Համարը 
N 394-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.06.29/15(125)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.06.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 724 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» հունիսի 2009թ.

 N 394-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 724 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» թիվ 724 որոշմամբ հաստատված ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Եթե ՔԿԱԳ մարմիններում ամուսնությունը գրանցած ամուսիններից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, իսկ մյուսը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի է կամ ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում, և ամուսինների տվյալները համապատասխանում են սույն կետի «բ» և «գ» ենթակետերի պահանջներին, ապա ընտանիքին նպաստի իրավունքից օգտվելու թույլտվություն տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը` ամուսնության գրանցման վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի (այսուհետ՝ իրավասու մարմին) ներկայացմամբ.

2) 3-րդ կետից հանել «ամուսնության գրանցման վայրի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն (Ստեփանակերտ քաղաքում՝ քաղաքապետարանի սոցիալական ապահովության հարցերով զբաղվող ստորաբաժանում) (այսուհետ՝)» բառերը.

3) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ պարբերության մեջ նշված ամուսինները սույն կետի 1-ին պարբերության մեջ նշված փաստաթղթերից բացի ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությունը` համապատասխան հիմնավորմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսնու` Հայաստանի Հանրապետության տարածքում 2008 թվականի հունվարի 1-ից հետո ամուսնալուծված չլինելու մասին իր մշտական հաշվառման վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից տրված տեղեկանքը:»:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում ամուսնությունը գրանցած և սույն որոշման իմաստով ամուսնության միանվագ նպաստ ստանալու իրավունք ձեռք բերած ընտանիքը կարող է օգտվել նպաստի իրավունքից` մինչև 2009 թվականի օգոստոսի 1-ը ամուսնության գրանցման վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին դիմելու դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ