ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«10» սեպտեմբերի 2009թ. |
N 556-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 243 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ և «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միացման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի «ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայություն» և «Իրավաբանական վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումները և այդ կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» թիվ 243 որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«10» սեպտեմբերի 2009թ. թիվ 556-Ն որոշման |
| |
«Հավելված 2
ԼՂՀ կառավարության
օգոստոսի 26-ի 2003թ. թիվ 243 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
1. Իրավաբանական և վերահսկողական վարչություն
1) Ազգային ժողովի հետ կապերի բաժին
2) Պետաիրավական բաժին
3) ԼՂՀ կառավարության և ԼՂՀ վարչապետի որոշումների կատարման ընթացիկ վերահսկողության և կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժին
4) ԼՂՀ վարչապետի հանձնարարականների և քաղաքացիների դիմում-բողոքների կատարման վերահսկողության բաժին
2. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն
1) Տարածքային կառավարման բաժին
2) Տեղական ինքնակառավարման բաժին
3. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
1) Մամուլի բաժին
2) Կայքի թողարկման բաժին
4. Գործերի կառավարչություն
5. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին
6. Անձնակազմի կառավարման բաժին
7. Արձանագրային բաժին
8. Առաջին բաժին
9. Համակարգչային բաժին
10. Քարտուղարություն
11. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |