ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1999թ. ապրիլի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքի 12-րդ հոդվածի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 79 որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 72000 դրամ, Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 65000 դրամ, իսկ Քարվաճառի տարածքում ԼՂՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը` 58000 դրամ: ԼՂՀ վարչությունների պետերի և պետական կառավարման հանրապետական այլ մարմինների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 60000 դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 1-ից: