ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"15" հունիսի 1999թ. |
N 119 |
ք.Ստեփանակերտ
«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու մասին
Ելնելով «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի գործողությունն ապահովելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նպատակ ունենալով կանոնակարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից օրենքով սահմանված պետական տուրքերի` պետական բյուջե մուտքագրման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգը հաստատելու մասին» թիվ 294 որոշմամբ սահմանված կարգով նոտարական գործունեության իրականացման թույլատրություն (լիցենզիա) ստացած սուբյեկտները հանդիսանում են պետական տուրք գանձող մարմիններ (գործակալներ) և յուրաքանչյուր նոտարական գործողության համար «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված գանձված պետական տուքի գումարները պարտավոր են մուտքագրել պետական բյուջե ամբողջությամբ:
2. Սահմանել, որ նոտարական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն իրենց կողմից մատուցված ծառայությունների համար վարձավճարի չափը որոշում են ինքնուրույն:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վարձավճարներից գոյացած հասույթի մասով նոտարական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները հաշվարկում և վճարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը: