ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին
Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ նախագահի աշխատակազմի, ԼՂՀ Ազգային Ժողովի աշխատակազմի և ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարների, ԼՂՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարի, ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 90000 դրամ:
2. ԼՂՀ նախագահի, ԼՂՀ Ազգային Ժողովի և ԼՂՀ կառավարության աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել թթ. 1,2,3 և 4 հավելվածների համաձայն:
3. ԼՂՀ գլխավոր դատախազի, ԼՂՀ նախարարների և Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 72000 դրամ:
4. ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 72000 դրամ, Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 65000 դրամ, իսկ Քարվաճառի տարածքում ԼՂՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը` 58000 դրամ: ԼՂՀ վարչությունների պետերի և պետական կառավարման հանրապետական այլ մարմինների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 60000 դրամ:
(4-րդ կետը խմբ. 11.05.1999 N 87)
5. ԼՂՀ պետական վարչությունների պետերի տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 64000 դրամ: Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 48000 դրամ, Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 44000 դրամ, իսկ Քարվաճառի տարածքում ԼՂՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալի պաշտոնային դրույքաչափը` 40000 դրամ:
6. Ստեփանակերտ քաղաքի դատախազի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի և Շուշիի շրջանների դատախազների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 54000 դրամ:
7. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. օգոստոսի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 143 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից, իսկ նրա թթ. 1,2,3 և 4 հավելվածներով սահմանված պաշտոնային դրույքաչափերը կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ ԼՂՀ նախագահի խորհրդականի, մամուլի ծառայության ղեկավարի, նախագահի օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և բաժնի վարիչի, ԼՂՀ Ազգային Ժողովի բաժնի վարիչի, ԼՂՀ Ազգային Ժողովի ընդհանուր բաժնի վարիչի, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի, ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի քարտուղարի և ԼՂՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի, բաժնի վարիչի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ընդհանուր բաժնի վարիչի, ԼՂՀ վարչապետի օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոնային դրույքաչափերի:
Ամսական պաշտոնային դրույքաչափերի բարձրացումն իրականացվում է ԼՂՀ 1999 թվականի պետական բյուջեով համապատասխան մարմինների աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
1999թ. ապրիլի 29-ի
թիվ 79 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային
դրույքաչափերը
(դրամ) |
|
1 |
2 |
|
Նախագահի խորհրդական |
90000 |
|
Նախագահի մամուլի ծառայության ղեկավար |
59000 |
|
Նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ |
54600 |
|
Բաժնի վարիչ |
51480 |
|
Գլխավոր հաշվապահ |
27450-41200 |
|
Գլխավոր մասնագետ |
29800-39720 |
|
Առաջատար մասնագետ |
25800-34540 |
|
1-ին կարգի մասնագետ, թարգմանիչ |
24000-32000 |
|
2-րդ կարգի մասնագետ |
21000-28450 |
|
Մասնագետ |
19980-25980 |
|
ԼՂՀ կառավարության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Գ. ՂԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
1999թ. ապրիլի 29-ի
թիվ 79 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային
դրույքաչափերը
(դրամ) |
|
1 |
2 |
|
Բաժնի վարիչ |
51480 |
|
Ընդհանուր բաժնի վարիչ |
44450 |
|
Նախագահի խորհրդական, օգնական |
42000 |
|
Մամուլի քարտուղար |
32700-49100 |
|
Նախագահի տեղակալի օգնական |
29800-41800 |
|
Գլխավոր հաշվապահ |
27450-41200 |
|
Գլխավոր մասնագետ, գլխավոր փորձագետ, գլխավոր ռեֆերենտ |
29800-39720 |
|
Առաջատար մասնագետ, ավագ ռեֆերենտ |
25800-34540 |
|
1-ին կարգի մասնագետ |
24000-32000 |
|
2-րդ կարգի մասնագետ |
21000-28450 |
|
Մասնագետ |
19980-25980 |
|
Ավագ տեսուչ |
18440-21450 |
|
ԼՂՀ կառավարության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Գ. ՂԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 3
ԼՂՀ կառավարության
1999թ. ապրիլի 29-ի
թիվ 79 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային
դրույքաչափերը
(դրամ) |
|
1 |
2 |
|
Վարչության պետ |
59000 |
|
Բաժնի վարիչ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
51480 |
|
Ընդհանուր բաժնի վարիչ |
44450 |
|
Վարչապետի օգնական |
42000 |
|
Վարչապետի մամուլի քարտուղար |
32700-49100 |
|
Փոխվարչապետի օգնական |
29800-41800 |
|
Գլխավոր հաշվապահ |
27450-41200 |
|
Գլխավոր մասնագետ, իրավախորհրդատու, գլխավոր ռեֆերենտ, թարգմանիչ |
29800-39720 |
|
Առաջատար մասնագետ |
25800-34540 |
|
1-ին կարգի մասնագետ |
24000-32000 |
|
2-րդ կարգի մասնագետ |
21000-28450 |
|
ԼՂՀ կառավարության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Գ. ՂԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 4
ԼՂՀ կառավարության
1999թ. ապրիլի 29-ի
թիվ 79 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության աշխատակազմերի ծառայողների ու սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային դրույքաչափերը
(դրամ) |
|
1 |
2 |
|
1-ին կարգի սղագրող, 1-ին կարգի մեքենագրուհի, ղեկա-
վարի քարտուղար, տնտեսական մասի, պահեստի
վարիչներ, տեսուչ |
17400-26100 |
|
Շենքի, սարքավորումների և նորոգման բանվոր,
մարդատար ավտոմեքենայի վարորդ |
12600-18900 |
|
Ծառայողական շենքի հավաքարար, ցրիչ |
12310-18500 |
|
ԼՂՀ կառավարության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Գ. ՂԱԶԱՐՅԱՆ |