ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''8'' հուլիսի 2003թ. |
N 203 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1999թ. ապրիլի 29-ի «ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 79 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1999թ. ապրիլի 29-ի «ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 79 որոշման 1-ին կետում «ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի» բառակապակցությունից հետո լրացնել «ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի» բառերը, այնուհետև` ըստ տեքստի:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2003թ. հունիսի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |