Համարը 
թիվ 5
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.01.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.01.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 294 ԵՎ 2000Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 197 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2001թ.

 թիվ 5

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 294 և 2000թ. հոկտեմբերի 3-ի թիվ 197 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի “ԼՂՀ տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին” թիվ 294 որոշման (ԼՂՀ կառավարության 2000թ. օգոստոսի 15-ի թիվ 158 որոշման խմբագրությամբ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման թիվ 2 ցանկի “Բենզինի, դիզելային վառելիքի, ծխախոտի` ԼՂՀ տարածք ներկրում” տողից հանել “ծխախոտի” բառը:

(1-ին կետի գործողությունը դադարեցվել է 25.06.2002 N 128)

2. ԼՂՀ կառավարության հոկտեմբերի 3-ի “Բենզինի, դիզելային վառելիքի և ծխախոտի ԼՂՀ տարածք ներկրման գործունեությունը լիցենզավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկը հաստատելու մասին” թիվ 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման անվանումից, 2-րդ և 3-րդ կետերից, որոշմամբ հաստատված անվանացանկի անվանումից հանել “և ծխախոտի” բառերը,

բ) 2-րդ և 3-րդ կետերի “հունվարի 1-ը” բառերը փոխարինել “փետրվարի 1-ը” բառերով:

գ) որոշմամբ հաստատված անվանացանկից հանել “3. Ծխախոտի ներկրում” կետը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան