Համարը 
N 452
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.07.08/25(97)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.06.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.02.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«20» հունիսի 2008թ.

N 452

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանuպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաuտաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գծապատկերը` համաձայն թիվ 2 հավելվածի.

3) տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմի գծապատկերը` համաձայն թիվ 3 հավելվածի:

 (1-ին կետը խմբ. 15.09.2009 N 578-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքը (2008 թվականի մարտի 12-ի ՀO-19) ուժի մեջ մտնելու պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«20» հունիսի 2008թ.

 թիվ 452 որոշման

(փոփ. 15.09.2009 N 578-Ն)

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջներով և շրջանառության կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող փաստաթղթին ներկայացվող պահանջները և դրա պատրաստման, պահպանման, հաշվառման, բացթողման ու oգտագործման կարգը:

2. Սույն կարգի պահանջները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տեխնիկական զննության կայան) և դրանց լիցենզավորումն ու լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնող լիազորված մարմնի` Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ նախարարություն) վրա:

(2-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող փաստաթուղթը համարվում է տեխնիկական զննության կայանների կողմից տրված տեխնիկական զննության կտրոնը (այսուհետ` տեխնիկական զննության կտրոն):

4. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի պատրաստման պատվիրատուն հանդիսանում է նախարարությունը, որը կարգավորում է նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին կտրոններ տալու, հաշվառելու և դրա շրջանառության հետ կապված այլ հարցեր:

(4-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Տեխնիկական զննության կտրոնը պատրաստվում է 105x74 մմ չափերով քարտի ձևով:

6. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գույնը կրկնվում է յուրաքանչյուր 6 տարվանից հետո հետևյալ հաջորդականությամբ`

 

Գույները

Տարիները

Կանաչ

2009

2015

Նարնջագույն

2010

2016

Վարդագույն

2011

2017

Մանուշակագույն

2012

2018

Դեղին

2013

2019

Կապույտ

2014

2020

 

7. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված տեքստերը`

ա. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ»,

բ. տրանսպորտային միջոցի հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու տարեթիվը` 20 մմ բարձրությամբ թվերով և քառակուսի վանդակ` հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու ամիսը նշելու համար,

գ. տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվ.

Տեխնիկական զննության կայանի ծածկագիրն է` 0100,

2) թեթև մարդատար ավտոմոբիլի ուրվանկարը:

(7-րդ կետը խմբ. 15.09.2009 N 578-Ն)

8. Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված հետևյալ գրառումները` տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվը, «Մակնիշը», «Համարանիշը», «Թողարկման տարեթիվը», «Թափքը», «Շարժիչը», «Հենասարքը», «Գույնը», «Նույնականացման (VIN) համարը», «Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը», «Հատուկ նշումներ», «Հսկիչ», «Տալու ամսաթիվը` _20 թ.» և «Կ.Տ.».

2) 1-ին ենթակետում նշված տվյալների լրացման համար անհրաժեշտ նշագծված տարածություն:

(8-րդ կետը խմբ. 15.09.2009 N 578-Ն)

9. Տեխնիկական զննության կտրոնի վրա տպագրական եղանակով կատարված տեքստերի ու տվյալների գրառումները պետք է լինեն սև գույնի:

10. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները կարող են լրացվել գնդիկավոր կամ թանաքի գրիչով, ֆլոմաստերով, տպագրական մեքենայով կամ ժամանակակից տպիչ այլ սարքերի միջոցով:

Տեխնիկական զննության կտրոնը լրացվում է միայն տեխնիկական զննություն անցկացնելու արդյունքներն արձանագրող փաստաթղթի (արատորոշման քարտի) հիման վրա, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ և պահպանվում է մինչև հաջորդ տեխնիկական զննության ժամկետի ավարտը:

11. Տրանսպորտային միջոցների հաջորդ տեխնիկական զննության անցկացման ամիսը նշվում է տեխնիկական զննության կայանում` տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի քառակուսի վանդակում` այդ ամսվա հռոմեական թվերով նշված հերթական համարը կպցնելու միջոցով:

12. Տեխնիկական զննության կտրոնը պետք է ունենա հատուկ դրոշմի միջոցով արված կտրվածքներ` ապակու վրա փակցնելուց հետո դրա ամբողջական պոկումը կանխելու նպատակով:

13. Նոր ներմուծված և Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական զննության կտրոնի «Համարանիշը» տողը չի լրացվում: Այն լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառում կատարող պաշտոնատար անձի կողմից, իսկ «Հատուկ նշումներ» տողում լրացվում է տրանսպորտային միջոցի մաքսային մարմինների կողմից տրված տարանցիկ համարանիշը:

(13-րդ կետը փոփ. 14.03.19 N 154-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 15.09.2009 N 578-Ն)

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկների տպագրումն իրականացվում է նախարարության պատվերով:

(15-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

16. Տպագրման ենթակա կտրոնների թիվը սահմանվում է նախարարության կողմից` տարբեր ժամկետներում տեխնիկական զննություն անցնող տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների թվից ելնելով:

Ճանապարհային ոստիկանությունը յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված ավտոտրանսպորտային միջոցների և դրանց կցորդների թվի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը տրամադրում է մինչև հուլիսի 15-ը:

(16-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

17. Տեխնիկական զննության կտրոնները և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկները տպագրող կազմակերպությունից ստանում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի հրամանով կտրոնների պահպանման և հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձը:

(17-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

18. Նախարարության կողմից ստացված կտրոնների պահպանումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

(18-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

19. Նյութական պատասխանատու անձն իրեն հանձնված տեխնիկական զննության կտրոնների համար վարում է առանձին հաշվառում` ըստ կտրոնների համարների` համաձայն կտրոնների ստացման և հատկացման հաշվառման մատյանի N 1 ձևի:

(19-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն)

20. Տեխնիկական զննության կայանները կտրոններ և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկներ ստանալու համար նախարարություն են ներկայացնում հայտ` համաձայն N 2 ձևի:

Հայտի հետ ներկայացվում է նաև կտրոնների ձեռքբերման համար վճարված պետական տուրքի գումարը հաստատող անդորրագիրը:

(20-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

21. Ներկայացված հայտի հիման վրա Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի կողմից լիազորված անձի կողմից կտրոնների հատկացման վերաբերյալ հանձնարարական է տրվում հաշվապահական հաշվառումն իրականացնող ծառայության ղեկավարին և կտրոնների պահպանման ու հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձին:

(21-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

22. Կտրոնների բացթողման հանձնարարականի հիման վրա հաշվապահական հաշվառումն իրականացնող ծառայությունը կատարում է բացթողման ձևակերպումները, այդ թվում` լրացնում է ելքի ապրանքագիր: Ելքի ապրանքագրում պարտադիր նշվում են տրամադրվող կտրոնների թիվը և համարները` ըստ դրանք ստացող տեխնիկական զննության կայանների:

(22-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն)

23. Տեխնիկական զննության կտրոնների պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձը կտրոնները բաց է թողնում տեխնիկական զննության կայաններում դրանց պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձին` վերջինիս անունով դուրս գրված համապատասխան լիազորագրի, խմբաքանակի համար պետական տուրքի վճարման անդորրագրի և անձնագրի ներկայացման, ինչպես նաև ելքի ապրանքագրի ու համապատասխան հաշվապահական ձևակերպումների մասին վկայող այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

24. Տվյալ տարվա համար նախատեսված չoգտագործված կտրոնները ենթակա են ոչնչացման (մարման)` Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից:

Մինչև ոչնչացումը չoգտագործված կտրոնների պահպանումն ու հաշվառումը կատարվում է սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերում նշված կարգով:

(24-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՏՐՈՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

25. Տեխնիկական զննության կայաններում կտրոնների պահպանման համար նյութական պատասխանատու անձի կողմից վարվում է տեխնիկական զննության կտրոնների հաշվառման և բացթողման մատյանը` համաձայն N 3 ձևի:

26. Տեխնիկական զննության կայաններում կտրոնների պահպանման և բացթողման համար նյութական պատասխանատու անձ կարող է նշանակվել մասնագետը կամ հսկիչը, որը կտրոնների oրական անհրաժեշտ թիվը բաց է թողնում տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոն լրացնող աշխատողին, որի համար վերջինս ստորագրում է:

27. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոն լրացնող աշխատողի կողմից վարվում է տեխնիկական զննությունների անցկացման և կտրոնների oգտագործման հաշվառման մատյան` համաձայն N 4 ձևի:

28. Աշխատանքային հերթափոխի ավարտից հետո տեխնիկական զննության կտրոնները լրացնող աշխատողները չoգտագործված կտրոնները վերադարձնում են կտրոնների պահպանման համար նյութական պատասխանատու անձին, որի վերաբերյալ համապատասխան նշումներ են կատարվում տեխնիկական զննության կտրոնների հաշվառման և բացթողման N 3 ձևի մատյանում, որը հաստատվում է երկուսի ստորագրություններով:

29. Արգելվում է տեխնիկական զննության կտրոնների oտարումը կամ այլ կերպ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

30. Տեխնիկական զննության կայաններում կայանի ղեկավարի հրամանով ստեղծված գույքագրման հանձնաժողովները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը կատարում են իրենց կողմից ստացված, տրամադրված և մնացորդում առկա կտրոնների գույքագրում:

Գույքագրման արդյունքում արձանագրված տեղեկությունները ներառվում են տեխնիկական զննության կայանների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ նախարարություն ներկայացվող հաշվետվության մեջ:

(30-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

31. Տեխնիկական զննության կայանների լուծարման կամ գործունեության դադարեցման, կամ լիցենզիայի գործողության կասեցման դեպքում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը տեխնիկական զննության կայանում` կայանի ներկայացուցիչների մասնակցությամբ պարտադիր կատարում է չoգտագործված կտրոնների մնացորդների գույքագրում և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի կողմից սահմանված կարգով չoգտագործված կտրոնները հանձնվում են կտրոնների պահպանման և հատկացման համար վարչությունում նշանակված նյութական պատասխանատու անձին:

(31-րդ կետը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

32. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը համապատասխան ընդունման-հանձնման ակտով վերադարձվում են նախարարություն:

(32-րդ կետը խմբ. 15.09.2009 N 578-Ն, փոփ. 14.03.19 N 154-Ն)

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

33. Տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համակարգի ներդրման առաջին տարվա ընթացքում կարող են oգտագործվել ճանապարհային ոստիկանության կողմից տվյալ տարվա համար պատրաստված տեխնիկական զննության կտրոնները` «Պետավտոտեսուչ» տողում նշելով տեխնիկական զննության կայանի ծածկագիրը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Գծապատկեր

(ուժը կորցրել է 15.09.2009 N 578-Ն)

 

 

Ց Ա Ն Կ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ

(ուժը կորցրել է 15.09.2009 N 578-Ն)

 

 

Ձև N 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN ը/կ

Ստացված կտրոնների

Բաց թողնված կտրոնների

մնացած կտրոն-ների թիվը (հատ)

ստացման անդորրագրի

թիվը (հատ)

կտրոնների համարները

պատաս- խանատու անձի ստո-րագրութ-յունը

բացթողման անդորրագրի

թիվը (հատ)

համարները

պատաս-խանատու անձի ստորա-գրութ-յունը

ստացող անձի ստորագ-րությունը

համա-րը

ամսա- թիվը

առա- ջինի

վեր- ջինի

համա- րը

ամսա-թիվը

առա- ջինի

վեր- ջինի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1.

                           

2.

                           

3.

                           

 

 

 

Ձև N 2

 

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար

(վերնագիրը փոփ. 15.09.2009 N 578-Ն, 14.03.19 N 154-Ն)

 

Հ Ա Յ Տ

 

20__ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը ______________________________

Գտնվելու վայրը ______________________________________________________

Փոստային հասցեն ____________________________________________________

Բանկային տվյալները _________________________________________________

Լիցենզիա N ____________________ Տալու ամսաթիվը ______________________

Հեռախոսահամարը _________ Ֆաքսը _________ էլ. փոստը _________________

Խնդրում եմ _______________________________________________ տարածքում

                                             (տարածաշրջանի անվանումը)

20__ թվականի ընթացքում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական

զննություն անցկացնելու նպատակով մեր կայանին հատկացնել ________________

                                                                                                                   (թվերով)

(___________________________) հատ տրանսպորտային միջոցների տեխնիկական

           (տառերով)

զննության կտրոն և նույն թվով տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկներ:

Կտրոնների պահպանման, հաշվառման և oգտագործման սահմանված կարգի պահպանումը երաշխավորում եմ:

 

 ________________  ___________________  ________________________________

 (պաշտոնը)

 (ստորագրությունը)

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

 

Ձև N 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը ________________________________

 

1. Ստացված կտրոնները

 

NN ը/կ

Ստացման անդորրագրի

Թիվը (հատ)

Կտրոնների համարները

Պատասխանատու անձի ստորագրությունը

Ծանոթագրություն

համարը

ամսաթիվը

առաջինի

վերջինի

1

2

3

4

5

6

7

8

1.

             

2.

             

3.

             

 

2. Բաց թողած և վերադարձված կտրոնները

 

NN ը/կ

Բաց թողած կտրոնները

Վերադարձված կտրոնները

Մնացած կտրոնների ընդհանուր թիվը (հատ)

բացթող- ման ամ-սաթիվը

թիվը (հատ)

կտրոնների համարները

պատաս- խանատու անձի ստորագ-րությունը

ստացող անձի ստորագ-րությունը

թիվը (հատ)

կտրոնների համարները

պատաս-խանատու անձի ստորագ-րությունը

ստացող անձի ստորագ-րությունը

առա- ջինի

վեր-ջինի

առա- ջինի

վեր-ջինի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.

                       

2.

                       

3.

                       

 

 

 

Ձև N 4

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՏՐՈՆՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը ____________________________

Տեխնիկական զննություն կատարող հսկիչի ազգանունը ____________________

 

NN ը/կ

Ամսաթիվը

Տրանսպորտային միջոցի

հատկաց-ված կտրոնի համարը

Նշում` կտրոնը որպես կրկնoրինակ տալու մասին

Չoգտագործված կտրոնների թիվը *

մակնիշը

պետհամա- րանիշը

թողարկման տարեթիվը

սեփականատիրոջ անվանումը

1

2

3

4

5

6

7

8

9

               

 

               

 

               

 

               

 

 

* Չoգտագործված կտրոնների քանակը լրացվում է աշխատանքային հերթափոխի ավարտին` վերջին տողում:

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 20-ի թիվ 452 որոշման

 

ԳԾԱՊԱՏԿԵՐ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ԴԻՄԱՅԻՆ ԿՈՂՄԻ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_252

(Հավելված 2-ը լրաց. 15.09.2009 N 578-Ն)

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 20-ի թիվ 452 որոշման

 

Գ Ծ Ա Պ Ա Տ Կ Ե Ր

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻ

*000001*

 Մակնիշը ________________________

 Թողարկման տարեթիվը ________________

 Համարանիշը ____________________

 Թափքը _____________________________

 Շարժիչը ________________________

 Հենասարքը __________________________

 Նույնականացման (VIN) համարը ___________________________________________________

 Գույնը___________________________

 Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը

______________________________________

 Հատուկ նշումներ ______________________

 

________________________________________________________________________________

 Տալու ամսաթիվը ____ _____________________ 200 թ.

 Հսկիչ ____________________________

____________________________________

« Կ.Տ. »

(Հավելված 3-ը լրաց. 15.09.2009 N 578-Ն)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ