ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“05” նոյեմբերի 2001թ. |
N 281 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 14-ի թիվ 109 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 109 որոշման մեջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. հունվարի 26-ի թիվ 10, 1999թ. օգոստոսի 24-ի թիվ 66, 2000թ. մայիսի 15-ի թիվ 79, 2000թ. հուլիսի 31-ի թիվ 152 և 2001թ. հունվարի 30-ի թիվ 28 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 1-ին կետով հաստատված հարկային պետական վարչության համակարգի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
բ) որոշման 2-րդ կետը շարադրել.
«2. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համակարգի աշխատողների թվաքանակը` 126 հաստիքային միավոր:»:
2. ԼՂՀ հարկային պետական վարչությանը` ապահովել սույն որոշմամբ կրճատվող հաստիքները զբաղեցնող աշխատակիցների` ԼՂՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների իրականացումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. օգոստոսի 24-ի թիվ 66, 2000թ. մայիսի 15-ի թիվ 79 և 2001թ. հունվարի 30-ի թիվ 28 որոշումները:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2001թ. նոյեմբերի 5-ի
թիվ 281 որոշմամբ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
1. Կենտրոնական աշխատակազմ
1. Պետի աշխատակազմ
2. Օպերատիվ հետախուզության վարչություն
3. Հարկային տեսչությունների հաշվառման հսկողության և գանձումների բաժին
4. Հարկային տեսչությունների հսկողության (տեսչական) և վերլուծության բաժին
5. Կենտրոնացված ստուգումների բաժին
6. Մաքսային բաժին
7. Մեթոդաբանական և տեղեկատվական բաժին
8. Ֆինանսահաշվային բաժին
2. Շրջանային (քաղաքային) հարկային տեսչություններ
1. ԼՂՀ ՀՊՎ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն
2. ԼՂՀ ՀՊՎ Ասկերանի շրջանի հարկային տեսչություն
3. ԼՂՀ ՀՊՎ Մարտակերտի շրջանի հարկային տեսչություն
4. ԼՂՀ ՀՊՎ Մարտունու շրջանի հարկային տեսչություն
5. ԼՂՀ ՀՊՎ Հադրութի շրջանի հարկային տեսչություն
6. ԼՂՀ ՀՊՎ Շուշիի շրջանի հարկային տեսչություն