Համարը 
ՀՕ-204
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.04.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.01.2005

Ծանուցում
Օրենքում առկա են անճշտություններ, 16-րդ հոդվածի պահանջը հնարավոր չէ իրականացնել:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի

ապրիլի 30-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընտրությունների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բառակապակցությամբ. «, որոնց կազմավորման, գործունեության կարգը և լիազորությունները սահմանվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-51-րդ հոդվածներով:»:

 

Հոդված 2. Հանել օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ, 10-րդ և 17-րդ հոդվածների «ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով» բառակապակցություններից հանել «ընտրությունների» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը ստուգվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91, 9 2, 93, 94 հոդվածներով.

 

«Հոդված 91.

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե՝

1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները.

2) թեկնածուի առաջադրումը պաշտպանելու համար քաղաքացիների ստորագրություններ հավաքելու ընթացքում խախտվել են սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, կամ սահմանված կարգով ստուգման արդյունքում թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում վավեր ստորագրությունների թիվը պակաս է 1500-ից»:

3) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դնում է քվեարկության: Գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:

 

«Հոդված 92.

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքի 91  հոդվածի առաջին կետով նախատեսված սահմանափակումները:

 

«Հոդված 93.

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարան: Գերագույն դատարանը բողոքը քննարկում է երեք օրվա ընթացքում և ավարտում ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 6 օր առաջ: Դատարանի որոշումը վերջնական է:

2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա անձը ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված՝ որպես Հանրապետության Նախագահի թեկնածու:

 

«Հոդված 94.

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա՝

1) խախտել է նախընտրական քարոզչության սահմանված կարգը.

2) կորցրել է ընտրական իրավունքը.

3) ներկայացրել է դիմում՝ ինքնաբացարկի մասին.

4) մահացել է:

2. Երկրորդ փուլում թեկնածուի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում նրա փոխարեն քվեարկության երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու:»:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի՝

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գործունեության երաշխիքները, Հանրապետության Նախագահի թեկնածուի վստահված անձինք: Դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները».

 

բ) 6-րդ մասի «ինչպես նաև նրա վստահված անձինք» բառերը փոխարինել «նրա վստահված անձինք, ինչպես նաև դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները», իսկ «27-րդ հոդվածով» բառերը՝ «33-36-րդ հոդվածներով» բառերով.

գ) հանել 8-րդ մասը:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101  հոդվածով.

 

«Հոդված 101.

Նախընտրական քարոզչությունը

 

Նախընտրական քարոզչությունն իրականացվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-29-րդ հոդվածներին համապատասխան:»:

 

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11.

Ընտրական տեղամասերը

 

1. Քվեարկությունը կազմակերպելու և ընտրողների ձայները հաշվելու նպատակով կազմվում են ընտրական տեղամասեր:

2. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:

3. Ընտրական տեղամասի ընտրողների թիվը չպետք է գերազանցի 3000-ը՝ բացառությամբ առանձին դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությամբ կազմվող ընտրական տեղամասերի:

4. Ընտրական տեղամասերը կազմվում են շրջանային վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից, քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ:

5. Մինչև Ընտրական տեղամասեր կազմավորելու օրը զորամասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում զորամասերում հաշվառված ընտրողների թիվը:

6. Քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրական տեղամասեր են կազմավորվում մոտակա բնակավայրից առնվազն 30 կմ հեռավորությամբ տեղակայված զորամասերում: Այդ տեղամասերը կազմավորում են զորամասերի ղեկավարները:

7. Ընտրական տեղամասեր են կազմավորվում նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13.

Քվեաթերթիկը, քվեատուփը, ընտրական հանձնաժողովների կնիքները

 

1. Քվեաթերթիկների, քվեատուփի, ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է մեկական քվեաթերթիկ:

2. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են թեկնածուների ազգանունը, անունը և հայրանունը, զբաղմունքը, առաջադրող կուսակցության անվանումը, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում՝ «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:

4. Յուրաքանչյուր քվեաթերթիկ պետք է պարունակի ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին:

5. Քվեաթերթիկները թողարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով՝ շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովների ներկայացրած հայտերի համաձայն, քվեարկությունից ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովների միջոցով քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին:

6. Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:

7. Քվեաթերթիկները հատկացվում են տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 5 տոկոս ավելի քանակով:

8. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով հաստատված նմուշին համապատասխան:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային, շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում, կնքում ու քվեարկությունից ոչ շուտ, քան 5 և ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովներ՝ կատարելով բացառապես քանակական հաշվառում՝ յուրաքանչյուր տեղամասային, շրջանային (քաղաքային) հանձնաժողովին՝ մեկական կնիք հաշվարկով:

10. Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովներում տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորվում, կնքվում և քվեարկության նախորդ օրը հանձնվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներին՝ յուրաքանչյուրին մեկական փաթեթավորված կնիք:

11. Քվեարկությունից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, կնիքները հետ են վերադարձնում»:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14.

Քվեարկության տեղը և ժամանակը

 

1. Քվեարկությունն անց է կացվում ընտրությունների օրը՝ տեղական ժամանակով ժամը 7.00-ից մինչև 20.00-ն: Քվեարկության ժամանակի և տեղի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրողներին իրազեկում է ուչ ուշ, քան 10 օր առաջ:

2. Քվեարկությունը կատարվում է գաղտնի քվեարկության համար հատուկ կահավորված խցիկներում կամ սենյակներում: Քվեախցիկները տեղադրվում են քվեաթերթիկների հատկացման սեղանների և քվեատուփի միջև ընկած տարածքում:

Քվեարկության խցիկում պետք է տեղադրվի սեղան, վրան՝ գրիչ»:

 

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 15.

Քվեարկության նախապատրաստումը

 

1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները:

2. Ընտրական տեղամասում՝ տեսանելի տեղում, պետք է փակցված լինեն լրացված քվեաթերթիկների նմուշներ, ինչպես նաև թեկնածուների ցուցակները:»:

 

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 151 հոդվածով.

 

«Հոդված 151.

Քվեարկության կարգը

 

Քվեարկության կարգը սահմանված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի 55-62-րդ հոդվածներով:»:

 

Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16.

Քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

 

Քվեարկության արդյունքների ամփոփումն ընտրական տեղամասերում, շրջանային (քաղաքային) և կենտրոնական ընտրական հանձնաժողովներում կատարվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 63-65-րդ հոդվածներին համապատասխան:»:

 

Հոդված 14. Հանել օրենքի 17-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը և 4-րդ մասի առաջին նախադասությունը:

 

Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածում «160» թիվը փոխարինել «40» թվով:

 

Հոդված 16. Հանել օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասը:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

15 ՄԱՅԻՍԻ 2002թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-204