Համարը 
N 79
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.05.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.11.2001

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 109 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"15" մայիսի 2000թ.

N 79

 ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 14-ի թիվ 109 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ կառավարության 1998թ. հուլիսի 14-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին›› թիվ 109 որոշման մեջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. հունվարի 26-ի թիվ 10 և 1999թ. օգոստոսի 24-ի թիվ 66 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման 1-ին կետով հաստատված հարկային պետական վարչության համակարգի կառուցվածքը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ (կցվում է).

բ) որոշման 2-րդ կետի ‹‹ա›› ենթակետում ‹‹55›› թիվը փոխարինել ‹‹67.5›› թվով.

գ) որոշման 2-րդ կետի ‹‹բ›› ենթակետում ‹‹58›› թիվը փոխարինել ‹‹42.5›› թվով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության 2000 թվականի ծախսերի նախահաշվում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը` ապահովել սույն որոշմամբ կրճատվող հաստիքները զբաղեցնող աշխատակիցների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների իրականացումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

15 մայիսի 2000թ.

թիվ 79 որոշմամբ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համակարգի

 

1. Կենտրոնական աշխատակազմ

 

1. Պետի աշխատակազմ

2. Տեսչական վարչություն

3. Օպերատիվ և իրավաբանական վարչություն

4. Կազմակերպական-վերահսկողական, հաշվառման և գանձումների վարչություն

5. Եկամուտների և իրացման շրջանառության հարկման բաժին

6. Մաքսային բաժին

7. Մեթոդաբանության և ամփոփ ծրագրերի բաժին

8. Ֆինանսահաշվային բաժին

9. Համակարգչային ծառայություն

10. Վարչատնտեսական բաժին

 

2. Շրջանային հարկային տեսչություններ

 

1. ԼՂՀ ՀՊՎ Ասկերանի շրջանի հարկային տեսչություն

2. ԼՂՀ ՀՊՎ Մարտակերտի շրջանի հարկային տեսչություն

3. ԼՂՀ ՀՊՎ Մարտունու շրջանի հարկային տեսչություն

4. ԼՂՀ ՀՊՎ Հադրութի շրջանի հարկային տեսչություն

5. ԼՂՀ ՀՊՎ Շուշիի շրջանի հարկային տեսչություն