, թիվ 29 որոշումը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |