ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"29" դեկտեմբերի 1998թ. |
N 294 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգը (կցվում է):
2. Տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաներ տվող պետական կառավարման մարմիններին` երկշաբաթյա ժամկետում հաստատել լիցենզիաների տրամադրման կանոնակարգերը` համաձայնեցնելով դրանք ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի հետ:
3. Սահմանել, որ լիցենզիայի տրման մասին 5-օրյա ժամկետում տեղեկություն են ներկայացնում լիցենզիա տվող`
ա/ ԼՂՀ նախարարությունները, ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարը, ԼՂՀ պետական վարչությունները և Ստեփանակերտի քաղաքապետարանը` ԼՂՀ հարկային պետական վարչություն և ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն.
բ/ ԼՂՀ շրջանների վարչակազմերը` ԼՂՀ հարկային պետական վարչության և ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության համապատասխան տարածքային մարմիններ:
ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը նախորդ ամսվա ամփոփ տեղեկությունն է ներկայացնում ԼՂՀ հարկային պետական վարչություն և ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամ` լիցենզիա ստացածներին ավելացնելով ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն գրանցման համար ներկայացածների ու գրանցվածների, ինչպես նաև չներկայացածների թիվն ու ցուցակը:
4. ՈՒժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին›› թիվ 109 և ԼՂՀ կառավարության հուլիսի 25-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկի հաստատման մասին›› թիվ 162 որոշումները (ԼՂՀ կառավարության 1996 թվականի ապրիլի 8-ի թիվ 75, 1996 թվականի հունիսի 11-ի թիվ 138, 1997 թվականի հունիսի 17-ի թիվ 101, 1998 թվականի մարտի 26-ի թիվ 36 և 38, 1998 թվականի օգոստոսի 18-ի թիվ 161 որոշումների և 1998 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 204 որոշման 1-ին կետի խմբագրությամբ):
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. դեկտեմբերի 29-ի
թիվ 294 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեութան առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման կարգը, որը պարտադիր է բոլոր իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց (այսուհետ` ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների) համար:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակները, կախված ձեռնարկությունների` դրանցով զբաղվելու իրավասության աստիճանից, դասվում են հետևյալ խմբերի.
ա/ հանրապետության պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներ.
բ/ պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները`
■ ԼՂՀ կառավարության կողմից
■ ԼՂՀ պետական կառավարման այլ մարմինների կողմից.
գ/ արգելված գործունեության տեսակներ.
դ/ ազատ գործունեության տեսակներ:
3. Պետության մենաշնորհ հանդիսացող տնտեսական գործունեության տեսակներով, համաձայն սույն կարգի թիվ 1 ցանկի, զբաղվելու թույլտվությունը տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` բացառապես պետական ընկերությունների (ձեռնարկությունների):
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիցենզիա պահանջող տնտեսական գործունեության տեսակներով, համաձայն սույն կարգի թիվ 2 ցանկի, զբաղվելու համար ձեռնարկությունները դիմում են ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին, որը ձեռնարկության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը իր եզրակացության հետ միասին ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն` հարցին համապատասխան լուծում տալու համար:
5. Պետական կառավարման մարմինների կողմից լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող են զբաղվել կազմակերպաիրավական բոլոր տեսակի ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները` պետական կառավարման համապատասխան մարմինների թույլտվությունը (թիվ 1 և թիվ 2 ձևերը կցվում են) ստանալուց հետո:
6. ԼՂՀ պետական կառավարման մարմինների կողմից լիցենզավորվող տնտեսական գործունեության առանձին տեսակները և լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկերը սահմանվում են համաձայն սույն կարգի թիվ 3 ցանկի:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելված տնտեսական գործունեության տեսակները սահմանվում են համաձայն սույն կարգի թիվ 4 ցանկի:
8. Սույն կարգի թթ. 1,2,3,և 4 ցանկերում չընդգրկված տնտեսական գործունեության տեսակներով ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները կարող են զբաղվել ազատորեն:
Սույն կարգի թիվ 2 ցանկում նախատեսված գործունեության տեսակներն արգելվում են անհատ ձեռներեցների համար:
Սույն կարգի թիվ 3 ցանկում աստղանիշով (*) նշված գործունեության տեսակներն արգելվում են անհատ ձեռներեցների համար:
9. Լիցենզիա ստանալու նպատակով ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները պետական կառավարման համապատասխան մարմիններ են ներկայացնում տվյալ գործունեության լիցենզավորման համար սույն կարգի թիվ 3 ցանկում սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը և սկզբնական կամ ընթացիկ գրանցման ընթացակարգի մասին տեղեկանք:
10. Սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի, կենցաղային քիմիայի, դեղամիջոցների, օծանելիքների, գեղարարության նյութերի,օձի, մեղվի և կարիճի թույն արտադրության համար լիցենզիաներ տրվում են նշված արտադրանքների նմուշների` փորձաքննական ուսումնասիրություններով հաստատված նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխանության մասին եզրակացությունների առկայության դեպքում: Նոր արտադրատեսակների համար անհրաժեշտ նորմատիվատեխնիկական փաստաթղթերը տրվում են սահմանված կարգով:
11. Փորձաքննություն պահանջող տնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների սկզբնական և ընթացիկ պետական գրանցման, նոր արտադրության կազմակերպման, փորձաքննության համար արտադրանմուշի ստացման նպատակով տրվում է տվյալ արտադրատեսակը թողարկելու իրավունք, իսկ սույն կարգի 9-րդ կետում նշված պայմանները բավարարելու դեպքում տրվում է համապատասխան լիցենզիա:
12. Սույն կարգի համաձայն, փորձաքննությունն անցկացվում է մասնագիտացված ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից դրանց և լիցենզիա տվող պետական կառավարման մարմինների միջև կնքված պայմանագրի հիման վրա:
13. Ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները լիցենզիայի գործողության ժամկետում պարտավոր են պահպանել լիցենզիայում, դրանց տրման համար ընդունված կանոնակարգում և նորմատիվատեխնիկական փաստաթղթերում նախատեսված պայմանները: Տվյալ արտադրանքի համար անհրաժեշտ փորձաքննության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պատրաստման ծախսերը փոխհատուցվում են լիցենզիա ստացող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից: Այդ ծախսերը հայտարկողին չեն փոխհատուցվում լիցենզիա տալու, դրա տրման մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում:
14. Տնտեսական գործունեության որոշակի տեսակներով (բժշկություն, նախագծային, աուդիտորական, իրավաբանական, նոտարական և մանկավարժական ծառայություններ) զբաղվելու համար լիցենզիաները տրվում են ինչպես ձեռնարկության և տնտեսավարող այլ սուբյեկտներին, այնպես էլ` այնտեղ աշխատող համապատասխան մասնագետներին:
15. Պետական կառավարման համապատասխան մարմինները լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտի կապակցությամբ պարտավոր են որոշում ընդունել 15-օրյա ժամկետում, իսկ փորձաքննական եզրակացության անհրաժեշտության դեպքում` այդ եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:
16. Լիցենզիան կամ այն տալու մերժման մասին որոշումը հայտարկողին հանձնվում է որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:
Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման դրդապատճառները և հիմքերը:
17. Լիցենզիան ստանալուն պես 5-օրյա ժամկետում հայտարկողը պարտավոր է ներկայանալ ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն` համապատասխան գրանցման համար:
18. Լիցենզիա տալու մերժման մասին որոշումն ստանալուց հետո հայտարկողն իրավունք ունի գանգատարկել դատական կարգով` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության:
19. Կախված գործունեության տեսակից` լիցենզիա տալու մասին հայտը կարող է մերժվել հետևյալ դեպքերում.
ա/ ներկայացված փորձանմուշի` նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանելու.
բ/ մասնագիտական համապատասխան որակավորման բացակայության.
գ/սահմանված բնական նորմատվների խախտման հնարավորության.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի անհամապատասխանության.
ե/ լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման:
Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիայի տրման մերժումն արգելվում է:
20. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է պետական կառավարման մարմնի կողմից, եթե`
ա/ տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գերազանցում է սահմանված նորմատիվները.
բ/ տնտեսական գործունեության հետևանքով ստեղծվել է ակնհայտ սպառնալիք աշխատողների և բնակչության անվտանգության և առողջության համար.
գ/ չեն կատարվում լիցենզիայում նախատեսված հատուկ պայմանները.
դ/ ընդերքը ներառող տվյալ տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերցվում է պետական կամ հանրային կարիքների համար.
ե/ խախտվել են ընդերքն օգտագործելու մասին պայմանագրային պարտավորությունները.
զ/ արտադրության, առևտրի և տնտեսական գործունեության իրականացումը չի համապատասխանում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:
21. Լիցենզիայի գործողության կասեցման հիմքերի ի հայտ գալու դեպքում լիցենզիա տվող պետական կառավարման համապատասխան մարմինը, ելնելով գործունեության տեսակի առանձնահատկություններից, սահմանում է ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար, որոնք չկատարելու դեպքում նշված ժամկետից հետո 5 օրվա ընթացքում լիցենզիան ճանաչվում է ուժը կորցրած:
22. Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է ձեռնարկություն կամ անհատ ձեռներեցին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչություն, ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի պետական գրանցում իրականացնող լիազորված մարմին` ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն և սպասարկող բանկ:
23. Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ստանալուց հետո ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցն իրավունք ունի այն գանգատարկել դատական կարգով, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության:
24. Լիցենզիայի գործողության սահմանված ժամկետը լրանալուց հետո ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի, ինչպես նաև տնտեսավարող այլ սուբյեկտների դիմումների հիման վրա լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է:
25. Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից թողարկվող արտադրատեսակների պիտակներում նշվում է նաև տրված լիցենզիայի համարը:
26. Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար լիցենզիա տրամադրող պետական կառավարման մարմիններն իրականացնում են հաշվառում, ինչպես նաև` դրանց նկատմամբ վերահսկողություն:
27. Ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները պարտավոր են գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) երևացող մասում հաճախորդների համար փակցնել իրենց լիցենզիայի պատճենահանված օրինակը (օրինակները):
28. Լիցենզիան տրվում է սույն կարգի թիվ 3 ցանկով սահմանված ժամկետով:
29. Լիցենզիայի տրման համար պետական բյուջե է գանձվում տուրք` օրենսդրությամբ սահմանված չափով:
30. Լիցենզիան այլ ձեռնարկություններին կամ անհատ ձեռներեցներին օտարելը` փոխանցելը կամ վաճառելը, արգելվում է:
31. Անհատ ձեռներեցի բնակության կամ ձեռնարկության գրանցման վայրի և անվանման փոփոխման, ինչպես նաև ձեռնարկության` այլ կազմակերպաիրավական տեսակի վերակազմավորման դեպքերում լիցենզիան վերագրանցվում է համապատասխան հայտ ստանալուց հետո 5 օրվա ընթացքում (առանց պետական տուրքի գանձման), ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության` ընթացիկ գրանցման մասին տեղեկանքի առկայության դեպքում:
32. Տնտեսական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու կարգը, բացի սույն կարգից, կարգավորվում է նաև ԼՂՀ կառավարության առանձին որոշումներով:
| |
Ցանկ թիվ 1
ԼՂՀ կառավարության
1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 294
որոշմամբ հաստատված կարգի |
Ց Ա Ն Կ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական մենաշնորհ հանդիսացող տնտեսական գործունեության տեսակների
1. ԼՂՀ շքանշանների և մեդալների պատրաստում
2. Դատական փորձաքննության անցկացում
3. Դատաբժշկական փորձաքննություն
4. Բժշկական շտապ օգնության կազմակերպում և իրականացում
5. Հակահրդեհային աշխատանքների իրականացում
6. Հատուկ կապի ծառայության իրականացում
7. Պետական սեփականություն հանդիսացող արխիվների արխիվային ծառայություն
8. Նոտարական գործունեության իրականացում
(թիվ 1 ցանկը լրաց. 28.12.1999 N 170)
| |
Ցանկ թիվ 2
ԼՂՀ կառավարության
1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 294
որոշմամբ հաստատված կարգի |
Ց Ա Ն Կ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեության այն տեսակների, որոնցով զբաղվելու համար ձեռնարկություններին լիցենզիա է տրվում ԼՂՀ կառավարության կողմից
1. Ռազմական նշանակության հրթիռատիեզերական, դրանց կապի և կառավարման համակարգերի մշակում, արտադրություն, նորոգում և իրացում
2. ՈՒրանի, այլ տրոհվող նյութերի և դրանց պատրաստվածքների արդյունահանում, արտադրություն, տեղափոխում, վերամշակում, պահեստավորում և իրացում
3. Մարտական թունավոր նյութերի արտադրություն, պահեստավորում, տեղափոխում և իրացում
4. Ցանկացած տեսակի զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի արտադրություն, նորոգում, ձեռքբերում և իրացում
5. Զենքի և ռազմական տեխնիկայի ստեղծման համար նախագծակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների, այդ ուղղությամբ հիմնարար գիտական հետազոտությունների իրականացում
6. Ռազմական և ռազմավարական (ստրատեգիական) նշանակություն ունեցող օգտակար հանածոների շահագործում
7. Ազնիվ մետաղների արդյունահանում և հանքանյութերի վերամշակում
8. Գունավոր մետաղների արդյունահանում
9. Սպառազինության և դրա ռազմամթերքների, պաշտպանական միջոցների, պահեստամասերի, համալրող սարքերի մշակում, ինչպես նաև դրանց արտադրության համար անհրաժեշտ հատուկ նյութերի և սարքավորումների արտադրություն, նորոգում և իրացում, եթե վերջիներս չեն օգտագործվում ուրիշ բնագավառներում
10. Թունավոր նյութերի (բացի գյուղատնտեսության մեջ օգտագործվողից) արտադրություն, վաճառք և տեղափոխում
11. Դուրս գրված ռազմատեխնիկական միջոցների լուծարում (ոչնչացում), օգտահանություն, պահեստավորում և վերամշակում
12. Ծածկագրման տեխնիկական միջոցների արտադրություն, դրանց արտադրության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում և օգտագործում
13. Ռենտգենային սարքավորումների, ռադիոակտիվ նյութերի և իզոտոպների օգտագործմամբ սարքերի և սարքավորումների արտադրություն
14. Հատկապես վտանգավոր, վարակիչ, հոգեկան, պալարախտային (տուբերկլյոզ) հիվանդությունների և թմրամոլության բուժում
15. Մանկաբարձական ծառայություն
16. Կենդանական (բացի օձի, մեղվի և կարիճի թույնի արտադրությունից) և սինթետիկ ճանապարհով ստացվող` ուժեղ ներգործության թունավոր նյութերի պատրաստում, վաճառք
17. Անտառահատում
18. Պաշտպանական օբյեկտների (կայանքներ, սարքավորումներ, համակարգեր և ապարատներ) նախագծում, շինարարատեղակայման աշխատանքներ, շահագործում, նորոգում, ինքնավառ ատոմակայանների ձեռքբերում և սպասարկում
19. Փոստանիշերի պատրաստում
20. Կոնյակի արտադրություն
21. Թմրանյութեր պարունակող մշակաբույսերի մշակում, ձեռքբերում և վաճառք
22. Կապի տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում
23. Տեղեկատվական և համակարգչային ցանցերի, այդ ոլորտում տեխնիկական և ծրագրային համակարգերի ստեղծում և շահագործում
24. Եթերային հեռուստահաղորդումների կազմակերպում
25. Կաբելային հեռուստատեսության կազմակերպում
| |
Ցանկ թիվ 3
ԼՂՀ կառավարության
1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 294
որոշմամբ հաստատված կարգի |
ԼՂՀ-ում լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության առանձին տեսակները` ըստ լիցենզավորող պետական կառավարման մարմինների, և գործունեության թույլտվություն ստանալու համար ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկերը
|
Հ/Հ |
Լիցենզիա տվող պետական մարմինները |
Գործունեության տեսակները |
Ժամկետը |
Ներկայացվող փաստաթղթերի անվանացանկը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն
|
1. Քաղաքացիներին աշխատանքի տեղավորում և ծառայությունների մատուցում *
|
5 տարի
|
1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները
2. Հիմնադիր փաստաթղթեր |
|
2. |
ԼՂՀ առողջապահության նախարարություն
|
1. Ցանկացած տեսակի բժշկական օգնություն (բացի սույն որոշմամբ հաստատված կարգի թիվ 1 և թիվ 2 ցանկերում նախատեսվածներից)
|
5 տարի |
1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները և որակավորման կարգը
2. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին |
|
2.Դեղանյութերի արտադրություն և վաճառք*
|
2 տարի |
1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները և որակավորման կարգը
2. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
|
|
3. Օծանելիքների և գեղարարության նյութերի արտադրություն*
|
2 տարի |
1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները և որակավորման կարգը
2. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
3. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
|
|
4. Պատրաստի դեղանյութերի գնում և վաճառք
|
2 տարի |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականը
2. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
3. Տեղեկանք տեղի մասին
4. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
|
|
5. Օձի, մեղվի և կարիճի թույնի արտադրություն և վաճառք
|
2 տարի |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականը
2. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
3. Պետստանդարտի մարմինների տեղեկանքը արտադրանքի որակի և անվտանգության վերաբերյալ
4. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
|
|
3. |
ԼՂՀ արդարադատության պետական վարչություն
|
1. Օրենսդրական ակտերի, նորմատիվ այլ փաստաթղթերի հրատարակում*
|
5 տարի
|
1. Մասնագիտացման որակավորման փաստաթղթեր
2. Հիմնադիր փաստաթղթեր |
|
(տողը հանվել է 28.12.1999 N 170) |
|
|
|
(տողը հանվել է 13.08.1999 N 44) |
|
|
|
4. |
ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն
|
1. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, քոլեջների կազմակերպում, * բացառությամբ ‹‹Լեզվի մասին›› ԼՂՀ օենքով արգելված դեպքերի
|
10 տարի |
1. Ընդունելության պայմանները` ըստ մասնագիտությունների
2. Ուսումնական ծրագրերը և դրանց իրականացման կադրային, նյութատեխնիկական հնարավորությունները 3. Տեղեկանք /տեղեկություն/ աշխատատեղի մասին
4. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
|
|
2. Հանրակրթական դպրոցների և արտադպրոցական հիմնարկների կազմակերպում, բացառությամբ ‹‹Լեզվի մասին›› ԼՂՀ օենքով արգելված դեպքերի
|
10 տարի |
1. Սովորողների ընդունելության պայմանները
2. Ուսումնական ծրագրերը և դրանց իրականացման կադրային, նյութատեխնիկական հնարավորությունները 3. Տեղեկանք /տեղեկություն/ աշխատատեղի մասին
4. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
|
| |
|
3. Մանկապարտեզների և մանկամսուրների կազմակերպում, բացառությամբ ‹‹Լեզվի մասին›› ԼՂՀ օենքով արգելված դեպքերի
|
10 տարի |
1. Երեխաների ընդունելության պայմանները 2. Երեխաների դաստիարակության և ուսուցման ծրագիրը և դրա իրականացման կադրային, նյութատեխնիկական հնարավորությունները
3. Տեղեկանք /տեղեկություն/ աշխատատեղի մասին
4. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
|
|
5. |
ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
|
Տեսասրահի կազմակերպում |
3 տարի |
1. Տեղեկանք տեղի մասին
2. Տեղեկանք հրշեջ ծառայությունից
3. Տեղեկանք տեսացանկի մասին
|
|
6. |
ԼՂՀ գյուատնտեսության նախարարություն
|
1. Սերմնաբուծություն և տնկանյութերի արտադրության կազմակերպում, սերմնանյութերի և տնկանյութերի իրացում
|
5 տարի |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականը
2. Տեղեկանք տնամերձի կամ վարձակալված տարածքի առկայության մասին
3. Տեղեկանք մշակաբույսերի, սերմացուի արտադրման նպատակի (ցանքսի, բազմացման, գիտական և այլ նպատակների համար), որակական ցուցանիշների մասին
|
|
2. Մասնավոր անասնաբուժական սպասարկում (հիվանդ կենդանիների բուժօգնություն) |
5 տարի |
1. Անասնաբույժի մասնագիտական վկայական
2. Տեղեկանք աշխատանքային փորձի (ստաժի) մասին
|
|
3. Գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում (ախտահանում (դեզինֆեկցիա), միջատազերծում (դեզինսեկցիա), կրծողների ոչնչացում (դեռատիզացիա))
|
5 տարի |
1. Անասնաբույժի մասնագիտական վկայական
2. Տեղեկանք աշխատանքային փորձի (ստաժի) մասին
|
|
4. Գյուղատնտեսական նշանակության պատրաստի դեղանյութերի գնում և վաճառք
|
3 տարի |
1. Անասնաբուժական դեղատան աշխատողի մասնագիտական վկայական
2. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
3. Տեղեկանք տեղի մասին
|
|
5. Թունաքիմիկատների, ախտահանիչ նյութերի, պարարտանյութերի, հերբիցիդների գնում և վաճառք
|
3 տարի |
1. Տեղեկանք թունաքիմիկատների և պարարտանյութերի պիտանիության մասին (արտադրանքի սերտիֆիկատը)
2. Տեղեկանք սանէպիդկայանից թունաքիմիկատների և պարարտանյութերի պահեստավորման տեղի սանիտարահիգիենիկ նորմաների մասին
3. Տեղեկանք աշխատողների անհատական անվտանգության միջոցների առկայության մասին
|
|
6. Ջրամբարների կառուցում և շահագործում *
|
Համաձայն պայմանագրի
|
1. Տեղեկանք հողամասի հատկացման վերաբերյալ
2. Հատուկ ջրօգտագործման թույլտվություն 3. Տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշները բնութագրող փաստաթղթեր
|
|
7. |
|
7. Գյուղատնտեսական տեխնիկայի կոմիսիոն առևտուր
|
3 տարի |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականը
2. Թույլտվություն խանութի և ավտոկանգառի տարածքի հատկացման մասին
3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից
4. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
|
|
ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար
|
1. Կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն*
|
3 տարի |
1. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
2. Պետական ստանդարտի կամ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի առկայությունը տվյալ արտադրատեսակների համար
|
| |
|
2. Ապրանքային բորսաների կազմակերպում*
|
3 տարի |
1. Հիմնադիր փաստաթղթեր
2. Հիմնադիր պայմանագիր
3. Բորսայի առևտրի կանոններ
4. Հիմնադիր ֆոնդի հաշվարկ
5. Տեղեկանք բորսայի կազմակերպման համար տարածքի հատկացման վերաբերյալ
|
|
3. Ապրանքային բորսաների միջնորդների գործունեության կազմակերպում
|
3 տարի |
1. Հիմնադիր փաստաթղթեր
2. Հիմնադիր պայմանագիր
3. Բորսայի առևտրի կանոններ
4. Հիմնադիր ֆոնդի հաշվարկ
5. Տեղեկանք բորսայի կազմակերպման համար տարածքի հատկացման վերաբերյալ
|
|
4. Գրավատների կազմակերպում |
3 տարի |
1. Եզրակացություն ԼՂՀ ֆինանսների նախարարությունից
2. Տեղեկանք տեղի հատկացման մասին
|
|
5. Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործում
|
Համաձայն պայմանագրի
|
1. Տեղեկանք հողամասերի, տեղամասերի, հանքի տարածքի հատկացման մասին
2. Եզրակացություն հատկացվող տարածքում հանքանյութերի և դրանց հաստատված պաշարների առկայության մասին
3. ԼՂՀ բնապահպանության վարչության և ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ‹‹Արցախանտառ››
ՊՁ-ի եզրակացությունը
|
|
6. Զբոսաշրջության (տուրիզմի) կազմակերպում* |
3 տարի |
1. Համապատասխան զբոսաշրջային երթուղիների առկայությունը`
2. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
|
|
7. Հյուրանոցային տնտեսությունների կազմակերպում և շագահործում*
|
3 տարի |
1. Տեղեկանք տեղի մասին
2. Տեղեկանք սանէպիդկայանից /աշխատատեղի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին/
3. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
|
|
8. Էներգիա արտադրող օբյեկտների կառուցում և շահագործում*
|
Համաձայն պայմանագրի
|
1. Տվյալ էլեկտրակայանի /էկ/ առկայությունը ԼՂՀ կառավարության նախատեսած ծրագրում
2. Իշխանության տեղական մարմինների նախնական համաձայնությունը
3. Էկ-ի կառուցման նախագծային հիմնավորման ցուցանիշները
4. Շահագրգիռ կազմակերպության հետ համաձայնեցված փաստաթղթեր
|
|
9. Թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի գնում, վերամշակում*
|
5 տարի |
1. Թույլտվություն տարածքի օգտագործման համար
2. Արտադրության գործընթացի տեխնոլոգիական նկարագիրը և օգտագործվող հիմնական և օժանդակ նյութերը
3. Պետստանդարտի մարմինների տեղեկանքը արտադրանքի որակի` ստանդարտին և անվտանգությանը համապատասխանության մասին
|
|
10. Բնակչությունից թանկարժեք մետաղների և քարերի գնում և վաճառք
|
2 տարի
|
1. Աշխատողների մասնագիտացման վկայականները
2. Թույլտվություն տեղի հատկացման մասին
3. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
|
|
11. Թանկարժեք քարերի, մետաղների և կիսաթանկարժեք քարերից պատրաստված առարկաների վաճառք |
2 տարի |
1. Տեղեկանք տեղի մասին
2. Տեղեկանք թանկարժեք իրերի ձեռքբերման մասին
3. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
|
|
12. Թանկարժեք քարերի, մետաղների և կիսաթանկարժեք քարերից պատրաստված առարկաների նորոգում |
2 տարի |
1. Տեղեկանք տեղի մասին
2. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
3. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականները
|
|
13. Թանկարժեք մետաղների, թանկարժեք և և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք
|
5 տարի |
1. Եզրակացություն թանկարժեք մետաղների և կիսաթանկարժեք քարերի հումքային հաստատված պաշարների առկայության մասին
2. Արտադրության գործընթացի տեխնոլոգիական նկարագիրը և օգտագործվող հիմնական և օժանդակ նյութերը
3. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
4. Աշխատող/ներ/ի մասնագիտացումների վկայականները
|
|
14. Երկաթուղային տրանսպորտի (բացի ներտնտեսականից) աշխատանքների կազմակերպում*
|
10 տարի |
1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները
2. Տեխնիկական շահագործման կանոնների, համակարգում գործող հրահանգների իմացության անհրաժեշտ փաստաթղթեր
3. Տեղեկանք առողջական վիճակի վերաբերյալ
|
| |
|
15. Ուղևորների վճարովի ավտոբուսային փոխադրումներ հանրապետությունից դուրս
|
2 տարի |
1. Վարորդական վկայական
2. Տեղեկանք ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին (պետական ավտոտեսչությունից)
3. Տեղեկանք վարորդի առողջական վիճակի մասին
|
|
16. Բեռների վճարովի փոխադրումներ հանրապետությունից դուրս |
2 տարի |
1. Վարորդական վկայական
2. Տեղեկանք ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին պետական ավտոտեսչությունից
3. Տեղեկանք վարորդի առողջական վիճակի մասին
|
|
17. Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպում* 1)
|
10 տարի |
1. Տեղեկանք օդային տրանսպորտի աշխատանքների մասնագիտական որակավորման մասին
2. Տեխնիկական շահագործման կանոնների, համակարգում գործող հրահանգների իմացության անհրաժեշտ փաստաթղթեր
3. Տեղեկանք առողջական վիճակի վերաբերյալ
|
|
18. Պայթեցման աշխատանքների իրականացում*
|
2 տարի |
1. Տվյալներ պայթեցման աշխատանքները կատարող անձնակազմի և այդ աշխատանքները ղեկավարող անձանց մասին
2. Տեղեկանք պայթեցման աշխատանքների իրականացման կանոնների իմացության վերաբերյալ
3. Տեղեկանք պայթուցիկ նյութերի ձեռքբերման աղբյուրների մասին
|
|
19. Սննդամթերքի, ծխախոտի և խմիչքի /բացի կոնյակից/ արտադրություն
|
3 տարի |
1.Սանիատարահամաճարակաբանական ծառայության տեղեկանքը արտադրության կազմակերպման տարածքում սանիտարահիգիենիկ նորմաների ապահովման վերաբերյալ
2. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
3. Արտադրվող արտադրանքի նմուշի` փորձաքննությամբ հաստատված եզրակացություն
|
|
20. Ավտոմեքենաների կոմիսիոն առևտուր
|
2 տարի |
1. Աշխատողների մասնագիտացման վկայականը
2. Թույլտվություն խանութի և ավտոկանգառի տարածքի հատկացման մասին
3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից
4. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր
|
|
8. |
ԼՂՀ ֆինանսների նախարարություն
|
1. Բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում և անցկացում*
|
Յուրաքանչ- յուր վիճակա- խաղի համար
|
1. Հիմնադիր փաստաթղթեր
2. Կանոնադրական հիմնադրամի հաշվարկ
3. Խաղի կազմակերպման ու անցկացման պայմաններն ու ձևերը
4. Տեղեկանք /թույլտվություն/ խաղի կազմակերպման և անցկացման համար համապատասխան տարածքի առկայության մասին
5. Տեղեկանք իրային շահումների դեպքում խաղարկվող ապրանքների ձեռքբերման աղբյուրների մասին
|
|
2. Այլ պետություններում կազմակերպվող և անցկացվող վիճակախաղերի տոմսերի իրացում ԼՂՀ սահմաններում*
|
Համաձայն պայմանագրի
|
1. Խաղի կազմակերպման ու անցկացման պայմաններն ու ձևերը
2. Տեղեկանք /թույլտվություն/ խաղի կազմակերպման և անցկացման համար համապատասխան տարածքի առկայության մասին
3. Տեղեկանք իրային շահումների դեպքում խաղարկվող ապրանքների ձեռքբերման աղբյուրների մասին
|
|
3. Արժեթղթերով գործառնությունների իրականացում |
3 տարի |
1. Հիմնադիր փաստաթղթեր
2. Տեղեկանք սեփական կապիտալի մասին
3. Արժեթղթերով գործառնությունների իրականացման կանոնները
|
|
4. Արժեթղթերի պատրաստում*
|
3 տարի |
1. Հիմնադիր փաստաթղթեր
2. Արժեթղթերի բլանկների նմուշ
3. Տեղեկանք սարքավորումների առկայության մասին, որոնցով պատրաստվում են արժեթղթերը
4. Տեղեկանք ԼՂՀ ՆԳՆ-ից արժեթղթերի պահպանության ապահովման մասին
|
|
5. Շահումներով խաղերի անցկացում և խաղատների կազմակերպում*
|
1 տարի |
1. Հիմնադիր փաստաթղթեր
2. Կանոնադրական հիմնադրամի հաշվարկը
3. Խաղի կազմակերպման ու անցկացման պայմաններն ու ձևերը
4. Տեղեկանք /թույլտվություն/ խաղի կազմակերպման և անցկացման համար համապատասխան տարածքի առկայության մասին
5. Տեղեկանք իրային շահումների դեպքում խաղարկվող ապրանքների ձեռքբերման աղբյուրների մասին
|
| |
|
6. Աուդիտորական գործունեություն* |
5 տարի |
1. Տվյալներ աշխատողների մասնագիտական (պրոֆեսիոնալ) պատրաստության և իրավասության մասին
|
|
7. Ապահովագրական գործունեություն
|
5 տարի |
1. Տվյալներ ապահովագրության պայմանների մասին
2. Կանոնադրական հիմնադրամի չափը գերազանցող ապահովագրական գործունեության դեպքում որևէ վճարունակ կազմակերպության երաշխավորությունը
3. Բժշկական ապահովագրության դեպքում` առողջապահական հիմնարկների հետ պայմանագիր բժշկական սպասարկման իրականացման համար
|
|
8. Կենսաթոշակային հիմնադրամի կազմակերպում*
|
5 տարի |
1. Աշխատողների մասնագիտացումների վկայականներ
2. Հիմնադիր փաստաթղթեր
3. Հիմնադիրների ֆինանսական դրության վերաբերյալ աուդիտոր կազմակերպության եզրակացությունը
|
|
9. Ֆինանսական, ներդրումային (ինվեստիցիոն), տրաստային գործունեության կազմակերպում* |
5 տարի |
1. Աշխատողների մասնագիտացումների վկայականներ
2. Ֆինանսական, ներդրումային (ինվեստիցիոն), տրաստային գործունեության կանոնադրություն
3. Հիմնադիր ֆոնդի հաշվարկը
|
|
10. Ֆոնդային բորսաների և բորսաների ֆոնդային բաժինների կազմակերպում
|
3 տարի |
1. Հիմնադիր փաստաթղթեր
2. Հիմնադիր պայմանագիր
3. Բորսայի առևտրի կանոններ
4. Հիմնադիր ֆոնդի հաշվարկ
5. Տեղեկանք բորսայի կազմակերպման համար տարածքի հատկացման վերաբերյալ
|
|
9. |
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն
|
1. Ինժեներային հետազննումներ և գեոդեզիական աշխատանքներ |
5 տարի |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականներ
2. Տեղեկանք աշխատանքի փորձի (ստաժի) մասին
3. Հիմնադիր փաստաթղթեր
|
|
2. Նախագծային աշխատանքներ
|
5 տարի |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականներ
2. Տեղեկանք աշխատանքի փորձի (ստաժի) մասին
3. Տեղեկանք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի առկայության մասին
4. Հիմնադիր փաստաթղթեր
|
|
3. Շինմոնտաժային աշխատանքներ
|
5 տարի |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականներ
2. Տեղեկանք աշխատանքի փորձի (ստաժի) մասին
3. Հիմնադիր փաստաթղթեր
|
|
4.Շենքերի և շինությունների տեխնիկական հետազոտում և ինժեներինգ |
5 տարի |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականներ
2. Տեղեկանք աշխատանքի փորձի (ստաժի) մասին
3. Հիմնադիր փաստաթղթեր
|
|
5. Շինանյութերի և շինվածքների արտադրություն
|
5 տարի |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականներ
2. Տեղեկանք աշխատանքի փորձի (ստաժի) մասին
3. Տեղեկանք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի առկայության մասին
4. Հիմնադիր փաստաթղթեր
|
|
10. |
ԼՂՀ ներքին գործերի նախարարություն
|
1. Պահնորդական և խուզարկուական ծառայություններ |
5 տարի |
1. Սույն աշխատանքները կատարելու մեջ ներգրավված անձանց ցուցակ
2. Մասնագիտացման որակավորման վկայականներ
|
|
2. Կնիքների և դրոշմակնիքների արտադրություն
|
5 տարի |
1. Տեղեկանք տեղի մասին
2. Հակահրդեհային և սանիտարական ծառայությունների եզրակացություն
3. Պատասխանատու անձի հարցաթերթիկ
4. Ձեռնարկության արտադրամասերի և ծառայությունների տեղադրման պլան` բացատրական գրության հետ
5. Ձեռնարկության աշխատողների և պահակությունը կատարողների ցուցակ
|
| |
3. Պահպանության համակարգերի տեղադրում*
|
5 տարի |
1. Մասնագիտացման որակավորման վկայականներ
2. Պատասխանատու անձի հարցաթերթիկ
3. Հիմնադիր փաստաթղթեր
4. Սույն աշխատանքները կատարելու մեջ ներգրավված անձանց ցուցակ
|
|
11. |
Ստեփանակերտի քաղաքապետարան և շրջանների վարչակազմեր
|
1. Ալկոհոլային խմիչքների վաճառք
|
2 տարի |
1. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
2. Տեղեկանք տեղի մասին
3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից
|
| |
2.Պարենամթերքների /բացի ալկոհոլային խմիչքներից/ մանրածախ առևտուր
|
2 տարի |
1. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
2. Տեղեկանք տեղի մասին
3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից
|
| |
3. Արդյունաբերական ապրանքների առևտուր |
2 տարի |
1. Տեղեկանք տեղի մասին
2. Տեղեկանք հրշեջ ծառայությունից
|
| |
4. Հասարակական սննդի կազմակերպում և իրացում
|
2 տարի |
1. Տեղեկանք սանէպիդկայանից աշխատատեղերի սանիտարական նորմաների և աշխատողների սանիտարական գրքույկի մասին
2. Տեղեկանք տեղի մասին
3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից
|
| |
5. Մարդատար ավտոմեքենաներով վճարովի փոխադրումներ
|
2 տարի |
1. Վարորդական վկայական
2. Տեղեկանք ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին
3. Տեղեկանք վարորդի առողջական վիճակի մասին
|
|
|
6. ՈՒղևորների վճարովի ավտոբուսային փոխադրումներ հանրապետության սահմաններում |
2 տարի |
1. Վարորդական վկայական
2. Տեղեկանք ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին
3. Տեղեկանք վարորդի առողջական վիճակի մասին
|
|
|
7. Բեռների վճարովի փոխադրումներ հանրապետության սահմաններում |
2 տարի |
1. Վարորդական վկայական
2. Տեղեկանք ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին
3. Տեղեկանք վարորդի առողջական վիճակի մասին
|
|
12. ԼՂՀ հարկային պետական վարչություն |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
3 տարի |
1. Հիմնադիր փաստաթղթերի պատճեններ
2. Աշխատող(ներ)ի մասնագիտացման մասին դիպլոմներ (վկայականներ)
3. Տարածքի սեփականության իրավունքի վկայագիր կամ վարձակալության պայմանագիր
4. Այն հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների ցանկը, որոնց տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է իրականացնի դիմողը` համաձայն արտադրողի հետ կնքված պայմանագրի |
*- միայն ձեռնարկությունների համար
1) – Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման համար տրվում է լիցենզիա ձեռնարկությունները գրանցող պետական լիազորված մարմիններում գրանցվելու համար և ‹‹Շահագործողի վկայական››` համաձայն միջազգային նորմերի:
Ծանոթություն- Անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկի մեջ բոլոր տեսակի գործունեությունների համար մտնում է նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(թիվ 3 ցանկը լրաց. 02.03.1999 N 33, փոփ. 18.05.1999 N 92, փոփ. 13.08.1999 N 44, փոփ. 28.12.1999 N 170)
| |
Ցանկ թիվ 4
ԼՂՀ կառավարության
1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 294
որոշմամբ հաստատված կարգի |
Ց Ա Ն Կ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելված տնտեսական գործունեության տեսակների
1. ‹‹Կարմիր գրքում›› նշված հազվագյուտ վայրի բույսերի ու պտուղների հավաքում և կենդանիների որս
2. Բռնություն, դաժանություն և ռասիզմի պաշտամունք սերմանող ստեղծագործությունների պատրաստում և տարածում
3. Որջերի կազմակերպում և կավատություն
4. Թմրանյութեր գործածելու նպատակով որջերի կազմակերպում
5. Հասարակաց տների բացում
6. Պոռնկագրական առարկաների պատրաստում և վաճառք
| |
Ձև թիվ 1
ԼՂՀ կառավարության
1998թ. դեկտեմբերի 29-ի
թիվ 294 որոշմամբ
հաստատված կարգի |
________________________________________________________________________
(Պետական կառավարման մարմնի անվանումը)
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
Գրանցման համարը ______________________________________________________________
Ձեռնարկության (ընկերության) անվանումը ___________________________________________
_______________________________________________________________________________
Ձեռնարկության գտնվելու վայրը ____________________________________________________
_______________________________________________________________________________
Տնտեսական գործունեության տեսակը _______________________________________________
_______________________________________________________________________________
Տնտեսական գործունեության իրականացման վայրը ___________________________________
_______________________________________________________________________________
Հատուկ պայմաններ _____________________________________________________________
_______________________________________________________________________________
Լիցենզիան տրված է _____________________________________________________________
Լիցենզիան գործում է մինչև _______________________________________________________
Կ.Տ. ___________________ __________________________________________
(ստորագրություն) (Լիցենզիա տվող հանձնաժողովի նախագահ)
| |
Ձև թիվ 2
ԼՂՀ կառավարության
1998թ. դեկտեմբերի 29-ի
թիվ 294 որոշմամբ
հաստատված կարգի |
________________________________________________________________________
(Պետական կառավարման մարմնի անվանումը)
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
Գրանցման համարը ______________________________________________________________
Անհատ ձեռներեց ________________________________________________________________
Անձնագիր, սերիա ____________________________ համար _____________________________
_______________________________________________________________________________
(ում կողմից է տրված, ամիս, ամսաթիվ)
Անհատ ձեռներեցի բնակության վայրը _______________________________________________
_______________________________________________________________________________
Տնտեսական գործունեության տեսակը _______________________________________________
_______________________________________________________________________________
Տնտեսական գործունեության իրականացման վայրը ___________________________________
_______________________________________________________________________________
Հատուկ պայմաններ _____________________________________________________________
_______________________________________________________________________________
Լիցենզիան տրված է _____________________________________________________________
Լիցենզիան գործում է մինչև _______________________________________________________
Կ.Տ. ___________________ __________________________________________
(ստորագրություն) (Լիցենզիա տվող հանձնաժողովի նախագահ)