ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» փետրվարի 2008թ. |
N 66 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող սոցիալական որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասին
ԼՂՀ պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող սոցիալական որոշ խմբերի ուսանողների անվճար ուսուցում ապահովելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող զոհված զինծառայողների այրիների և երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, 1-ին և 2-րդ խմբերի և մանկուց հաշմանդամների և Արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների երեխաների ուսման վարձավճարը փոխհատուցվում է ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված գումարներից, սկսած 2007-2008 ուստարվանից, համապատասխան ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձավճարի նկատմամբ սահմանված զեղչի հաշվառմամբ,
բ/ Վերոնշյալ սոցիալական խմբերի ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումն իրականացնում է ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված ցուցակների համաձայն՝ ուսման վարձավճարների գումարի նշումով և տվյալ սոցիալական խմբերի պատկանելության մասին համապատասխան տեղեկանքի հիման վրա:
2. Հաստատել ԼՂՀ պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող սոցիալական որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
3. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը՝ սույն որոշմամբ հաստատված սոցիալական խմբերի ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ֆինանսավորումն իրականացնել ըստ ուսումնական հաստատությունների՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացվող հայտերի համաձայն:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«14» փետրվարի 2008թ.
թիվ 66 որոշման |
ԿԱՐԳ
ԼՂՀ պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող սոցիալական որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման
1. Սույն կարգով սահմանվում են ԼՂՀ պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող սոցիալական խմբերի ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումը /այսուհետ՝ փոխհատուցում/:
2. Փոխհատուցում տրվում է ԼՂՀ պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող հետևյալ սոցիալական խմբերի ուսանողներին.
ա/ զոհված զինծառայողների այրիներ և երեխաներ,
բ/ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ,
գ/ 1-ին և 2-րդ խմբերի և մանկուց հաշմանդամ երեխաներ,
դ/ Արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների երեխաներ:
3. Փոխհատուցման գումարի չափը որոշվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից սահմանված ուսման վարձավճարի չափով, տվյալ հաստատության կողմից սահմանված ուսման վարձավճարի նկատմամբ սահմանված զեղչի հաշվառմամբ:
4. Փոխհատուցման գումարը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, յուրաքանչյուր կիսամյակի համար ուսումնական հաստատությունների կողմից ներկայացվող ցուցակների համաձայն, ուսման վարձավճարի գումարի նշումով և տվյալ սոցիալական խմբերի պատկանելության մասին համապատասխան տեղեկանքի հիման վրա:
5. Զոհված զինծառայողների, Արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսման վարձավճարի փոխհատուցումը տրվում է մինչև ուսումնական հաստատության ավարտելը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի և մանկուց հաշմանդամ երեխաների փոխհատուցումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում, համաձայն հաշմանդամության մասին տեղեկանքի:
6. Փոխհատուցումը տվյալ ուսանողի նկատմամբ դադարեցվում է՝
ա/ եթե ուսանողը առաջադիմության կամ այլ պատճառներով հեռացվում է ուսումնական հաստատությունից,
բ/ սահմանված ժամկետում չի ներկայացնում տվյալ սոցիալական խմբին պատկանելության մասին տեղեկանքը,
գ/ ուսանողի ուսման վարձավճարը այլ կազմակերպության կամ անհատ անձի կողմից վճարվելու դեպքում:
7. Փոխհատուցում հատկացնելու ցուցակները ըստ սոցիալական խմբերի ճշգրտվում են ուսումնական հաստատությունների կողմից յուրաքանչյուր ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների առաջին տասնօրյակում և ներկայացվում ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն:
8. Փոխհատուցման գումարները փոխանցվում են ուսումնական հաստատություններին յուրաքանչյուր ուստարվա համար փետրվար ամսվա ընթացքում:
9. 2007-2008 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար սույն կարգով սահմանված սոցիալական խմբերի ուսանողների կողմից մուտք գործած գումարները ենթակա են վերադարձման:
10. Փոխհատուցման հատկացման հետ կապված փաստաթղթերը պահվում են ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունում և ուսումնական հաստատություններում:
11. Ուսումնական հաստատությունները փոխհատուցման գումարների վերաբերյալ մեկամսյա ժամկետում հաշվետվություն են ներկայացնում ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |