Համարը 
N 15-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.02.05/02(136)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.01.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.01.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2011

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կառուցվածքը և աշխատողների առավելագույն թիվն ու ղեկավարի տեղակալների թիվը հաստատելու մասին» թիվ 2 որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունվարի 2010թ.

N 15-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կառուցվածքը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատողների առավելագույն թիվն ու ղեկավարի տեղակալների թիվը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կառուցվածքը և աշխատողների առավելագույն թիվն ու ղեկավարի տեղակալների թիվը հաստատելու մասին» թիվ 2 որոշումը:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«26» հունվարի 2010թ.

թիվ 15-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

 

I. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Շտաբ

Քրեական հետախուզության վարչություն

Քննչական վարչություն

Ճանապարհային ոստիկանություն

Քրեակատարողական վարչություն

 

2. Բաժիններ

Քարտուղարություն

Տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժին

Կադրերի բաժին

Ֆինանսական բաժին

Տնտեսական բաժին

Ինֆորմացիոն կենտրոն

Անձնագրային և վիզաների բաժին

Հասարակական կարգի ապահովման բաժին

Փորձաքրեագիտական բաժին

 

3. Բաժանմունքներ

Կապի բաժանմունք

Բժշկական բաժանմունք

Հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայություն

Անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստականության բաժանմունք

 

II. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջանային բաժին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Հադրութի շրջանային բաժին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Շուշիի շրջանային բաժին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին

 

III. Առանձնացված ստորաբաժանումներ

Պետական պահպանության վարչություն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«26» հունվարի 2010թ.

թիվ 15-Ն որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ

 

 հ/հ 

 

Անվանումը

Աշխատողների

առավելագույն թիվը (հաստիքային

միավորը)

որից ղեկավարի տեղակալներ

ընդամենը

այդ թվում՝ առաջին տեղակալ

 

ԼՂՀ ոստիկանություն

704

3

1

 

 

1

 

 

 

2

 

 

3

 

 

 

4

այդ թվում՝

ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատ

ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն

ԼՂՀ ոստիկանության շրջանային բաժիններ

ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն

 

 

 

252

 

 

 

84

 

 

261

 

 

107

 

 

 

3

 

 

 

-

 

 

-

 

 

-

 

 

 

1

 

 

 

-

 

 

-

 

 

-

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ