ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«13» նոյեմբերի 2009թ. |
N 745-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 66 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող սոցիալական որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասին» թիվ 66 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող զոհված զինծառայողների այրիների և երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, 1-ին և 2-րդ խմբի և մանկուց հաշմանդամների և Արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների երեխաների ուսման վարձավճարը փոխհատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գումարներից, սկսած 2007-2008 ուստարվանից, համապատասխան ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձավճարի նկատմամբ սահմանված զեղչի հաշվառմամբ, իսկ հեռակա ուսուցման 2009-2010 և դրան նախորդող ուսումնական տարիներին ընդունված վճարովի համակարգում սովորող վերոնշյալ սոցիալական խմբերի ուսման վարձավճարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գումարներից փոխհատուցվում է 50 տոկոսի չափով համապատասխան ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձավճարի նկատմամբ սահմանված զեղչի հաշվառմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |