ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 284 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 284 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Միաժամանակ մի քանի փոխհատուցման իրավունք ունեցող անձին տրվում է առավել բարձր չափի մեկ փոխհատուցում:».
բ) հանել 6-րդ կետը.
գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Փոխհատուցման իրավունք ունեցող առանձին խմբերի քաղաքացիների փոխհատուցումը տալիս է ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամը:».
դ) 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերը համարել համապատասխանաբար 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ կետեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999թ. հունվարի 1-ից: