ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«20» հունիսի 2008թ. |
N 450 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «է» կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին և Արցախի Հանրապետության ոստիկանության պետին` համատեղ հրամանով հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ` տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործառույթի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող` մշտական գործող աշխատանքային խումբ և սահմանել դրա իրավասությունները:
(2-րդ կետը փոփ. 15.09.2009 N 576-Ն, 14.03.19 N 154-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (2008 թվականի մարտի 12-ի ՀO-19) ուժի մեջ մտնելու պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«20» հունիսի 2008թ.
թիվ 450 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շահագործվող և Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) հաշվառված, ինչպես նաև նոր ներմուծված և Ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը:
(1-ին կետը փոփ. 14.03.19 N 154-Ն)
2. Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը (այսուհետ` տեխնիկական զննություն) իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրական բազայում (այսուհետ` տեխնիկական զննության կայան)` տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ:
3. Տեխնիկական զննություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություններ) լիցենզավորումը և լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 15.09.2009 N 576-Ն, 14.03.19 N 154-Ն)
4. Տեխնիկական զննությունն իրականացվում է վճարովի հիմունքով` oրենքով սահմանված կարգով հաստատված սակագնով:
II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Տեխնիկական զննության հիմնական խնդիրներն են`
1) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին, ինչպես նաև վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կահավորանքի համապատասխանության ապահովումը.
2) շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների կառուցվածքում ինքնակամ և երևեկության անվտանգությանն սպառնացող փոփոխությունների կատարման կանխումը.
3) առևանգված, ինչպես նաև հետախուզվող և ոստիկանության կողմից որոնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը.
4) տեխնիկական զննության անցկացման արդյունքների մասին համապատասխան կառավարման մարմիններում տեղեկատվական բազայի ձևավորումն ու վարումը` նրանց կողմից սահմանվող կարգով:
6. Տեխնիկական զննությունն իրականացվում է ըստ տրանսպորտային միջոցների հաշվառման (ժամանակավոր հաշվառման) վայրի` լիցենզիայի հիման վրա այդ վայրն սպասարկող տեխնիկական զննության կայանում:
Յուրաքանչյուր տեխնիկական զննության կայանի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում է սպասարկման գոտի (լիցենզիայի գործողության տարածք)` ըստ վարչատարածքային միավորի, որի մասին նշում է կատարվում նրանց տրված լիցենզիայի մեջ:
7. Տրանսպորտային միջոցները ենթակա են տեխնիկական զննության` oրենքով սահմանված պարբերականությամբ:
8. Սեփականատերերը կամ սեփականատիրոջ ներկայացուցիչները (այսուհետ` տիրապետող) իրավունք ունեն տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ներկայացնել նախորդ տեխնիկական զննության ժամանակ սահմանված ժամկետից շուտ:
Հաջորդ տեխնիկական զննության ժամկետը հաշվարկվում է վերջին տեխնիկական զննության անցկացման oրվանից:
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Տեխնիկական զննություն անցկացնելու համար տիրապետողը տեխնիկական զննության կայան է ներկայացնում տրանսպորտային միջոցը և հետևյալ փաստաթղթերը`
1) տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը), կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.
2) մեխանիկական տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում.
3) բնապահպանական վճարի վճարման անդորրագիրը.
4) հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցի կահավորման վերաբերյալ փաստաթղթերը` ճանապարհային ոստիկանությունում համապատասխան գրառմամբ (դրոշմակնիքով), եթե տրանսպորտային միջոցը կահավորված է այդպիսի միջոցներով.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 324 որոշմամբ սահմանված` անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության մասին N 2 ձևի վկայականը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի կառուցվածքում երթևեկության անվտանգության վրա ազդող փոփոխությունների oրինականությունը հավաստող փաստաթղթերը` բացառությամբ նոր ներմուծվողների:
Ներկայացվում են սույն կետում նշված փաստաթղթերի բնoրինակները, իսկ 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը` նաև պատճենների տեսքով: Ներկայացված փաստաթղթերի համապատասխան տվյալների գրանցումից և պատճենների հետ համեմատումից հետո, վերադարձվում են տիրապետողին` բացի սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշվածներից:
10. Տեխնիկական զննության կայանների կողմից չեն ընդունվում մատիտով լրացված, կամ ջնջումներ, բացթողումներ, ինչպես նաև հաստատում չունեցող` ուղղումներ պարունակող փաստաթղթերը` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կատարվել են ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները կամ վրիպակներն ուղղելու նպատակով:
Փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Քաղաքացիների ազգանունը, անունը պետք է գրված լինի լրիվ` նրանց բնակավայրի նշմամբ, իսկ իրավաբանական անձանց անվանումը (ֆիրմային անվանումը)` առանց կրճատումների և գտնվելու վայրի ճիշտ նշմամբ:
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ
11. Տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ընդունելուց առաջ ստուգվում է սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի համապատասխանությունը դրանց ներկայացվող պահանջներին:
12. Տեխնիկական զննության կայաններում տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ և զննման միջոցով ստուգվում են տրանսպորտային միջոցների համապատասխանությունը շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց լրացուցիչ սարքավորումների կառուցվածքային ու տեխնիկական վիճակին պահանջներ ներկայացնող` սույն կարգի N 1 ցանկում նշված նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին (այսուհետ` ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներ):
13. Տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների` սույն կարգի N 2 ցանկում նշված հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները:
14. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման համար oգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցները պետք է ունենան համապատասխանության սերտիֆիկատ և ապահովեն համապատասխան ստանդարտներով ու տեխնիկական նորմերով սահմանված ճշտությամբ չափումների կատարումը:
Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ oգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 3 ցանկում:
15. Այն տրանսպորտային միջոցները, որոնց` տեխնիկական արատորոշման միջոցներով վերահսկվող (ստուգվող) պարամետրերից թեկուզ մեկը չի բավարարում ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները, համարվում են անսարք, և տեխնիկական զննության կտրոն չի տրվում:
Սահմանված պահանջներին մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվում է նշում և տրանսպորտային միջոցները տնoրինողներին զգուշացվում է դրանց անհապաղ վերացման մասին, որի համար վերջիններս ստորագրում են արատորոշման քարտում:
Տեխնիկական զննության կտրոնի չտրամադրման համար հիմք ծառայող` սահմանված պահանջներին չհամապատասխանող մնացած պարամետրերի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի և Արցախի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ:
(15-րդ կետը փոփ. 15.09.2009 N 576-Ն, 14.03.19 N 154-Ն)
16. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները չբավարարած և անսարք համարված տրանսպորտային միջոցի կրկնակի զննությունը տեխնիկական զննությունից հետո 20 oրվա ընթացքում իրականացվելու դեպքում կատարվում են սույն կարգի 9-րդ կետում նշված գործողությունները, և տեխնիկական վիճակն ստուգվում է միայն այն ցուցանիշների գծով, որոնք հիմք են հանդիսացել նախորդ զննության ժամանակ տեխնիկական զննության կտրոն չտալու համար:
Նախորդ զննության պահից 20 oր հետո տրանսպորտային միջոցը կրկնակի զննության ներկայացվելու դեպքում` տեխնիկական վիճակի ստուգումը կատարվում է սույն կարգով նախատեսված ամբողջ ծավալով:
Տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համակարգի ներդրման առաջին և երկրորդ տարիների տեխնիկական զննությունների ժամանակ տեխնիկական զննության կտրոնները տրվում են` հաշվի առնելով միայն տեխնիկական արատորոշման միջոցների կողմից արձանագրվող և համակարգչին փոխանցվող տվյալները:
17. Տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցը չի զննվում, եթե դրա տվյալները չեն համապատասխանում հաշվառման փաստաթղթերի տվյալներին:
Երբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների համարների դաջվածքներում կամ հաշվառման փաստաթղթերում հայտնաբերվում են ակնհայտ կեղծիքների փաստեր` տեխնիկական զննության կայանի հսկիչը դրա մասին անհապաղ տեղեկացնում է տեխնիկական զննության կայանի ղեկավարին, իսկ վերջինս էլ հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությանը:
(17-րդ կետը փոփ. 14.03.19 N 154-Ն)
V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
18. Տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա համակարգչի միջոցով ձևակերպվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման N1 ձևի քարտը (այսուհետ` արատորոշման քարտ):
19. Արատորոշման քարտերի լրացման համակարգչային ծրագրային ապահովումը` քարտում բոլոր տվյալները լրացնելուց և հսկիչի էլեկտրոնային ստորագրությունը դնելուց ու համապատասխան հրահանգով աշխատանքների ավարտը հաստատելուց հետո բացառվում է որևէ անձի կողմից քարտում փոփոխությունների կատարումը:
Սույն կարգին համապատասխան կազմված արատորոշման քարտերը չեն կարող հանվել համակարգչի հիշողությունից:
20. Արատորոշման քարտը տպվում է նաև թղթային կրիչի վրա` երկու oրինակից: Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչի և տրանսպորտային միջոցը տիրապետողի կողմից ստորագրվելուց և հսկիչի կնիքով կնքվելուց հետո արատորոշման քարտի առաջին oրինակը հանձնվում է տրանսպորտային միջոցը տիրապետողին, երկրորդը պահվում է տեխնիկական զննության կայանում, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ և պահպանվում է մինչև հաջորդ տարվա տեխնիկական զննության ժամկետի ավարտը:
21. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի համար լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի տեխնիկական զննության կտրոն: Տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի քառակուսի վանդակում փակցվում է հաջորդ տեխնիկական զննության անցկացման ամիսը նշող` հռոմեական թվերով նշված հերթական համարը և փակցվում տրանսպորտային միջոցի վրա` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով սահմանված տեղում:
22. Տեխնիկական զննության կտրոնը կորցնելու կամ ոչ պիտանի դառնալու դեպքերում տիրապետողի գրավոր դիմումի համաձայն տեխնիկական զննության կայանն ստուգում է նախկինում տեխնիկական զննություն անցնելու փաստը:
Տեխնիկական զննություն անցնելու փաստը հաստատվելու և սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում և 10-րդ կետում նշված դրույթների կատարման դեպքում ձևակերպվում և տրվում է տեխնիկական զննության կտրոնի կրկնoրինակ: Այս դեպքում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի զննություն չի կատարվում, և հաջորդ տեխնիկական զննության ներկայացման ժամկետը չի փոխվում: Տեխնիկական զննության կտրոնի «Հատուկ նշումներ» տողում կատարվում է «Կրկնoրինակ» նշումը:
Տեխնիկական զննության կտրոնի կրկնoրինակը տիրապետողին տրվում է դրա համար սահմանված չափով վճարման կատարումից հետո, որը չի կարող գերազանցել կտրոնի տպագրման արժեքի կրկնապատիկը:
Տեխնիկական զննություն անցնելու փաստը չհաստատվելու դեպքում, այն կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:
VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
23. Տեխնիկական զննության արդյունքում տեխնիկական զննության կայանները հատուկ գրանցամատյանում կատարում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների հաշվառում:
24. Տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցի մակնիշի, մոդելի, մոդիֆիկացիայի (տեսակի), գույնի, թողարկման տարեթվի, տրանսպորտային միջոցի նույնականացման համարի (VIN), ամրաշրջանակի, թափքի և շարժիչի նույնականացման (հերթական արտադրական) համարների, հաշվառման համարանիշի, չեզոքացուցիչի առկայության ու տեսակի և այլ տվյալները գրանցվում են տեխնիկական զննության կայանի համակարգչային ցանցում:
Տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանցից կարող է oգտվել Ճանապարհային ոստիկանությունը, որն oրենքով սահմանված դեպքերում կարող է ստուգել տեխնիկական զննության ընթացքը` հետախուզման մեջ գտնվող` որոնվող անձանց, տրանսպորտային միջոցների, դրանց ագրեգատների հայտնաբերման նպատակով:
25. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյան է վարվում նաև Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում` արտակարգ իրավիճակներում բնակչության և տնտեսության տրանսպորտային սպասարկումը պլանավորելու և կազմակերպելու նպատակով, ինչպես նաև կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթին ներկայացված տվյալների փոփոխությունը պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը հաստատում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը:
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության համակարգչային ցանցին փոխանցվում են միայն տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի, այն տիրապետողի մասին արատորոշման քարտում լրացված տվյալները, կառուցվածքային ու հարմարադասման մեջ կատարված փոփոխությունների մասին լրացուցիչ տեղեկություններն ու տրանսպորտային միջոցին հատկացված տեխնիկական զննության կտրոնի համարը, ինչպես նաև հաջորդ տեխնիկական զննության անցկացման ժամկետը:
(25-րդ կետը փոփ. 15.09.2009 N 576-Ն, 14.03.19 N 154-Ն)
26. Արատորոշման քարտերը և կտրոնները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և պահպանվում ու oգտագործվում են դրանց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:
27. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանում նշվող տեղեկությունները ծառայողական oգտագործման համար են և հրապարակման ենթակա չեն` բացառությամբ oրենքով ուղղակի նախատեսված դեպքերի:
28. Հարկային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից վճարվող բնապահպանական վճարների գանձման նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար տեխնիկական զննության կայանները յուրաքանչյուր եռամսյակից հետո` մինչև հաջորդ ամսվա 15-ը հարկային մարմին թղթային և էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարված բնապահպանական վճարների մասին տեղեկատվություն, որում ներառվում են տրանսպորտային միջոցների սեփականատերերի, տրանսպորտային միջոցի մակնիշի, մոդելի, մոդիֆիկացիայի, բնապահպանական վճարների գանձման անդորրագրերի և վճարված գումարների մասին տվյալներ` համաձայն N 2 ձևի:
(28-րդ կետը փոփ. 14.03.19 N 154-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
Ց Ա Ն Կ N 1
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ԿԱՆՈՆՆԵՐԻ, ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ
1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենք:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 256 որոշում:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոմոբիլների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» թիվ 324 որոշում:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 6-ի «Ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման և դրանց դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 49 որոշում:
5. ՀՍՏ-185-2006 oպերատիվ ծառայությունների ավտոմեքենաներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ. Գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ (հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թվականի հունիսի 29-ի N 146 հրամանով):
6. ՀՍՏ-110-2006 տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր. Տիպեր և հիմնական չափեր. Տեխնիկական պահանջներ և շահագործման վերաբերյալ ցուցումներ. (հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի N 246-Ա հրամանով)
Ց Ա Ն Կ N 2
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ
ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
Հ/Հ |
Ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների անվանումները |
Դիրքը` ըստ արատորոշման քարտի |
|
Արգելակային համակարգ |
|
1. |
Արգելակային ստենդի վրա փորձարկման ժամանակ տրանսպորտային միջոցի արգելակման արդյունավետության և կայունության ստուգում.
այդ թվում`
բանվորական արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժերի որոշում
անիվների արգելակային ուժերի անհավասարաչափության գործակցի որոշում
կայանման արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժի որոշում
բանվորական արգելակային համակարգի գործարկման ժամանակի որոշում
oժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում |
101
103
102
111
113 |
|
2. |
Ճանապարհային փորձարկման ժամանակ տրանսպորտային միջոցի
արգելակման արդյունավետության և կայունության ստուգում
այդ թվում`
արգելակման ճանապարհի երկարության չափում
կայունացված դանդաղեցման մեծության չափում
արգելակման ժամանակ շարժման ուղղությունից տրանսպորտային միջոցի գծային շեղման առկայության ստուգում
թեքության վրա կայանման արգելակային համակարգը պահելու ունակության ստուգում oժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում |
104
105
112
106
113 |
|
3. |
Պնևմատիկ արգելակային շարժաբերի հերմետիկության ստուգում |
107 |
|
4. |
Հիդրավլիկ արգելակային շարժաբերի հերմետիկության ստուգում |
108 |
|
5. |
Ազդանշանման համակարգի և ճնշաչափի աշխատունակության ստուգում |
109 |
|
6. |
Արգելակային համակարգի տարրերի տեխնիկական վիճակի ստուգում |
113 |
|
7. |
Տրանսպորտային միջոցի կառուցվածքին արգելակային համակարգի և դրա տարրերի համապատասխանության ստուգում |
114 |
| |
Ղեկային կառավարում |
|
|
1. |
Ղեկանիվի առավելագույն շրջադարձի անկյան և ղեկային վարման գումարային խաղի մեծության չափում |
201 |
|
2. |
Ղեկային կառավարման դետալների փոխադարձ տեղաշարժի և խաղի առկայության ու պարուրակային միացությունների սևեռման հուսալիության ստուգում |
202 |
|
3. |
Ղեկային կառավարման ուժեղարարի տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում |
203 |
|
4. |
Ղեկային կառավարման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում |
204 |
| |
Արտաքին լուսավորման սարքեր |
|
|
1. |
Ներկայացվող պահանջներին արտաքին լուսավորման սարքերի քանակի,
տեսակի, դասավորության, վիճակի և գույնի համապատասխանության ու սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում
այդ թվում`
հեռահար և մոտակա լույսի լապտերներ
առջևի և հետևի հակամառախուղային լապտերների
արգելակման ազդանշաններ
եզրաչափային լույսեր
շրջադարձի ցուցիչների և վթարային ազդարարիչների
հետընթացի լույսերի
գրանցման համարանիշի լուսավորման լապտերիկի
լուսային անդրադարձիչների
ավտոգնացքի նշանների
հեռահար և մոտակա լույսի լապտերների ու հակամառախուղային լապտերների լույսի ուժի ստուգում |
301
302
303
304
305
307
306
308
309
301
302 |
| |
Հողմապակու ապակեմաքրիչներ և ապակելվացներ |
|
|
1. |
Հողմապակու ապակեմաքրիչների և ողողիչների վիճակի և սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում,
այդ թվում`
ապակեմաքրիչների
ապակելվացների |
401
402 |
| |
Անիվներ և դողեր |
|
|
1. |
Դողերի մակնիշավորմանը և տրանսպորտային միջոցի կառուցվածքին, չափին և թույլատրելի բեռնվածքին դրանց համապատասխանության ու տեխնիկական վիճակի ստուգում,
այդ թվում`
պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության
դողերի վնասվածքի առկայության
անիվների տեղակայման
անվահեծերի և սկավառակների ամրակապման ու վիճակի |
501
502
503
504 |
| |
Շարժիչը և դրա համակարգերը |
|
|
1. |
Բենզինային և գազաբալոնային շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի oքսիդի` CO, և ածխաջրածինների` CH) պարունակության ստուգում |
601 |
|
2. |
Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում |
602 |
|
3. |
Սնման համակարգի սարքերի և խողովակաշարերի հերմետիկության ստուգում |
603 |
|
4. |
Չեզոքացուցիչների առկայության և սարքինության բանած գազերի արտածման համակարգի համալրվածության և այրվածքների, մեխանիկական ծակվածքների ու անկիպությունների առկայության ստուգում |
604 |
| |
Կառուցվածքի այլ տարրեր |
|
|
1. |
Պետական գրանցման համարանիշերի տեղի համապատասխանությունը տեխնիկական պայմանների պահանջներին և ամրացման հուսալիության ստուգում |
701 |
|
2. |
Տրանսպորտային միջոցի և դրա ագրեգատների մականշվածքների համապատասխանությունը տեխնիկական անձնագրի տվյալներին և դրանց փոփոխման առկայությունը |
702 |
|
3. |
Հետին տեսանելիության հայելիների առկայության, դրանց վիճակի և ամրակապման ստուգում |
703 |
|
4. |
Ձայնային ազդանշանի աշխատունակության ստուգում |
704 |
|
5. |
Ապակիների վիճակի (տեսանելիության), վարորդի նստատեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ իրերի առկայության ստուգում |
705 |
|
6. |
Վազքաչափի, պտուտաչափի և այլ չափիչ սարքերի սարքինության ստուգում |
706 |
|
7. |
Կախոցքի և կարդանային փոխանցման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում |
707 |
|
8. |
Վարորդի և ուղևորների նստարանների կարգավորման մեխանիզմի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում |
708 |
|
9. |
Դռների կողպեքների, կողերի փականների, ցիստեռնների բկանցքերի աշխատունակության ստուգում |
709 |
|
10. |
Դռների կառավարման շարժաբերի աշխատունակության ստուգում |
710 |
|
11. |
Ավտոբուսների սրահներից վթարային ելքերի աշխատունակության, դրանց ցուցիչների և oգտագործման կարգի վերաբերյալ ցուցումների առկայության ստուգում |
711 |
|
12. |
Ապակիների տաքացման և փչահարման սարքերի աշխատունակության ստուգում |
712 |
|
13. |
Հետին պաշտպանիչ սարքվածքի, ցեխապաշտպանիչ գոգնոցների ու ցայտապաշտպանիչների առկայության, դրանց ամրակապման և վիճակի ստուգում |
713 |
|
14. |
Կցանքային հարմարանքի տեխնիկական վիճակի, սարքինության և տարրերի ամրակապման հուսալիության ստուգում |
714 |
|
15. |
Բժշկական դեղատուփի, կրակմարիչի, վթարային կանգառի նշանի առկայության ստուգում |
715 |
|
16. |
Հակահետգլորման հենակների առկայության ստուգում |
716 |
|
17. |
Անվտանգության գոտիների առկայության և աշխատունակության ստուգում |
717 |
|
18. |
Տեխնիկական նորմատիվների և ստանդարտների պահանջներին oպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ ներկվածքի, հատուկ ձայնային և լուսային ազդանշանների համապատասխանության ստուգում |
718 |
| |
Այլ աշխատանքներ |
|
|
1. |
Տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների առկայության և դրանց վերաբերյալ համապատասխան մարմինների թույլտվության կամ համաձայնության առկայության ստուգում |
801 |
|
2. |
Մեծ եզրաչափեր ունեցող և ծանրաքաշ բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների մոտ ապահովիչ հարմարանքների, լրացուցիչ հայելիների տարբերիչ նշանների, առկայծող փարոսիկների առկայության ստուգում |
802 |
|
3. |
Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների մոտ տարբերիչ նշանների և փոխադրման անվտանգության պահանջներով նախատեսված այլ սարքերի առկայության, դրանց աշխատունակության և ամրացման հուսալիության ստուգում |
803 |
|
4. |
Մասնագիտացված տրանսպորտային միջոցների մոտ բեռի ամրացման հարմարանքի, հատուկ թափքերի, ցիստեռնների և այլ սարքավորումների տեխնիկական վիճակի, աշխատունակության և հուսալիության ստուգում |
804 |
|
5. |
Հատուկ տրանսպորտային միջոցների կառուցվածքով և տեխնիկական փաստաթղթերով նախատեսված սարքավորումների առկայության, դրանց տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում |
805 |
Ց Ա Ն Կ N 3
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՑ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
Հ/Հ |
Սարքավորման տեսակը |
Տեխնիկական բնութագիրը |
|
վերահսկվող (ստուգվող) պարամետրերը |
չափման սահմանը |
առավելագույն սխալանքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Արգելակային համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները |
|
1. |
Հոլովակային ստենդ` թեթ մարդատար ավտո-մոբիլների, միկրոավտո-բուսների և փոքրատոն-նաժ բեռնատար ավտո-մոբիլների արգելակային համակարգի ստուգման համար, որոնց սռնու վրա ընկնող առավելա-գույն զանգվածը չի գերազանցում 1000 կգ-ը |
արգելակման ուժերը |
0-6.0 կՆ |
5% |
|
կառավարման oրգանի վրա գործադրվող ուժը |
300-700 Ն |
5% |
|
արգելակային համա-կարգի գործարկման ժամանակը |
0.4-2.0 վ |
+/-0.03 վ |
|
տրանսպորտային միջոցի զանգվածը |
600-4000 կգ |
2% |
|
2. |
Հոլովակային ստենդ` բեռնատար ավտոմո-բիլների և ավտոբուս-ների արգելակային համակարգի ստուգման համար, որոնց սռնու վրա ընկնող առավելա-գույն զանգվածը չի գե-րազանցում 13000 կգ-ը
|
արգելակման ուժերը |
0-40 կՆ |
5% |
|
կառավարման oրգանի վրա ընկնող ուժը |
300-700 Ն |
5% |
|
արգելակային համա-կարգի գործարկման ժամանակը |
0.4-2.0 վ |
+/-0.03 վ |
|
տրանսպորտային միջոցի զանգվածը |
1500-13000կգ |
2% |
|
3. |
Ունիվերսալ հոլովակա-յին ստենդ` թեթև մար-դատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավ-տոբուսների արգելակա-յին համակարգի ստուգ-ման համար, որոնց սռնու վրա ընկնող առա-վելագույն զանգվածը չի գերազանցում |13000 կգ-ը (oգտագործվում է սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված ստեն-դների և 4-րդ կետում նշված սարքի փոխարեն) |
արգելակման ուժերը |
0-40 կՆ |
5% |
|
կառավարման oրգանի վրա գործադրվող ուժը |
300-700 Ն |
5% |
|
արգելակային համա-կարգի գործարկման ժամանակը |
0.4-2.0 վ |
+/-0.03 վ |
|
տրանսպորտային միջոցի զանգվածը |
600-13000 կգ |
2% |
|
4. |
Ճանապարհային պայ-մաններում տրանսպոր-տային միջոցների արգե-լակային համակարգի ստուգման սարք (oգտա-գործվում է սույն ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետե-րում նշված հոլովակա-յին ստենդների փոխարեն) |
դանդաղեցումը և կայունացված դանդաղեցման հաշվարկը |
0.4-8 մ/վ2 |
4% |
|
արգելակման ճանապարհ |
9-30 մ |
5% |
|
արգելակային համա-կարգի գործարկման ժամանակը |
0,2-2 վ |
+/-0.03 վ |
|
կառավարման օրգանի վրա գործադրվող ուժը |
400-750 Ն |
5% |
|
տրանսպորտային միջոցի շարժման արագությունը |
2,6 կմ/ժ |
+/-1 կմ/ժ |
|
5. |
Դանդաղաչափիչ` տրանսպորտային միջոցի դանդաղեցման չափիչ (oգտագործվում է միայն oժանդակ արգելակման համա-կարգի ստուգման համար` սույն ցանկի 4-րդ կետում նշված սարքի բացակայության դեպքում) |
oժանդակ արգելակման համակարգով տրանս-պորտային միջոցի արգելակման ժամանակ կայունացված դանդաղեցումը |
0.4-1 մ/վ2և ավտոմատ տարբեր արագություններ |
5% |
|
Ղեկային վարման համակարգի տեխնիկական արոտորոշման պարտադիր միջոցները |
|
6. |
Սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար (35կգ/ՆԺ) |
ղեկանիվի շրջադարձի անկյունը |
մինչև 25 աստիճան |
+/-1 աստ. |
|
ճիգը` ղեկանիվի շրջադարձի ժամանակ |
մինչև 35 Ն |
1% |
|
7. |
Ձողակարկին |
գծային չափերի չափում |
0.5-100 մմ |
+/-0.05 մմ |
|
Արտաքին լուսավորման սարքերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները |
|
8. |
Սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար |
լուսաստվերային սահման պարունակող հար-թության թեքվածքը |
30-150 |
0.5% |
|
լուսային փնջի առանցքի հորիզոնական շեղումը հաշվանցման առանցքից |
մինչև 5 |
0.5% |
|
Անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները |
|
9. |
Դողերի ճնշաչափերի հավաքածու |
սեղմված oդի ճնշումը |
մինչև 1 ՄՊա
(10 կգ/սմ2 ) |
+/-0.01 ՄՊա |
|
10 |
Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ |
պահպանաշերտի նախշերի մնացորդային բարձրությունը |
0.5-3.0 մմ |
+/-0.1 մմ |
|
Շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները |
|
11. |
Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկ-մամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանե-տումների մակար-դակների չափման համար) |
ածխածնի oքսիդի (CO) պարունակությունը |
մինչև 5% |
5% |
|
ածխաջրածինների (CH) պարունակությունը |
500-4000 մլն-1 |
5% |
|
ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը |
500-3500 րոպե-1 |
2.5% |
|
12. |
Ծխաչափ (սարք` դիզե-լային շարժիչով ավտո-տրանսպորտային մի-ջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար) կամ ունիվերսալ չափիչ սարք` կայծային բռնկ-մամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչ-ներով ավտոտրանսպորտային միջոցների ար-տանետումների մակար-դակներ չափելու համար (oգտագործվում է սույն ցանկի 11-րդ կետում նշված գազաանալիզա-տորի և 12-րդ կետում նշված ծխաչափի փոխարեն) |
լուսային հոսքի թուլացման իրական ցուցանիշը |
0.2-2 մ-1 |
2.5% |
|
լուսային հոսքի թուլացման գործակիցը |
5-80% |
2.5% |
|
ծնկաձև լիսեռի պտտմա հաճախությունը |
500-8000 րոպե-1 |
1% |
|
տվյալները համապա-տասխանաբար` ըստ սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերի |
համապատասխանաբար` ըստ սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերի |
համապատասխանաբար` ըստ սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերի |
|
13. |
Հոսաորոնիչ` տրանս-պորտային միջոցի սնման գազային համա-կարգի հերմետիկության ստուգման համար |
oդում պրոպանի (մեթանի, հեքսանի և այլնի) պարունա-կությունը |
մինչև 20% |
2% |
|
Տրանսպորտային միջոցի կառուցվածքի այլ տարրերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները |
|
14. |
Ստենդ` տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար |
երկու փոխուղղահայաց ուղղություններով հարթակների տեղաշարժը |
100 մմ |
|
|
հարթակների տեղաշար-ժի առավելագույն ճիգը, ոչ պակաս` թեթև մար-դատար ավտոմոբիլների համար բեռնատար ավ-տոմոբիլների և ավտո-բուսների համար |
11 ԿՆ
30 ԿՆ |
|
|
Պարտադիր գարաժային սարքավորումներ |
|
15. |
Կոմպրեսոր` մանոմետրով, ծայրակալով |
արտադրողականությունը |
1 մ3/րոպե |
- |
|
վերջնական ճնշումը |
մինչև 1 ՄՊա
(10 կգ/սմ2 )
|
|
|
16. |
Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ |
- |
- |
- |
|
Համակարգչային տեխնիկա |
|
17. |
Համակարգիչ`լազերային տպիչով |
տակտային հաճախականություն |
1000 ՄՀց և ավելի |
- |
|
գործարարական հիշողության ծավալը |
128 ՄԲ և ավելի |
|
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՔԱՐՏ
Տեխնիկական զննության կայանի անվանումը _______________________________
Գտնվելու վայրը _______________________, պետական գրանցման N __________
Տեխնիկական զննության ամսաթիվը ____ ____________ 200 թ.
Տեխնիկական զննության փուլը` սկզբնական (կրկնակի) (ընդգծել)
Մակնիշը ___________________, թողարկման տարեթիվը _____________________
Համարանիշը _____________________, թափք N ____________________________
Շարժիչը ________________________, հենասահքը __________________________
Նույնականացման (VIN) համարը _________________________________________
Պետական գրանցման փաստաթուղթը ________, սերիան ______, համարը ________
Գրանցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային
ոստիկանության ______________________________________ բաժանմունքում:
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար
վերասարքավորման ակտի N __________, տրված ____ ___________ 200 թ.
|
Արգելակային համակարգ 100 |
բանվոր. արգելակ. տես. արգելակ. ուժը |
101 |
կայան. արգելակ. տես. արգելակ. ուժ |
102 |
անիվների արգելակ. ուժերի անհավ. |
103 |
արգելակային ճանապարհը |
104 |
|
Կայունացված դանդաղեցումը |
105 |
թեքության վրա կայանման արգելակ |
106 |
պնևմատիկ արգելա- շարժաբերի հերմ. |
107 |
հիդրավլիկ արգե-լակ. շարժաբերի հերմետ. |
108 |
ազդանշանման ճնշաչափը |
109 |
|
Բանվոր. արգելակ. գործարկման ժամ. |
110 |
արգելակման ժամանակ գծային շեղում |
111 |
oժանդակ արգելակ. համակարգ |
112 |
արգելակ. տարրերի վիճակը |
113 |
արգելակ. տարրերի համապատ. |
114 |
|
Ղեկային կառավարում 200 |
ղեկանիվի գումարային խաղը |
201 |
դետալների տեղաշարժ խաղ, սևեռում |
202 |
ղեկային ուժեղարարի |
203 |
ղեկային կառավար. տարրերի վիճակը |
204 |
|
Արտաքին լուսավորման սարքեր 300 |
հեռահար, մոտակա լույսի լապտերներ |
301 |
հակամառախուղ. լապտերներ |
302 |
արգելակման ազդանշաններ |
303 |
եզրաչափային լույսեր |
304 |
|
Շրջադարձի ցուցիչ վթար. ազդար. |
305 |
Համարանիշի լուսավոր. լապտեր |
306 |
հետընթացի լույսեր |
307 |
լուսային անդրադարձիչներ |
308 |
ավտոգնացքի նշաններ |
309 |
|
Հողմապակու մաքրիչներ, լվացներ 400 |
ապակեմաքրիչներ |
401 |
ապակելվացներ |
402 |
|
|
|
|
|
Անիվներ և դողեր 500 |
պահպանաշերտի նախշանկար |
501 |
դողերի վնասվածք |
502 |
դողերի տեղակայումը |
503 |
անվահեծեր և սկավառակներ |
504 |
|
Շարժիչը և դրա համակարգերը 600 |
CO-ի և CH-ի պարունակությունը |
601 |
դիզել. շարժիչի ծխայնությունը |
602 |
սնման համակարգը |
603 |
արտածման համակարգը |
604 |
|
Կառուցվածքի այլ տարրեր 700 |
գրանցման համարանիշերը |
701 |
տրանսպորտ. միջոց. մակնիշավորում |
702 |
հետին տեսանելի- ության հայելիներ |
703 |
ձայնային ազդանշանը |
704 |
|
Ապակիների տեսանելի թափանցիկ. |
705 |
վազքաչափ, պտուտաչափ, այլ սարք |
706 |
կախոցքի, կարդան. փոխանց. տարրեր |
707 |
վարորդի նստարանի մեխանիզմ |
708 |
կողպեք փական` ցիստեռնների |
709 |
|
Դռների կառավարման շարժաբեռը |
710 |
վթարային ելքը |
711 |
ապակե տաքացուց. և փչահար սարք |
712 |
ցեխապաշտ պանիչ գոգնոցներ |
713 |
կցանքային հարմարանք |
714 |
|
Դեղատուփ, կրակմարիչ, կանգառի նշան |
715 |
հակահետգլորման հենակներ |
716 |
անվտանգու -թյան գոտիներ |
717 |
գունագրաֆիկ ներկազդա նշաններ |
718 |
|
|
|
Կառուցվածքի փոփոխություն |
801 |
մեծ եզրաչափերով և ծանրաքաշ բեռ |
802 |
վտանգավոր բեռ |
803 |
մասնագիտացված տրանսպորտ |
804 |
հատուկ տրանսպորտային միջոց |
805 |
Դիտողություններ ստուգման ժամանակ հայտնաբերված անսարքությունների մասին և լրացուցիչ տեղեկություններ
._______________________________________________________________________.
|_______________________________________________________________________|
|_______________________________________________________________________|
|_______________________________________________________________________|
|_______________________________________________________________________|
._______________________________________________________________________.
|
Հատկացվել է |
N _______________ |
տեխնիկական զննության կտրոնը: |
|
Տրանսպորտային միջոցի
տեխնիկական վիճակի հսկիչ |
_________________ |
_____________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
Կ.Տ. |
|
|
| Տրանսպորտային միջոցը տնoրինող |
_________________ |
____________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տեխնիկական զննության կայանի անվանումը___________________________
|
NN ը/կ |
Ամսաթիվը |
Տրանսպորտային միջոցի` |
Բնապահպանական վճարի` |
|
մակնիշը, մոդելը,
մոդիֆի- կացիան |
պետհա-մարանիշը |
թողարկ-ման տարեթիվը |
սեփակա-նատիրոջ անվանումը (ՀՎՀՀ) |
անդորրագրի համարը և տալու ամսաթիվը |
վճարված գումարը (դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|