ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"28" դեկտեմբերի 1999թ. |
N 170 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 294 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
«Նոտարական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բացակայությամբ պայմանավորված ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշմամբ հաստատված թիվ 1 ցանկում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ «8. Նոտարական գործունեության իրականացում».
բ) որոշմամբ հաստատված թիվ 3 ցանկի «ԼՂՀ արդարադատության պետական վարչություն» բաժնից հանել 2-րդ տողը:
2. Ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի հունիսի 15-ի «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 119 որոշումը և նոտարական գործունեության իրականացման նախկինում տրված լիցենզիաները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |