ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1999թ. մարտի 23-ի թիվ 52 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հաշվի առնելով տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում ներդվելիք հսկիչ-դրամարկղային մեքենաների ԼՂՀ ներկրման գործընթացի` առարկայական պատճառներով ձգձգման փաստը, ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1999թ. մարտի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 52 որոշմամբ հաստատված` տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետները երկարաձգել երկուական ամսով:
2. ԼՂՀ հարկային պետական վարչությանը` ՀՀ և ԼՂՀ շահագրգիռ պետական մարմինների ու այլ կազմակերպությունների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել հսկիչ-դրամարկղային մեքենաների` ԼՂՀ ներկրումն ապահովելու և տնտեսական գործունեության համապատասխան ոլորտներում այդ մեքենաները սահմանված ժամկետներում ներդրելու նպատակով: