ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"24" օգոստոսի 1999թ. |
N 66 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 14-ի թիվ 109 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 109 որոշման մեջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. հունվարի 26-ի թիվ 10 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 1-ին կետով հաստատված հարկային պետական վարչության համակարգի կառուցվածքը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ (կցվում է).
բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «50» թիվը փոխարինել «55» թվով.
գ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «56» թիվը փոխարինել «58» թվով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը` 1-ամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության 1999 թվականի ծախսերի նախահաշվում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
«24» օգոստոսի 1999թ.
թիվ 66 որոշմամբ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համակարգի
1. Կենտրոնական աշխատակազմ
|
1. |
Տեսչական վարչություն
|
|
2. |
Օպերատիվ և իրավաբանական վարչություն
|
|
3. |
Մաքսային վարչություն
|
|
4. |
Կազմակերպական-վերահսկողական և հարկերի հաշվառման բաժին
|
|
5. |
Եկամուտների և իրացման շրջանառության հարկման բաժին
|
|
6. |
Մեթոդաբանության և ամփոփ ծրագրերի բաժին
|
|
7. |
Ֆինանսահաշվային բաժին
|
|
8. |
Համակարգչային ծառայություն
|
|
9. |
Վարչատնտեսական բաժին |
2. Շրջանային (քաղաքային) հարկային տեսչություններ
|
1. |
ԼՂՀ հարկային պետական վարչության (ՀՊՎ) Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն
|
|
2. |
ԼՂՀ ՀՊՎ Ասկերանի շրջանի հարկային տեսչություն
|
|
3. |
ԼՂՀ ՀՊՎ Մարտակերտի շրջանի հարկային տեսչություն
|
|
4. |
ԼՂՀ ՀՊՎ Մարտունու շրջանի հարկային տեսչություն
|
|
5. |
ԼՂՀ ՀՊՎ Հադրութի շրջանի հարկային տեսչություն
|
|
6. |
ԼՂՀ ՀՊՎ Շուշիի շրջանի հարկային տեսչություն |