ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 450 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ոստիկանության պետին» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 1-ին, 15-րդ և 17-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 3-րդ և 25-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
գ. 15-րդ և 25-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
դ. 28-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների» բառերը փոխարինել «Հարկային մարմինների» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 451 որոշմամբ սահմանված հավելվածի՝
1) 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով.
2) 12-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 452 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
1) 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության (այսուհետ վարչություն)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ նախարարություն)» բառերով.
2) 4-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 20-րդ, 30-րդ և 32-րդ կետերում «վարչություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարարություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
3) 13-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ոստիկանության» բառերով.
4) 17-րդ, 21-րդ, 24-րդ, 31-րդ կետերում և Ձև N 2-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |