Համարը 
N 487-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.08.07/17(127)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.07.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.07.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.06.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հուլիսի 2009թ.

N 487-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կանոնակարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման հնագիտական հանձնաժողովի կազմի հաստատման մասին» թիվ 118 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման հնագիտական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի» բառերով:

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«30» հուլիսի 2009թ.

թիվ 487-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը (այսուհետև` վարչություն) կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կանոնակարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմի հաստատման մասին» թիվ 118 որոշմամբ:

2. Հանձնաժողովը հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող խորհրդակցական մարմին է:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`

1) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների վերաբերյալ գիտական հաշվետվությունների, նյութերի, փաստաթղթերի և տեղեկությունների ստացումն ու քննարկումը.

2) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ու գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի և նպատակային աշխատանքների քննարկումն ու դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան եզրակացություն տալը.

3) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կատարման թույլտվության վերաբերյալ եզրակացություն տալը.

4) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ծրագրերի ու աշխատանքների համակարգված իրականացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համագործակցության ապահովումը:

5. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում վարչություն է ներկայացնում առաջարկություններ օտարերկրյա պետությունների տարածքներում գտնվող վտանգված հայկական հուշարձանների պահպանման միջոցառումների իրականացման, ինչպես նաև դրանց հետախուզման, հնագիտական պեղումների և ֆինանսավորման վերաբերյալ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է հնագիտական պեղումներ ձեռնարկողների տրամադրած միջոցներով, որոնք կուտակվում են հատուկ բացված բանկային հաշվեհամարում:

7. Հանձնաժողովի` պեղման հնավայր մեկնման տրանսպորտային ծախսերը սահմանվում է տվյալ պահին գործող շուկայական գնով:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի ձևով, ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում` հուշարձանների տարածքում: Նիստերը հրավիրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության աշխատակազմի միջոցով` առնվազն եռամսյակը մեկ անգամ: Յուրաքանչյուր նիստի ժամանակ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ և հանձնաժողովի քարտուղար:

9. Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:

10. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, պատասխանատվություն կրում հանձնաժողովի խնդիրների և գործառույթների իրականացման համար:

11. Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

12. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, կազմակերպում նիստերի անցկացումը.

2) իրականացնում է հանձնաժողովի ընթացիկ կազմակերպման և տեխնիկական աշխատանքները.

3) համակարգում և քննարկման է ներկայացնում հանձնաժողովի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը.

4) կազմում և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

13. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստից առնվազն երկու շաբաթ առաջ, հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, առաջադրում են հարցեր և հանձնաժողովի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ կարծիք հայտնում դրա օրակարգի վերաբերյալ:

14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

15. Վարչության և հանձնաժողովի միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչությունը կենսագործում է իր ընդունած որոշումը` դրա մասին տեղյակ պահելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

16. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները` դրանց անցկացման պահից, իսկ որոշումները` պետական լիազորված մարմնի կողմից հաստատվելու պահից մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովի անդամներին և համապատասխան շահագրգիռ կազմակերպություններ:

17. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ