Համարը 
N 28
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.11.2001

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 109 ՈՐՈՇՄԱՆ (2000Թ. ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 79 ԵՎ 2000Թ. ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 152 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”30” հունվարի 2001թ.

N 28

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 14-ի թիվ 109 որոշման (2000թ. մայիսի 15-ի թիվ 79 և 2000թ. հուլիսի 31-ի թիվ 152 որոշումների խմբագրությամբ) մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 14-ի թիվ 109 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա. որոշման 1-ին կետով հաստատված հարկային պետական վարչության համակարգի կառուցվածքում:

«Տեսչական» և «Կազմակերպական-վերահսկողական, հաշվառման գանձումների» վարչությունները վերամիավորել «Կազմ-վերահսկողական և տեսչական» վարչության.

«Օպերատիվ և իրավաբանական» վարչությունը վերանվանել «Օպերատիվ հետախուզական» վարչության. նշված վարչության գործառույթները համապատասխանեցնել հարկային պետական վարչության կանոնադրությանը:

«Եկամուտների և իրացման շրջանառության հարկման» բաժինը վերանվանել «Անհատ ձեռնարկատերերի սպասարկման, հսկողության և հայտարարագրման» բաժնի

«Մեթոդաբանության և ամփոփ ծրագրերի» բաժինը վերանվանել «Մեթոդաբանության» բաժնի

ավելացնել «Եկամուտների գանձման» բաժին:

բ. որոշման 2-րդ կետի ա. ենթակետի «83.5» թիվը փոխարինել «85.5» թվով, իսկ բ. ենթակետի «42.5» թիվը փոխարինել «40.5» թվով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001թ. փետրվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ