Համարը 
N 578-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.09.18/19(129)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.09.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.09.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.09.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.02.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 452 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» սեպտեմբերի 2009թ.

N 578-Ն

  ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 452 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» թիվ 452 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

 1) որոշումը լրացնել թ.թ. 2 և 3 հավելվածներով` համաձայն թ.թ. 1 և 2 հավելվածների.

 2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանuպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաuտաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գծապատկերը` համաձայն թիվ 2 հավելվածի.

3) տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմի գծապատկերը` համաձայն թիվ 3 հավելվածի».

3) որոշման հավելվածում`

ա. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

բ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

գ. «նախարարություն» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «վարչություն» բառով` համապատասխան հոլովաձևերով,

դ. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված թիվ 1» բառերով,

ե. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված տեքստերը`

ա. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ»,

բ. տրանսպորտային միջոցի հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու տարեթիվը` 20 մմ բարձրությամբ թվերով և քառակուսի վանդակ` հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու ամիսը նշելու համար,

գ. տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվ.

Տեխնիկական զննության կայանի ծածկագիրն է` 0100,

2) թեթև մարդատար ավտոմոբիլի ուրվանկարը:

8. Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված հետևյալ գրառումները` տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվը, «Մակնիշը», «Համարանիշը», «Թողարկման տարեթիվը», «Թափքը», «Շարժիչը», «Հենասարքը», «Գույնը», «Նույնականացման (VIN) համարը», «Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը», «Հատուկ նշումներ», «Հսկիչ», «Տալու ամսաթիվը` _20 թ.» և « Կ.Տ.».

2) 1-ին ենթակետում նշված տվյալների լրացման համար անհրաժեշտ նշագծված տարածություն:».

զ. 14-րդ կետը և տեխնիկական զննության կտրոնի գծապատկերն ուժը կորցրած ճանաչել,

է. 19-րդ կետից հանել «սերիաների և» բառերը,

ը. 21-րդ կետում «հրաման» բառը փոխարինել «հանձնարարական» բառով,

թ. 22-րդ կետում «հրամանի» բառը փոխարինել «հանձնարարականի» բառով,

ժ. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը համապատասխան ընդունման -հանձնման ակտով վերադարձվում են վարչություն»:

ժա. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող տեխնիկական զննության կայանների ծածկագրերի ցանկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության 2009 թվականի

 սեպտեմբերի 15-ի  թիվ 578-Ն որոշման

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 20-ի թիվ 452 որոշման

 

ԳԾԱՊԱՏԿԵՐ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ԴԻՄԱՅԻՆ ԿՈՂՄԻ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ

Ներմուծեք նկարագրությունը_252

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության 2009 թվականի

 սեպտեմբերի 15-ի թիվ 578-Ն որոշման

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 20-ի թիվ 452 որոշման

 

Գ Ծ Ա Պ Ա Տ Կ Ե Ր

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻ

 

*000001*

 Մակնիշը ________________________

 Թողարկման տարեթիվը ________________

 Համարանիշը ____________________

 Թափքը _____________________________

 Շարժիչը ________________________

 Հենասարքը __________________________

 Նույնականացման (VIN) համարը ___________________________________________________

 Գույնը___________________________

 Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը

______________________________________

 Հատուկ նշումներ ______________________

 

________________________________________________________________________________

 Տալու ամսաթիվը ____ _____________________ 200 թ.

 Հսկիչ ____________________________

____________________________________

« Կ.Տ. »

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ