ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» դեկտեմբերի 2010թ. |
N 918-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կառուցվածքը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատողների առավելագույն թիվն ու ղեկավարի տեղակալների թիվը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կառուցվածքը և թվաքանակը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 12-ի թիվ 2 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«30» դեկտեմբերի 2010թ.
թիվ 918-Ն որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
I. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Շտաբ
Քրեական հետախուզության վարչություն
Քննչական վարչություն
Ճանապարհային ոստիկանություն
Քրեակատարողական վարչություն
Ֆինանսատնտեսական վարչություն
2. Բաժիններ
Քարտուղարություն
Տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժին
Կադրերի բաժին
Ինֆորմացիոն կենտրոն
Անձնագրային և վիզաների բաժին
Հասարակական կարգի ապահովման բաժին
Փորձաքրեագիտական բաժին
«Ստեփանակերտ» օդանավակայանի գծային բաժին
3. Բաժանմունքներ
Կապի բաժանմունք
Բժշկական ծառայության բաժանմունք
Հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայություն
Անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստականության բաժանմունք
Ներքին անվտանգության ծառայություն
II. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջանային բաժին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Հադրութի շրջանային բաժին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Շուշիի շրջանային բաժին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին
III. Առանձնացված ստորաբաժանումներ
Պետական պահպանության վարչություն
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«30» դեկտեմբերի 2010թ.
թիվ 918-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
|
հ/հ |
Անվանումը |
Աշխատողների
առավելագույն թիվը (հաստիքային միավորը) |
որից ղեկավարի տեղակալներ |
|
ընդամենը |
այդ թվում
առաջին տեղակալ |
| |
ԼՂՀ ոստիկանություն |
704 |
3 |
1 |
|
1
2
3
4 |
այդ թվում
ԼՂՀ ոստիկանության
կենտրոնական ապարատ
ԼՂՀ ոստիկանության
Ստեփանակերտ քաղաքի վարչություն
ԼՂՀ ոստիկանության շրջանային բաժիններ
ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն |
260
83
257
104 |
3
-
-
- |
1
-
-
- |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |