Համարը 
N 197
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.10.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.10.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԼՂՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԿՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“3” հոկտմբերի 2000թ.

 N 197

ք.Ստեփանակերտ

 

Բենզինի, դիզելային վառելիքի և ծխախոտի ԼՂՀ տարածք ներկրման գործունեությունը լիցենզավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկը հաստատելու մասին

 

Ի կատարումն ԼՂՀ կառավարության 2000 թվականի օգոստոսի 15-ի “ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի որոշման մեջ լրացում կատարելու մասին” թիվ 158 որոշման` ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բենզինի, դիզելային վառելիքի և ծխախոտի` ԼՂՀ տարածք ներկրման գործունեությունը լիցենզավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկը (կցվում է):

2. Բենզինի, դիզելային վառելիքի և ծխախոտի ԼՂՀ տարածք ներկրման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են մինչև 2001թ. հունվարի 1-ը սահմանված կարգով ստանալ լիցենզիա:

3. ԼՂՀ հարկային պետական վարչությանը` բենզինի, դիզելային վառելիքի և ծխախոտի ԼՂՀ տարածք ներկրման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին թույլատրել մինչև լիցենզիա ստանալը շարունակել իրենց գործունեությունը, բայց ոչ ուշ, քան մինչև 2001թ. հունվարի 1-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2000թ. հոկտեմբերի 3-ի

թիվ 197 որոշմամբ

 

Անվանացանկ

 

բենզինի, դիզելային վառելիքի և ծխախոտի ԼՂՀ տարածք ներկրման գործունեությունը լիցենզավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերի

 

հ/հ

Գործունեության տեսակները

ժամկետը

Ներկայացվող փաստաթղթերի անվանացանկը

1.

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

Բենզինի ներկրում*

 

 

 

 

 

 

 

 

 

Դիզելային վառելիքի ներկրում*

 

 

 

 

 

 

 

 

 

Ծխախոտի ներկրում*

 

2 տարի

 

 

 

 

 

 

 

 

 

2 տարի

 

 

 

 

 

 

 

 

 

2 տարի

 

1.

Հիմնադիր փաստաթղթերի պատճեն.

2.

Տեղեկանք բենզինի պահեստավորման համար օգտագործվող տարածքի մասին

3.

Տեղեկանք տարողությունների մասին.

4.

Տեղեկանք հրշեջ ծառայությունից.

5.

Եզրակացություն ԼՂՀ բնապահպանության վարչությունից` շրջակա միջավայրի պահպանման մասին:

 

1.

 

Հիմնադիր փաստաթղթերի պատճեն

2.

Տեղեկանք դիզելային վառելիքի պահեստավորման համար օգտագործվող տարածքի մասին

3.

Տեղեկանք տարողությունների մասին.

4.

Տեղեկանք հրշեջ ծառայությունից.

5.

Եզրակացություն ԼՂՀ բնապահպանության վարչությունից` շրջակա միջավայրի պահպանման մասին:

 

1.

 

Հիմնադիր փաստաթղթերի պատճեն.

2.

Տեղեկանք ծխախոտի պահեստավորման համար օգտագործվող տարածքի մասին.

3.

Տեղեկանք հրշեջ ծառայությունից.

4.

Տեղեկանք սանէպիդկայանից ծխախոտի պահպանման տեղի սանիտարահիգիենիկ նորմաների մասին:

 

*- միայն ձեռնարկությունների համար