ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հունվարի 2010թ. |
N 25-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 722 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Չաշխատող կանանց համար հղիության և ծննդաբերության նպաստ սահմանելու մասին» թիվ 722 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նպաստ ստանալու համար չաշխատող կինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության` իր փաստացի բնակության վայրը սպասարկող տարածքային բաժին է ներկայացնում գրավոր դիմում և հետևյալ փաստաթղթերը.
ա) բժշկական հաստատության կողմից տրված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը,
բ) անձնագիրը (անձը հաստատող փաստաթուղթը) և դրա պատճենը,
գ) սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը:»,
2) 4-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «տրվել է» բառերը փոխարինել «և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են» բառերով,
3) 5-րդ կետի երկրորդ պարբերությունը «Հղիության» բառից հետո լրացնել «154-րդ օրը և» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |