Համարը 
N 452
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.07.08/25(97)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.06.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.02.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«20» հունիսի 2008թ.

N 452

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքը (2008 թվականի մարտի 12-ի ՀO-19) ուժի մեջ մտնելու պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«20» հունիսի 2008թ.

 թիվ 452 որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջներով և շրջանառության կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող փաստաթղթին ներկայացվող պահանջները և դրա պատրաստման, պահպանման, հաշվառման, բացթողման ու oգտագործման կարգը:

2. Սույն կարգի պահանջները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տեխնիկական զննության կայան) և դրանց լիցենզավորումն ու լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնող լիազորված մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ` նախարարություն) վրա:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող փաստաթուղթը համարվում է տեխնիկական զննության կայանների կողմից տրված տեխնիկական զննության կտրոնը (այսուհետ` տեխնիկական զննության կտրոն):

4. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի պատրաստման պատվիրատուն հանդիսանում է նախարարությունը, որը կարգավորում է նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին կտրոններ տալու, հաշվառելու և դրա շրջանառության հետ կապված այլ հարցեր:

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Տեխնիկական զննության կտրոնը պատրաստվում է 105x74 մմ չափերով քարտի ձևով:

6. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գույնը կրկնվում է յուրաքանչյուր 6 տարվանից հետո հետևյալ հաջորդականությամբ`

 

Գույները

Տարիները

Կանաչ

2009

2015

Նարնջագույն

2010

2016

Վարդագույն

2011

2017

Մանուշակագույն

2012

2018

Դեղին

2013

2019

Կապույտ

2014

2020

 

7. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված տեքստերը`

ա) «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ»,

բ) տրանսպորտային միջոցի հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու տարեթիվը` 20 մմ բարձրությամբ թվերով, և քառակուսի վանդակ` հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու ամիսը նշելու համար,

գ) տասանիշ թիվ, որի սկզբի չորս նիշերը ցույց են տալիս տեխնիկական զննության կայանի ծածկագիրը, իսկ վերջին վեց թվերը` կտրոնի հերթական համարը:

Տեխնիկական զննության կայանների ծածկագրերը նշված են ցանկում.

2) թեթև մարդատար ավտոմոբիլի ուրվանկարը.

3) հոլոգրաֆիկ պաշտպանիչ ուղղաձիգ բարակ շերտը:

8. Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված հետևյալ գրառումները` «Մակնիշը», «Համարանիշը», «Թողարկման տարեթիվը», «Թափքը», «Շարժիչը», «Հենասարքը», «Գույնը», «Նույնականացման (VIN) համարը», «Հատուկ նշումներ», «Հսկիչ», «Տալու ամսաթիվը  200 թ.» և «Կ.Տ.», տեխնիկական զննության կայանի ծածկագիրը և կտրոնի հերթական համարը նշող տասանիշ թիվը.

2) 1-ին ենթակետում նշված տվյալների լրացման համար անհրաժեշտ նշագծված տարածությունը:

9. Տեխնիկական զննության կտրոնի վրա տպագրական եղանակով կատարված տեքստերի ու տվյալների գրառումները պետք է լինեն սև գույնի:

10. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները կարող են լրացվել գնդիկավոր կամ թանաքի գրիչով, ֆլոմաստերով, տպագրական մեքենայով կամ ժամանակակից տպիչ այլ սարքերի միջոցով:

Տեխնիկական զննության կտրոնը լրացվում է միայն տեխնիկական զննություն անցկացնելու արդյունքներն արձանագրող փաստաթղթի (արատորոշման քարտի) հիման վրա, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ և պահպանվում է մինչև հաջորդ տեխնիկական զննության ժամկետի ավարտը:

11. Տրանսպորտային միջոցների հաջորդ տեխնիկական զննության անցկացման ամիսը նշվում է տեխնիկական զննության կայանում` տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի քառակուսի վանդակում` այդ ամսվա հռոմեական թվերով նշված հերթական համարը կպցնելու միջոցով:

12. Տեխնիկական զննության կտրոնը պետք է ունենա հատուկ դրոշմի միջոցով արված կտրվածքներ` ապակու վրա փակցնելուց հետո դրա ամբողջական պոկումը կանխելու նպատակով:

13. Նոր ներմուծված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական զննության կտրոնի «Համարանիշը» տողը չի լրացվում: Այն լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառում կատարող պաշտոնատար անձի կողմից, իսկ «Հատուկ նշումներ» տողում լրացվում է տրանսպորտային միջոցի մաքսային մարմինների կողմից տրված տարանցիկ համարանիշը:

14. Տեխնիկական զննության կտրոնի ձևը պատկերված է գծապատկերում:

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկների տպագրումն իրականացվում է նախարարության պատվերով:

16. Տպագրման ենթակա կտրոնների թիվը սահմանվում է նախարարության կողմից` տարբեր ժամկետներում տեխնիկական զննություն անցնող տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների թվից ելնելով:

Ճանապարհային ոստիկանությունը յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված ավտոտրանսպորտային միջոցների և դրանց կցորդների թվի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը տրամադրում է մինչև հուլիսի 15-ը:

17. Տեխնիկական զննության կտրոնները և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկները տպագրող կազմակերպությունից ստանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի հրամանով կտրոնների պահպանման և հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձը:

18. Նախարարության կողմից ստացված կտրոնների պահպանումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

19. Նյութական պատասխանատու անձն իրեն հանձնված տեխնիկական զննության կտրոնների համար վարում է առանձին հաշվառում` ըստ կտրոնների սերիաների և համարների` համաձայն կտրոնների ստացման և հատկացման հաշվառման մատյանի N 1 ձևի:

20. Տեխնիկական զննության կայանները կտրոններ և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկներ ստանալու համար նախարարություն են ներկայացնում հայտ` համաձայն N 2 ձևի:

Հայտի հետ ներկայացվում է նաև կտրոնների ձեռքբերման համար վճարված պետական տուրքի գումարը հաստատող անդորրագիրը:

21. Ներկայացված հայտի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի կողմից լիազորված անձի կողմից կտրոնների հատկացման վերաբերյալ հրաման է տրվում հաշվապահական հաշվառումն իրականացնող ծառայության ղեկավարին և կտրոնների պահպանման ու հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձին:

22. Կտրոնների բացթողման հրամանի հիման վրա հաշվապահական հաշվառումն իրականացնող ծառայությունը կատարում է բացթողման ձևակերպումները, այդ թվում` լրացնում է ելքի ապրանքագիր: Ելքի ապրանքագրում պարտադիր նշվում են տրամադրվող կտրոնների թիվը և համարները` ըստ դրանք ստացող տեխնիկական զննության կայանների:

23. Տեխնիկական զննության կտրոնների պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձը կտրոնները բաց է թողնում տեխնիկական զննության կայաններում դրանց պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձին` վերջինիս անունով դուրս գրված համապատասխան լիազորագրի, խմբաքանակի համար պետական տուրքի վճարման անդորրագրի և անձնագրի ներկայացման, ինչպես նաև ելքի ապրանքագրի ու համապատասխան հաշվապահական ձևակերպումների մասին վկայող այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

24. Տվյալ տարվա համար նախատեսված չoգտագործված կտրոնները ենթակա են ոչնչացման (մարման)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից:

Մինչև ոչնչացումը չoգտագործված կտրոնների պահպանումն ու հաշվառումը կատարվում է սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերում նշված կարգով:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՏՐՈՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

25. Տեխնիկական զննության կայաններում կտրոնների պահպանման համար նյութական պատասխանատու անձի կողմից վարվում է տեխնիկական զննության կտրոնների հաշվառման և բացթողման մատյանը` համաձայն N 3 ձևի:

26. Տեխնիկական զննության կայաններում կտրոնների պահպանման և բացթողման համար նյութական պատասխանատու անձ կարող է նշանակվել մասնագետը կամ հսկիչը, որը կտրոնների oրական անհրաժեշտ թիվը բաց է թողնում տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոն լրացնող աշխատողին, որի համար վերջինս ստորագրում է:

27. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոն լրացնող աշխատողի կողմից վարվում է տեխնիկական զննությունների անցկացման և կտրոնների oգտագործման հաշվառման մատյան` համաձայն N 4 ձևի:

28. Աշխատանքային հերթափոխի ավարտից հետո տեխնիկական զննության կտրոնները լրացնող աշխատողները չoգտագործված կտրոնները վերադարձնում են կտրոնների պահպանման համար նյութական պատասխանատու անձին, որի վերաբերյալ համապատասխան նշումներ են կատարվում տեխնիկական զննության կտրոնների հաշվառման և բացթողման N 3 ձևի մատյանում, որը հաստատվում է երկուսի ստորագրություններով:

29. Արգելվում է տեխնիկական զննության կտրոնների oտարումը կամ այլ կերպ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

30. Տեխնիկական զննության կայաններում կայանի ղեկավարի հրամանով ստեղծված գույքագրման հանձնաժողովները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը կատարում են իրենց կողմից ստացված, տրամադրված և մնացորդում առկա կտրոնների գույքագրում:

Գույքագրման արդյունքում արձանագրված տեղեկությունները ներառվում են տեխնիկական զննության կայանների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ նախարարություն ներկայացվող հաշվետվության մեջ:

31. Տեխնիկական զննության կայանների լուծարման կամ գործունեության դադարեցման, կամ լիցենզիայի գործողության կասեցման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը տեխնիկական զննության կայանում` կայանի ներկայացուցիչների մասնակցությամբ պարտադիր կատարում է չoգտագործված կտրոնների մնացորդների գույքագրում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի կողմից սահմանված կարգով չoգտագործված կտրոնները հանձնվում են կտրոնների պահպանման և հատկացման համար նախարարությունում նշանակված նյութական պատասխանատու անձին:

32. Տվյալ տարվա համար նախատեսված չoգտագործված կտրոնները համապատասխան ընդունման-հանձնման ակտով վերադարձվում են նախարարություն:

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

33. Տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համակարգի ներդրման առաջին տարվա ընթացքում կարող են oգտագործվել ճանապարհային ոստիկանության կողմից տվյալ տարվա համար պատրաստված տեխնիկական զննության կտրոնները` «Պետավտոտեսուչ» տողում նշելով տեխնիկական զննության կայանի ծածկագիրը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Գծապատկեր

 

Ներմուծեք նկարագրությունը_484

 

Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը

 

Մակնիշը ________________________

Թողարկման տարեթիվը ________________

Համարանիշը ____________________

Թափքը _____________________________

Շարժիչը ________________________

Հենասարքը __________________________

Նույնականացման (VIN) համարը _______________________________________________

Գույնը___________________________

Հատուկ նշումներ ______________________

___________________________________________________________________________

Տալու ամսաթիվը ____ _____________ 200 թ.

Հսկիչ ____________________________

____________________________________

Կ.Տ.

Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը

 

 

Ց Ա Ն Կ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ

 

NN

ը/կ

Շրջանների անվանումները

Տեխնիկական զննության կայանի

ծածկագիրը

1.

Ստեփանակերտ քաղաք

01 00

2.

Ասկերանի շրջան

02 00

3.

Հադրութի շրջան

03 00

4.

Մարտակերտի շրջան

04 00

5.

Մարտունու շրջան

05 00

6.

Շահումյանի շրջան

06 00

7.

Շուշիի շրջան

07 00

8.

Քաշաթաղի շրջան

08 00

 

 

 

Ձև N 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN ը/կ

Ստացված կտրոնների

Բաց թողնված կտրոնների

մնացած կտրոն-ների թիվը (հատ)

ստացման անդորրագրի

թիվը (հատ)

կտրոնների համարները

պատաս- խանատու անձի ստո-րագրութ-յունը

բացթողման անդորրագրի

թիվը (հատ)

համարները

պատաս-խանատու անձի ստորա-գրութ-յունը

ստացող անձի ստորագ-րությունը

համա-րը

ամսա- թիվը

առա- ջինի

վեր- ջինի

համա- րը

ամսա-թիվը

առա- ջինի

վեր- ջինի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1.

                           

2.

                           

3.

                           

 

 

 

Ձև N 2

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

20__ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը ______________________________

Գտնվելու վայրը ______________________________________________________

Փոստային հասցեն ____________________________________________________

Բանկային տվյալները _________________________________________________

Լիցենզիա N ____________________ Տալու ամսաթիվը ______________________

Հեռախոսահամարը _________ Ֆաքսը _________ էլ. փոստը _________________

Խնդրում եմ _______________________________________________ տարածքում

                                             (տարածաշրջանի անվանումը)

20__ թվականի ընթացքում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական

զննություն անցկացնելու նպատակով մեր կայանին հատկացնել ________________

                                                                                                                   (թվերով)

(___________________________) հատ տրանսպորտային միջոցների տեխնիկական

           (տառերով)

զննության կտրոն և նույն թվով տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկներ:

Կտրոնների պահպանման, հաշվառման և oգտագործման սահմանված կարգի պահպանումը երաշխավորում եմ:

 

 ________________  ___________________  ________________________________

 (պաշտոնը)

 (ստորագրությունը)

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

 

Ձև N 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը ________________________________

 

1. Ստացված կտրոնները

 

NN ը/կ

Ստացման անդորրագրի

Թիվը (հատ)

Կտրոնների համարները

Պատասխանատու անձի ստորագրությունը

Ծանոթագրություն

համարը

ամսաթիվը

առաջինի

վերջինի

1

2

3

4

5

6

7

8

1.

             

2.

             

3.

             

 

2. Բաց թողած և վերադարձված կտրոնները

 

NN ը/կ

Բաց թողած կտրոնները

Վերադարձված կտրոնները

Մնացած կտրոնների ընդհանուր թիվը (հատ)

բացթող- ման ամ-սաթիվը

թիվը (հատ)

կտրոնների համարները

պատաս- խանատու անձի ստորագ-րությունը

ստացող անձի ստորագ-րությունը

թիվը (հատ)

կտրոնների համարները

պատաս-խանատու անձի ստորագ-րությունը

ստացող անձի ստորագ-րությունը

առա- ջինի

վեր-ջինի

առա- ջինի

վեր-ջինի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.

                       

2.

                       

3.

                       

 

 

 

Ձև N 4

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՏՐՈՆՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը ____________________________

Տեխնիկական զննություն կատարող հսկիչի ազգանունը ____________________

 

NN ը/կ

Ամսաթիվը

Տրանսպորտային միջոցի

հատկաց-ված կտրոնի համարը

Նշում` կտրոնը որպես կրկնoրինակ տալու մասին

Չoգտագործված կտրոնների թիվը *

մակնիշը

պետհամա- րանիշը

թողարկման տարեթիվը

սեփականատիրոջ անվանումը

1

2

3

4

5

6

7

8

9

               

 

               

 

               

 

               

 

 

* Չoգտագործված կտրոնների քանակը լրացվում է աշխատանքային հերթափոխի ավարտին` վերջին տողում: