Համարը 
N 450
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.07.08/25(97)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.06.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.02.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«20» հունիսի 2008թ.

N 450

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «է» կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` համատեղ հրամանով հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ` տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործառույթի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող` մշտական գործող աշխատանքային խումբ և սահմանել դրա իրավասությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (2008 թվականի մարտի 12-ի ՀO-19) ուժի մեջ մտնելու պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 

ԼՂՀ կառավարության

«20» հունիսի 2008թ.

 թիվ 450 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շահագործվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) հաշվառված, ինչպես նաև նոր ներմուծված և Ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը:

2. Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը (այսուհետ` տեխնիկական զննություն) իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրական բազայում (այսուհետ` տեխնիկական զննության կայան)` տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ:

3. Տեխնիկական զննություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություններ) լիցենզավորումը և լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:

4. Տեխնիկական զննությունն իրականացվում է վճարովի հիմունքով` oրենքով սահմանված կարգով հաստատված սակագնով:

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Տեխնիկական զննության հիմնական խնդիրներն են`

1) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին, ինչպես նաև վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կահավորանքի համապատասխանության ապահովումը.

2) շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների կառուցվածքում ինքնակամ և երևեկության անվտանգությանն սպառնացող փոփոխությունների կատարման կանխումը.

3) առևանգված, ինչպես նաև հետախուզվող և ոստիկանության կողմից որոնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը.

4) տեխնիկական զննության անցկացման արդյունքների մասին համապատասխան կառավարման մարմիններում տեղեկատվական բազայի ձևավորումն ու վարումը` նրանց կողմից սահմանվող կարգով:

6. Տեխնիկական զննությունն իրականացվում է ըստ տրանսպորտային միջոցների հաշվառման (ժամանակավոր հաշվառման) վայրի` լիցենզիայի հիման վրա այդ վայրն սպասարկող տեխնիկական զննության կայանում:

Յուրաքանչյուր տեխնիկական զննության կայանի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում է սպասարկման գոտի (լիցենզիայի գործողության տարածք)` ըստ վարչատարածքային միավորի, որի մասին նշում է կատարվում նրանց տրված լիցենզիայի մեջ:

7. Տրանսպորտային միջոցները ենթակա են տեխնիկական զննության` oրենքով սահմանված պարբերականությամբ:

8. Սեփականատերերը կամ սեփականատիրոջ ներկայացուցիչները (այսուհետ` տիրապետող) իրավունք ունեն տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ներկայացնել նախորդ տեխնիկական զննության ժամանակ սահմանված ժամկետից շուտ:

Հաջորդ տեխնիկական զննության ժամկետը հաշվարկվում է վերջին տեխնիկական զննության անցկացման oրվանից:

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Տեխնիկական զննություն անցկացնելու համար տիրապետողը տեխնիկական զննության կայան է ներկայացնում տրանսպորտային միջոցը և հետևյալ փաստաթղթերը`

1) տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը), կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.

2) մեխանիկական տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում.

3) բնապահպանական վճարի վճարման անդորրագիրը.

4) հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցի կահավորման վերաբերյալ փաստաթղթերը` ճանապարհային ոստիկանությունում համապատասխան գրառմամբ (դրոշմակնիքով), եթե տրանսպորտային միջոցը կահավորված է այդպիսի միջոցներով.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 324 որոշմամբ սահմանված` անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության մասին N 2 ձևի վկայականը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի կառուցվածքում երթևեկության անվտանգության վրա ազդող փոփոխությունների oրինականությունը հավաստող փաստաթղթերը` բացառությամբ նոր ներմուծվողների:

Ներկայացվում են սույն կետում նշված փաստաթղթերի բնoրինակները, իսկ 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը` նաև պատճենների տեսքով: Ներկայացված փաստաթղթերի համապատասխան տվյալների գրանցումից և պատճենների հետ համեմատումից հետո, վերադարձվում են տիրապետողին` բացի սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշվածներից:

10. Տեխնիկական զննության կայանների կողմից չեն ընդունվում մատիտով լրացված, կամ ջնջումներ, բացթողումներ, ինչպես նաև հաստատում չունեցող` ուղղումներ պարունակող փաստաթղթերը` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կատարվել են ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները կամ վրիպակներն ուղղելու նպատակով:

Փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Քաղաքացիների ազգանունը, անունը պետք է գրված լինի լրիվ` նրանց բնակավայրի նշմամբ, իսկ իրավաբանական անձանց անվանումը (ֆիրմային անվանումը)` առանց կրճատումների և գտնվելու վայրի ճիշտ նշմամբ:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ընդունելուց առաջ ստուգվում է սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի համապատասխանությունը դրանց ներկայացվող պահանջներին:

12. Տեխնիկական զննության կայաններում տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ և զննման միջոցով ստուգվում են տրանսպորտային միջոցների համապատասխանությունը շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց լրացուցիչ սարքավորումների կառուցվածքային ու տեխնիկական վիճակին պահանջներ ներկայացնող` սույն կարգի N 1 ցանկում նշված նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին (այսուհետ` ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներ):

13. Տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների` սույն կարգի N 2 ցանկում նշված հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները:

14. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման համար oգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցները պետք է ունենան համապատասխանության սերտիֆիկատ և ապահովեն համապատասխան ստանդարտներով ու տեխնիկական նորմերով սահմանված ճշտությամբ չափումների կատարումը:

Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ oգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 3 ցանկում:

15. Այն տրանսպորտային միջոցները, որոնց` տեխնիկական արատորոշման միջոցներով վերահսկվող (ստուգվող) պարամետրերից թեկուզ մեկը չի բավարարում ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները, համարվում են անսարք, և տեխնիկական զննության կտրոն չի տրվում:

Սահմանված պահանջներին մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվում է նշում և տրանսպորտային միջոցները տնoրինողներին զգուշացվում է դրանց անհապաղ վերացման մասին, որի համար վերջիններս ստորագրում են արատորոշման քարտում:

Տեխնիկական զննության կտրոնի չտրամադրման համար հիմք ծառայող` սահմանված պահանջներին չհամապատասխանող մնացած պարամետրերի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ:

16. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները չբավարարած և անսարք համարված տրանսպորտային միջոցի կրկնակի զննությունը տեխնիկական զննությունից հետո 20 oրվա ընթացքում իրականացվելու դեպքում կատարվում են սույն կարգի 9-րդ կետում նշված գործողությունները, և տեխնիկական վիճակն ստուգվում է միայն այն ցուցանիշների գծով, որոնք հիմք են հանդիսացել նախորդ զննության ժամանակ տեխնիկական զննության կտրոն չտալու համար:

Նախորդ զննության պահից 20 oր հետո տրանսպորտային միջոցը կրկնակի զննության ներկայացվելու դեպքում` տեխնիկական վիճակի ստուգումը կատարվում է սույն կարգով նախատեսված ամբողջ ծավալով:

Տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համակարգի ներդրման առաջին և երկրորդ տարիների տեխնիկական զննությունների ժամանակ տեխնիկական զննության կտրոնները տրվում են` հաշվի առնելով միայն տեխնիկական արատորոշման միջոցների կողմից արձանագրվող և համակարգչին փոխանցվող տվյալները:

17. Տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցը չի զննվում, եթե դրա տվյալները չեն համապատասխանում հաշվառման փաստաթղթերի տվյալներին:

Երբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների համարների դաջվածքներում կամ հաշվառման փաստաթղթերում հայտնաբերվում են ակնհայտ կեղծիքների փաստեր` տեխնիկական զննության կայանի հսկիչը դրա մասին անհապաղ տեղեկացնում է տեխնիկական զննության կայանի ղեկավարին, իսկ վերջինս էլ հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը:

 

V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա համակարգչի միջոցով ձևակերպվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման N1 ձևի քարտը (այսուհետ` արատորոշման քարտ):

19. Արատորոշման քարտերի լրացման համակարգչային ծրագրային ապահովումը` քարտում բոլոր տվյալները լրացնելուց և հսկիչի էլեկտրոնային ստորագրությունը դնելուց ու համապատասխան հրահանգով աշխատանքների ավարտը հաստատելուց հետո բացառվում է որևէ անձի կողմից քարտում փոփոխությունների կատարումը:

Սույն կարգին համապատասխան կազմված արատորոշման քարտերը չեն կարող հանվել համակարգչի հիշողությունից:

20. Արատորոշման քարտը տպվում է նաև թղթային կրիչի վրա` երկու oրինակից: Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչի և տրանսպորտային միջոցը տիրապետողի կողմից ստորագրվելուց և հսկիչի կնիքով կնքվելուց հետո արատորոշման քարտի առաջին oրինակը հանձնվում է տրանսպորտային միջոցը տիրապետողին, երկրորդը պահվում է տեխնիկական զննության կայանում, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ և պահպանվում է մինչև հաջորդ տարվա տեխնիկական զննության ժամկետի ավարտը:

21. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի համար լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի տեխնիկական զննության կտրոն: Տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի քառակուսի վանդակում փակցվում է հաջորդ տեխնիկական զննության անցկացման ամիսը նշող` հռոմեական թվերով նշված հերթական համարը և փակցվում տրանսպորտային միջոցի վրա` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով սահմանված տեղում:

22. Տեխնիկական զննության կտրոնը կորցնելու կամ ոչ պիտանի դառնալու դեպքերում տիրապետողի գրավոր դիմումի համաձայն տեխնիկական զննության կայանն ստուգում է նախկինում տեխնիկական զննություն անցնելու փաստը:

Տեխնիկական զննություն անցնելու փաստը հաստատվելու և սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում և 10-րդ կետում նշված դրույթների կատարման դեպքում ձևակերպվում և տրվում է տեխնիկական զննության կտրոնի կրկնoրինակ: Այս դեպքում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի զննություն չի կատարվում, և հաջորդ տեխնիկական զննության ներկայացման ժամկետը չի փոխվում: Տեխնիկական զննության կտրոնի «Հատուկ նշումներ» տողում կատարվում է «Կրկնoրինակ» նշումը:

Տեխնիկական զննության կտրոնի կրկնoրինակը տիրապետողին տրվում է դրա համար սահմանված չափով վճարման կատարումից հետո, որը չի կարող գերազանցել կտրոնի տպագրման արժեքի կրկնապատիկը:

Տեխնիկական զննություն անցնելու փաստը չհաստատվելու դեպքում, այն կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

23. Տեխնիկական զննության արդյունքում տեխնիկական զննության կայանները հատուկ գրանցամատյանում կատարում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների հաշվառում:

24. Տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցի մակնիշի, մոդելի, մոդիֆիկացիայի (տեսակի), գույնի, թողարկման տարեթվի, տրանսպորտային միջոցի նույնականացման համարի (VIN), ամրաշրջանակի, թափքի և շարժիչի նույնականացման (հերթական արտադրական) համարների, հաշվառման համարանիշի, չեզոքացուցիչի առկայության ու տեսակի և այլ տվյալները գրանցվում են տեխնիկական զննության կայանի համակարգչային ցանցում:

Տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանցից կարող է oգտվել Ճանապարհային ոստիկանությունը, որն oրենքով սահմանված դեպքերում կարող է ստուգել տեխնիկական զննության ընթացքը` հետախուզման մեջ գտնվող` որոնվող անձանց, տրանսպորտային միջոցների, դրանց ագրեգատների հայտնաբերման նպատակով:

25. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյան է վարվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունում` արտակարգ իրավիճակներում բնակչության և տնտեսության տրանսպորտային սպասարկումը պլանավորելու և կազմակերպելու նպատակով, ինչպես նաև կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթին ներկայացված տվյալների փոփոխությունը պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության համակարգչային ցանցին փոխանցվում են միայն տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի, այն տիրապետողի մասին արատորոշման քարտում լրացված տվյալները, կառուցվածքային ու հարմարադասման մեջ կատարված փոփոխությունների մասին լրացուցիչ տեղեկություններն ու տրանսպորտային միջոցին հատկացված տեխնիկական զննության կտրոնի համարը, ինչպես նաև հաջորդ տեխնիկական զննության անցկացման ժամկետը:

26. Արատորոշման քարտերը և կտրոնները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և պահպանվում ու oգտագործվում են դրանց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:

27. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանում նշվող տեղեկությունները ծառայողական oգտագործման համար են և հրապարակման ենթակա չեն` բացառությամբ oրենքով ուղղակի նախատեսված դեպքերի:

28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից վճարվող բնապահպանական վճարների գանձման նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար տեխնիկական զննության կայանները յուրաքանչյուր եռամսյակից հետո` մինչև հաջորդ ամսվա 15-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն թղթային և էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարված բնապահպանական վճարների մասին տեղեկատվություն, որում ներառվում են տրանսպորտային միջոցների սեփականատերերի, տրանսպորտային միջոցի մակնիշի, մոդելի, մոդիֆիկացիայի, բնապահպանական վճարների գանձման անդորրագրերի և վճարված գումարների մասին տվյալներ` համաձայն N 2 ձևի:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

Ց Ա Ն Կ N 1

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ԿԱՆՈՆՆԵՐԻ, ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ

 

      1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենք:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 256 որոշում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոմոբիլների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» թիվ 324 որոշում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 6-ի «Ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման և դրանց դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 49 որոշում:

5. ՀՍՏ-185-2006 oպերատիվ ծառայությունների ավտոմեքենաներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ. Գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ (հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թվականի հունիսի 29-ի N 146 հրամանով):

6. ՀՍՏ-110-2006 տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր. Տիպեր և հիմնական չափեր. Տեխնիկական պահանջներ և շահագործման վերաբերյալ ցուցումներ. (հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի N 246-Ա հրամանով)

 

 

Ց Ա Ն Կ N 2

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Հ/Հ

Ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների անվանումները

Դիրքը` ըստ արատորոշման քարտի

Արգելակային համակարգ

1.

Արգելակային ստենդի վրա փորձարկման ժամանակ տրանսպորտային միջոցի արգելակման արդյունավետության և կայունության ստուգում.

այդ թվում`

բանվորական արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժերի որոշում

անիվների արգելակային ուժերի անհավասարաչափության գործակցի որոշում 

կայանման արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժի որոշում 

բանվորական արգելակային համակարգի գործարկման ժամանակի որոշում 

oժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում

 

 

 

101

 

103

 

102

 

111

 

113

2.

Ճանապարհային փորձարկման ժամանակ տրանսպորտային միջոցի

արգելակման արդյունավետության և կայունության ստուգում

այդ թվում`

արգելակման ճանապարհի երկարության չափում

կայունացված դանդաղեցման մեծության չափում

արգելակման ժամանակ շարժման ուղղությունից տրանսպորտային միջոցի գծային շեղման առկայության ստուգում

թեքության վրա կայանման արգելակային համակարգը պահելու ունակության ստուգում oժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում

 

 

 

104

105

112

 

106

113

3.

Պնևմատիկ արգելակային շարժաբերի հերմետիկության ստուգում

107

4.

Հիդրավլիկ արգելակային շարժաբերի հերմետիկության ստուգում

108

5.

Ազդանշանման համակարգի և ճնշաչափի աշխատունակության ստուգում

109

6.

Արգելակային համակարգի տարրերի տեխնիկական վիճակի ստուգում

113

7.

Տրանսպորտային միջոցի կառուցվածքին արգելակային համակարգի և դրա տարրերի համապատասխանության ստուգում

114

 

Ղեկային կառավարում

 

1.

Ղեկանիվի առավելագույն շրջադարձի անկյան և ղեկային վարման գումարային խաղի մեծության չափում

201

2.

Ղեկային կառավարման դետալների փոխադարձ տեղաշարժի և խաղի առկայության ու պարուրակային միացությունների սևեռման հուսալիության ստուգում

202

3.

Ղեկային կառավարման ուժեղարարի տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում

203

4.

Ղեկային կառավարման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում

204

 

Արտաքին լուսավորման սարքեր

 

1.

Ներկայացվող պահանջներին արտաքին լուսավորման սարքերի քանակի,

տեսակի, դասավորության, վիճակի և գույնի համապատասխանության ու սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում

այդ թվում`

հեռահար և մոտակա լույսի լապտերներ

առջևի և հետևի հակամառախուղային լապտերների

արգելակման ազդանշաններ

եզրաչափային լույսեր

շրջադարձի ցուցիչների և վթարային ազդարարիչների

հետընթացի լույսերի

գրանցման համարանիշի լուսավորման լապտերիկի

լուսային անդրադարձիչների

ավտոգնացքի նշանների

հեռահար և մոտակա լույսի լապտերների ու հակամառախուղային լապտերների լույսի ուժի ստուգում

 

 

 

301

 

302

303

304

305

307

306

308

309

301

 

302

 

Հողմապակու ապակեմաքրիչներ և ապակելվացներ

 

1.

Հողմապակու ապակեմաքրիչների և ողողիչների վիճակի և սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում,

այդ թվում`

ապակեմաքրիչների

ապակելվացների

 

 

 

 

401

402

 

Անիվներ և դողեր

 

1.

Դողերի մակնիշավորմանը և տրանսպորտային միջոցի կառուցվածքին, չափին և թույլատրելի բեռնվածքին դրանց համապատասխանության ու տեխնիկական վիճակի ստուգում,

այդ թվում`

պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության

դողերի վնասվածքի առկայության

անիվների տեղակայման

անվահեծերի և սկավառակների ամրակապման ու վիճակի

 

 

 

 

501

502

503

504

 

Շարժիչը և դրա համակարգերը

 

1.

Բենզինային և գազաբալոնային շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի oքսիդի` CO, և ածխաջրածինների` CH) պարունակության ստուգում

601

2.

Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում

602

3.

Սնման համակարգի սարքերի և խողովակաշարերի հերմետիկության ստուգում

603

4.

Չեզոքացուցիչների առկայության և սարքինության բանած գազերի արտածման համակարգի համալրվածության և այրվածքների, մեխանիկական ծակվածքների ու անկիպությունների առկայության ստուգում

604

 

Կառուցվածքի այլ տարրեր

 

1.

Պետական գրանցման համարանիշերի տեղի համապատասխանությունը տեխնիկական պայմանների պահանջներին և ամրացման հուսալիության ստուգում

701

2.

Տրանսպորտային միջոցի և դրա ագրեգատների մականշվածքների համապատասխանությունը տեխնիկական անձնագրի տվյալներին և դրանց փոփոխման առկայությունը

702

3.

Հետին տեսանելիության հայելիների առկայության, դրանց վիճակի և ամրակապման ստուգում

703

4.

Ձայնային ազդանշանի աշխատունակության ստուգում

704

5.

Ապակիների վիճակի (տեսանելիության), վարորդի նստատեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ իրերի առկայության ստուգում

705

6.

Վազքաչափի, պտուտաչափի և այլ չափիչ սարքերի սարքինության ստուգում

706

7.

Կախոցքի և կարդանային փոխանցման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում

707

8.

Վարորդի և ուղևորների նստարանների կարգավորման մեխանիզմի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում

708

9.

Դռների կողպեքների, կողերի փականների, ցիստեռնների բկանցքերի աշխատունակության ստուգում

709

10.

Դռների կառավարման շարժաբերի աշխատունակության ստուգում

710

11.

Ավտոբուսների սրահներից վթարային ելքերի աշխատունակության, դրանց ցուցիչների և oգտագործման կարգի վերաբերյալ ցուցումների առկայության ստուգում

711

12.

Ապակիների տաքացման և փչահարման սարքերի աշխատունակության ստուգում

712

13.

Հետին պաշտպանիչ սարքվածքի, ցեխապաշտպանիչ գոգնոցների ու ցայտապաշտպանիչների առկայության, դրանց ամրակապման և վիճակի ստուգում

713

14.

Կցանքային հարմարանքի տեխնիկական վիճակի, սարքինության և տարրերի ամրակապման հուսալիության ստուգում

714

15.

Բժշկական դեղատուփի, կրակմարիչի, վթարային կանգառի նշանի առկայության ստուգում

715

16.

Հակահետգլորման հենակների առկայության ստուգում

716

17.

Անվտանգության գոտիների առկայության և աշխատունակության ստուգում

717

18.

Տեխնիկական նորմատիվների և ստանդարտների պահանջներին oպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ ներկվածքի, հատուկ ձայնային և լուսային ազդանշանների համապատասխանության ստուգում

718

 

Այլ աշխատանքներ

 

1.

Տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների առկայության և դրանց վերաբերյալ համապատասխան մարմինների թույլտվության կամ համաձայնության առկայության ստուգում

801

2.

Մեծ եզրաչափեր ունեցող և ծանրաքաշ բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների մոտ ապահովիչ հարմարանքների, լրացուցիչ հայելիների տարբերիչ նշանների, առկայծող փարոսիկների առկայության ստուգում

802

3.

Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների մոտ տարբերիչ նշանների և փոխադրման անվտանգության պահանջներով նախատեսված այլ սարքերի առկայության, դրանց աշխատունակության և ամրացման հուսալիության ստուգում

803

4.

Մասնագիտացված տրանսպորտային միջոցների մոտ բեռի ամրացման հարմարանքի, հատուկ թափքերի, ցիստեռնների և այլ սարքավորումների տեխնիկական վիճակի, աշխատունակության և հուսալիության ստուգում

804

5.

Հատուկ տրանսպորտային միջոցների կառուցվածքով և տեխնիկական փաստաթղթերով նախատեսված սարքավորումների առկայության, դրանց տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում

805

 

 

Ց Ա Ն Կ N 3

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՑ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

 

Հ/Հ

 

Սարքավորման տեսակը

Տեխնիկական բնութագիրը

վերահսկվող (ստուգվող) պարամետրերը

չափման սահմանը

 

առավելագույն սխալանքը

1

2

3

4

5

Արգելակային համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները

1.

Հոլովակային ստենդ` թեթ մարդատար ավտո-մոբիլների, միկրոավտո-բուսների և փոքրատոն-նաժ բեռնատար ավտո-մոբիլների արգելակային համակարգի ստուգման համար, որոնց սռնու վրա ընկնող առավելա-գույն զանգվածը չի գերազանցում 1000 կգ-ը

արգելակման ուժերը

0-6.0 կՆ

5%

կառավարման oրգանի վրա գործադրվող ուժը 

 

300-700 Ն

 

5%

արգելակային համա-կարգի գործարկման ժամանակը

0.4-2.0 վ

+/-0.03 վ

տրանսպորտային միջոցի զանգվածը

600-4000 կգ

2%

2.

Հոլովակային ստենդ` բեռնատար ավտոմո-բիլների և ավտոբուս-ների արգելակային համակարգի ստուգման համար, որոնց սռնու վրա ընկնող առավելա-գույն զանգվածը չի գե-րազանցում 13000 կգ-ը

 

արգելակման ուժերը

0-40 կՆ

5%

կառավարման oրգանի վրա ընկնող ուժը

300-700 Ն

5%

արգելակային համա-կարգի գործարկման ժամանակը

0.4-2.0 վ

+/-0.03 վ

տրանսպորտային միջոցի զանգվածը

1500-13000կգ

2%

3.

Ունիվերսալ հոլովակա-յին ստենդ` թեթև մար-դատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավ-տոբուսների արգելակա-յին համակարգի ստուգ-ման համար, որոնց սռնու վրա ընկնող առա-վելագույն զանգվածը չի գերազանցում |13000 կգ-ը (oգտագործվում է սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված ստեն-դների և 4-րդ կետում նշված սարքի փոխարեն)

արգելակման ուժերը

0-40 կՆ

5%

կառավարման oրգանի վրա գործադրվող ուժը

 

300-700 Ն

 

5%

արգելակային համա-կարգի գործարկման ժամանակը

0.4-2.0 վ

+/-0.03 վ

տրանսպորտային միջոցի զանգվածը

600-13000 կգ

2%

4.

Ճանապարհային պայ-մաններում տրանսպոր-տային միջոցների արգե-լակային համակարգի ստուգման սարք (oգտա-գործվում է սույն ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետե-րում նշված հոլովակա-յին ստենդների փոխարեն)

դանդաղեցումը և կայունացված դանդաղեցման հաշվարկը

0.4-8 մ/վ2

4%

     արգելակման       ճանապարհ

9-30 մ

5%

արգելակային համա-կարգի գործարկման ժամանակը

0,2-2 վ

+/-0.03 վ

կառավարման օրգանի վրա գործադրվող ուժը

400-750 Ն

5%

տրանսպորտային միջոցի շարժման արագությունը

2,6 կմ/ժ

+/-1 կմ/ժ

5.

Դանդաղաչափիչ` տրանսպորտային միջոցի դանդաղեցման չափիչ (oգտագործվում է միայն oժանդակ արգելակման համա-կարգի ստուգման համար` սույն ցանկի 4-րդ կետում նշված սարքի բացակայության դեպքում)

oժանդակ արգելակման համակարգով տրանս-պորտային միջոցի արգելակման ժամանակ կայունացված դանդաղեցումը

0.4-1 մ/վ2և ավտոմատ տարբեր արագություններ

5%

Ղեկային վարման համակարգի տեխնիկական արոտորոշման պարտադիր միջոցները

6.

Սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար (35կգ/ՆԺ)

ղեկանիվի շրջադարձի անկյունը

մինչև 25 աստիճան

+/-1 աստ.

ճիգը` ղեկանիվի շրջադարձի ժամանակ

մինչև 35 Ն

1%

7.

Ձողակարկին

գծային չափերի չափում

0.5-100 մմ

+/-0.05 մմ

Արտաքին լուսավորման սարքերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները

8.

Սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար

լուսաստվերային սահման պարունակող հար-թության թեքվածքը

30-150

0.5%

լուսային փնջի առանցքի հորիզոնական շեղումը հաշվանցման առանցքից

մինչև 5

0.5%

Անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները

9.

Դողերի ճնշաչափերի հավաքածու

սեղմված oդի ճնշումը

մինչև 1 ՄՊա

(10 կգ/սմ2 )

+/-0.01 ՄՊա

10

Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ

պահպանաշերտի նախշերի մնացորդային բարձրությունը

0.5-3.0 մմ

+/-0.1 մմ

Շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները

11.

Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկ-մամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանե-տումների մակար-դակների չափման համար)

ածխածնի oքսիդի (CO) պարունակությունը

մինչև 5%

5%

ածխաջրածինների (CH) պարունակությունը

500-4000 մլն-1

5%

ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը

500-3500 րոպե-1

2.5%

12.

Ծխաչափ (սարք` դիզե-լային շարժիչով ավտո-տրանսպորտային մի-ջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար) կամ ունիվերսալ չափիչ սարք` կայծային բռնկ-մամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչ-ներով ավտոտրանսպորտային միջոցների ար-տանետումների մակար-դակներ չափելու համար (oգտագործվում է սույն ցանկի 11-րդ կետում նշված գազաանալիզա-տորի և 12-րդ կետում նշված ծխաչափի փոխարեն) 

լուսային հոսքի թուլացման իրական ցուցանիշը

0.2-2 մ-1

2.5%

լուսային հոսքի թուլացման գործակիցը

5-80%

2.5%

ծնկաձև լիսեռի պտտմա հաճախությունը

500-8000 րոպե-1

1%

տվյալները համապա-տասխանաբար` ըստ սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերի

համապատասխանաբար` ըստ սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերի

համապատասխանաբար` ըստ սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերի

13.

Հոսաորոնիչ` տրանս-պորտային միջոցի սնման գազային համա-կարգի հերմետիկության ստուգման համար

oդում պրոպանի (մեթանի, հեքսանի և այլնի) պարունա-կությունը

մինչև 20%

2%

Տրանսպորտային միջոցի կառուցվածքի այլ տարրերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները

14.

Ստենդ` տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար

երկու փոխուղղահայաց ուղղություններով հարթակների տեղաշարժը

100 մմ

 

հարթակների տեղաշար-ժի առավելագույն ճիգը, ոչ պակաս` թեթև մար-դատար ավտոմոբիլների համար բեռնատար ավ-տոմոբիլների և ավտո-բուսների համար

11 ԿՆ

 

 

 

 

 

30 ԿՆ

 

Պարտադիր գարաժային սարքավորումներ

15.

Կոմպրեսոր` մանոմետրով, ծայրակալով

արտադրողականությունը

1 մ3/րոպե

-

վերջնական ճնշումը

   մինչև 1 ՄՊա

   (10 կգ/սմ2 )

 

 

16.

Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ

-

-

-

Համակարգչային տեխնիկա

17.

Համակարգիչ`լազերային տպիչով

տակտային հաճախականություն

1000 ՄՀց և ավելի

-

գործարարական հիշողության ծավալը

128 ՄԲ և ավելի

 

 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՔԱՐՏ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը _______________________________

Գտնվելու վայրը _______________________, պետական գրանցման N __________

Տեխնիկական զննության ամսաթիվը ____ ____________ 200 թ.

Տեխնիկական զննության փուլը` սկզբնական (կրկնակի) (ընդգծել)

Մակնիշը ___________________, թողարկման տարեթիվը _____________________

Համարանիշը _____________________, թափք N ____________________________

Շարժիչը ________________________, հենասահքը __________________________

Նույնականացման (VIN) համարը _________________________________________

Պետական գրանցման փաստաթուղթը ________, սերիան ______, համարը ________

Գրանցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային

ոստիկանության ______________________________________ բաժանմունքում:

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար

վերասարքավորման ակտի N __________, տրված ____ ___________ 200 թ.

 

Արգելակային համակարգ 100

բանվոր. արգելակ. տես. արգելակ. ուժը

101

կայան. արգելակ. տես. արգելակ. ուժ

102

անիվների արգելակ. ուժերի անհավ.

103

արգելակային ճանապարհը

104

Կայունացված դանդաղեցումը

105

թեքության վրա կայանման արգելակ

106

պնևմատիկ արգելա- շարժաբերի հերմ.

107

հիդրավլիկ արգե-լակ. շարժաբերի հերմետ.

108

ազդանշանման ճնշաչափը

109

Բանվոր. արգելակ. գործարկման ժամ.

110

արգելակման ժամանակ գծային շեղում

111

oժանդակ արգելակ. համակարգ

112

արգելակ. տարրերի վիճակը

113

արգելակ. տարրերի համապատ.

114

Ղեկային կառավարում 200

ղեկանիվի գումարային խաղը

201

դետալների տեղաշարժ խաղ, սևեռում

202

ղեկային ուժեղարարի

203

ղեկային կառավար. տարրերի վիճակը

204

Արտաքին լուսավորման սարքեր 300

հեռահար, մոտակա լույսի լապտերներ

301

հակամառախուղ. լապտերներ

302

արգելակման ազդանշաններ

303

եզրաչափային լույսեր

304

Շրջադարձի ցուցիչ վթար. ազդար.

305

Համարանիշի լուսավոր. լապտեր

306

հետընթացի լույսեր

307

լուսային անդրադարձիչներ

308

ավտոգնացքի նշաններ

309

Հողմապակու մաքրիչներ, լվացներ 400

ապակեմաքրիչներ

401

ապակելվացներ

402

       

Անիվներ և դողեր 500

պահպանաշերտի նախշանկար

501

դողերի վնասվածք

502

դողերի տեղակայումը

503

անվահեծեր և սկավառակներ

504

Շարժիչը և դրա համակարգերը 600

CO-ի և CH-ի պարունակությունը

601

դիզել. շարժիչի ծխայնությունը

602

սնման համակարգը

603

արտածման համակարգը

604

Կառուցվածքի այլ տարրեր 700

գրանցման համարանիշերը

701

տրանսպորտ. միջոց. մակնիշավորում

702

հետին տեսանելի- ության հայելիներ

703

ձայնային ազդանշանը

704

Ապակիների տեսանելի թափանցիկ.

705

վազքաչափ, պտուտաչափ, այլ սարք

706

կախոցքի, կարդան. փոխանց. տարրեր

707

վարորդի նստարանի մեխանիզմ

708

կողպեք փական` ցիստեռնների

709

Դռների կառավարման շարժաբեռը

710

վթարային ելքը

711

ապակե տաքացուց. և փչահար սարք

712

ցեխապաշտ պանիչ գոգնոցներ

713

կցանքային հարմարանք

714

Դեղատուփ, կրակմարիչ, կանգառի նշան

715

հակահետգլորման հենակներ

716

անվտանգու -թյան գոտիներ

717

գունագրաֆիկ ներկազդա նշաններ

718

   

Կառուցվածքի փոփոխություն

801

մեծ եզրաչափերով և ծանրաքաշ բեռ

802

վտանգավոր բեռ

803

մասնագիտացված տրանսպորտ

804

հատուկ տրանսպորտային միջոց

805

 

 

Դիտողություններ ստուգման ժամանակ հայտնաբերված անսարքությունների մասին և լրացուցիչ տեղեկություններ

._______________________________________________________________________.

|_______________________________________________________________________|

|_______________________________________________________________________|

|_______________________________________________________________________|

|_______________________________________________________________________|

._______________________________________________________________________.

 

Հատկացվել է

  N _______________  տեխնիկական զննության կտրոնը:

Տրանսպորտային միջոցի

տեխնիկական վիճակի հսկիչ

 

_________________

 

_____________________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը, հայրանունը)

Կ.Տ.

   
 Տրանսպորտային միջոցը տնoրինող  _________________  ____________________________
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը, հայրանունը)

 

 

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը___________________________

 

 

 

NN ը/կ

 

Ամսաթիվը

Տրանսպորտային միջոցի`

Բնապահպանական վճարի`

մակնիշը, մոդելը,

մոդիֆի- կացիան

պետհա-մարանիշը

թողարկ-ման տարեթիվը

սեփակա-նատիրոջ անվանումը (ՀՎՀՀ)

անդորրագրի համարը և տալու ամսաթիվը

վճարված գումարը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8