ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
հունիսի 20-ին
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «դատավորների մեծամասնությամբ, բայց» բառերը:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝
ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը.».
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով՝
«14) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ.»:
Այդ կապակցությամբ հոդվածի նախկին 14-րդ կետը համարել 15-րդ:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «դատարան» բառը փոխարինել «դատավոր» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
27 հունիսի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-214 |
|