Համարը 
N 52
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.03.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.03.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 250 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"23" մարտի 1999թ.

N 52

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման միջոցառումների մասին›› թիվ 250 որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ (կցվում են):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ. Պողոսյան 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999թ. մարտի 23-ի

թիվ 52 որոշմամբ

 

ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշման մեջ կատարվող լրացումներն ու փոփոխությունները

 

ա) որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ ‹‹դ›› ենթակետով.

‹‹դ/ սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է ԼՂՀ հարկային պետական վարչությունը:››.

բ/ որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի ‹‹զ›› ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

‹‹զ/ հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով:››.

գ/ որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Հ/Հ

Գործունեության ոլորտը

Ներդրման ժամկետը

1

2

3

1.

Խաղատների կազմակերպում

1 հուլիսի 1999թ.

2.

Բաղնիքի և ցնցուղարանների կազմակերպում

1 հուլիսի 1999թ.

3.

‹‹Հաստատագրված վճարների մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում

1 հուլիսի 1999թ.

3.1

‹‹Հաստատագրված վճարների մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. հունիսի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից մինչև 1999թ. հունիսի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան, եղել են հաստատագրված վճարներ չվճարող››

1 հուլիսի 1999թ.

4.

Ստեփանակերտ քաղաքում

 
 

ա/ ‹‹Հաստատագրված վճարների մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

1 հուլիսի 1999թ.

 

ա/1 ‹‹Հաստատագրված վճարների մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. հունիսի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից մինչև 1999թ. հունիսի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան, եղել են հաստատագրված վճարներ չվճարող

1 օգոստոսի 1999թ.

 

բ/ հյուրանոցների կազմակերպում

1 հուլիսի 1999թ.

 

գ/ ռեստորանների, սրճարանների, բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում

1 հուլիսի 1999թ.

 

դ/ դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում

1 հուլիսի 1999թ.

5.

Ստեփանակերտ քաղաքից դուրս

 
 

ա/ հյուրանոցների կազմակերպում

1 սեպտեմբերի 1999թ.

 

բ/ ռեստորանների, սրճարանների, բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում

1 սեպտեմբերի 1999թ.

6.

Շրջկենտրոններում

 
 

ա/ ‹‹Հաստատագրված վճարների մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

 1 սեպտեմբերի 1999թ

 

ա/1 ‹‹Հաստատագրված վճարների մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից մինչև 1999թ. օգոստոսի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան, եղել են հաստատագրված վճարներ չվճարող

1 հոկտեմբերի 1999թ.

 

 

բ/ դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում

1 սեպտեմբերի 1999թ.

(գ/ կետը փոփ. 07.05.1999 N 84)